Ֆեոդոր Տյուտչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆեոդոր Տյուտչև
ռուս.՝ Фёдор Иванович Тютчев
Tiutchev.jpg
Ծնվել էնոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2][3][4]
ԾննդավայրՕվստուգ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][4]
Վախճանվել էհուլիսի 15 (27), 1873[1][2][3][4] (69 տարեկանում)
Վախճանի վայրՊուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, դիվանագետ, փիլիսոփա, քաղաքական գործիչ և թարգմանիչ
Լեզուռուսերեն[3]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
ԿրթությունFaculty of History and Philology of Moscow University
Ժանրերլիրիկա
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
ԱշխատավայրՊետերբուրգի գիտությունների ակադեմիա
ՊարգևներՍուրբ Աննայի Առաջին Փառքի շքանշան Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան և Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան
ԱմուսինԷլեոնորա Բոտմեր և Էրնեստինա Պֆեֆֆել
Համատեղ ապրողElena Alexandrovna Denisyeva
ԶավակներԻվան Տյուտչև, Մարիա Տյուտչև, Աննա Տյուտչև, Դարյա Տյուտչևա և Ֆյոդոր Տյուտչև
Fyodor Tyutchev Վիքիպահեստում

Ֆեոդոր Իվանի Տյուտչև (ռուս.՝ Фёдор Иванович Тютчев, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1803[1][2][3][4], Օվստուգ, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն[2][4] - հուլիսի 15 (27), 1873[1][2][3][4], Պուշկին, Սանկտ Պետերբուրգի նահանգ, Ռուսական կայսրություն[2]), ականավոր ռուս բանաստեղծ, դիվանագետ, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ 1857 թվականից։

Ապրել է Մյունխենում, Թուրինում, անձամբ ճանաչել է Հայնեին, Շելլինգին։ Չէր մասնակցում գրական կյանքին, ինչպես նաև իրեն չէր համարում գրող։ Մեզ են հասել նրա մոտ 400 բանաստեղծություններ, որոնցից հաճախ մեջբերումներ են անում Ռուսաստանում։ Վաղ շրջանի բանաստեղծություններում նկատելի են XVIII դարի բանաստեղծական ավանդույթները։ 1830-ական թվականների ոտանավորներում թափ են առնում եվրոպական (մանավանդ գերմանական) ռոմանտիզմի ավանդույթները։ Սա փիլիսոփայական (խոհական) քնարերգություն է, որի հիմնական թեմաներն են մտորումները տիեզերքի, մարդկային ճակատագրի, բնության մասին։ 1840-ական թվականներին գրում է Ռուսաստանի և արևմտյան քաղաքակրթության փոխհարաբերություններին նվիրված մի քանի քաղաքագիտական հոդված։ 1850-ականներին Տյուտչևը ստեղծում է մի շարք խորաթափանց սիրային երկեր, որոնցում սերը ողբերգության իմաստավորություն է ստանում։ Այս բանաստեղծությունները հետագայում միավորվել են այսպես կոչված «դենիսևյան» շարքի մեջ, այսինքն՝ երկերի մի շարքի, որը նվիրված էր բանաստեղծի սիրուհուն՝ Ե. Ա. Դենիսևային։ 1860-1870 թթ. Տյուտչևի ստեղծագործություններում գերակշռում են քաղաքական բանաստեղծությունները։

Ամենահայտնի բանաստեղծությունը՝ «Silentum!», լռության դառը կոչ է, մի անձի կողմից մյուսին լիովին հասկանալու անհնարության առթիվ ափսոսանք։ «Мысль изреченная есть ложь» («Արտասանված միտքը ստություն է») արտահայտությունը Տյուտչևի ամենահաճախ մեջբերվող ասացվածքներից մեկն է՝ «Умом Россию не понять» («Ռուսաստանը մտքով չես ըմբռնի») և «Нам не дано предугадать, как слово наше отзовется» («Տրված չէ մեզ կանխագուշակել, թե բառը մեր ոնց կարձագանքվի») արտահայտությունների հետ մեկտեղ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]