Նատան Ալտման
Նատան Ալտման | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 22 1889 (հունվարի 3 1890) |
Ծննդավայր | Վիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] |
Վախճանվել է | դեկտեմբերի 12, 1970[4][5][6][…] (80 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][2] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Օդեսայի գեղարվեստական ուսումնարան (1907)[9] |
Մասնագիտություն | նկարիչ, արվեստագետ, վիզուալ արտիստ, քանդակագործ, նկարազարդող և բեմանկարիչ |
Ժանր | ավանգարդիզմ |
Ուսուցիչ | Luigi Iorini?[10], Կիրիակ Կոստանդի[10] և Գենադի Լադիժենսկի[10] |
Պարգևներ | |
![]() |
Նատան Իսաևիչ Ալտման (ռուս.՝ Натан Исаевич Альтман, դեկտեմբերի 22 1889 (հունվարի 3 1890), Վիննիցա, Պոդոլսկի նահանգ, Ռուսական կայսրություն[1][2][3][…] - դեկտեմբերի 12, 1970[4][5][6][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[7][8][2]), ռուս և խորհրդային գեղանկարիչ, նկարիչ-ավանգարդիստ (կուբիստ), քանդակագործ և թատերական նկարիչ, ՌԽՍՖՍՀ վաստակավոր արտիստ (1968), դիմանկարիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նատան Ալտմանը ծնվել է 1889 թվականի դեկտեմբերի 10-ին (22) Վիննիցայում, հրեական աղքատ ընտանիքում, նրա հայրը զբաղվում էր մանր առևտրով, մայրը ծառայում էր որպես հանդերձապահուհի հիվանդանոցում։ Չորս տարեկանում մնացել է առանց հոր, ով մահացել է սրընթացիկ թոքախտից, ապրում էր տատիկի հետ։ 1902-1907 թվականներին Օդեսայի արվեստի ուսումնարանում սովորել է կերպարվեստ, ապա ուսումը շարունակել փարիզյան մասնավոր ստուդիայում (1910-1911)։ Այդ շրջանում կրել է մոդեռնիզմի, մասնավորապես կուբիզմի ազդեցությունը։ Փարիզում նա հաճախել է «Վասիլևայի ազատ ռուսական ակադեմիա»։
1906 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ 1910 թվականին նա ցուցադրել է իր աշխատանքները Օդեսայում «Հարավ-ռուսական նկարիչների ընկերակցության» ցուցահանդեսում, 1911 թվականին իր աշխատանքները ներկայացրել է Փարիզում՝ «Գեղարվեստի ազգային ընկերության ցուցասրահ»-ում։ Հետագայում մասնակցել է «Արվեստի աշխարհ» (1913, 1915, 1916), «Երիտասարդների միություն» (1913-1914), ««0,10» նկարների վերջին ֆուտուրիստական ցուցահանդես» (1915-1916), «Ագուռի զինվոր» (1916) միավորումների ցուցահանդեսներին։
1912 թվականից բնակվել է Սանկտ Պետերբուրգի Վասիլևսկի կղզում (քաղաքի անվանափոխությունից հետո՝ համապատասխանաբար Պետրոգրադ, ապա Լենինգրադ)։ Մասնակցել է «Արվեստների խրախուսման հրեական ընկերության» հիմնադրմանը, նկարել է նոր ձևով, փորձել է իր ուժերը բեմական նկարչության, գրաֆիկայի (այդ թվում՝ արդյունաբերական), քանդակագործության բնագավառներում։ Ամենահայտնին նրա Աննա Ախմատովայի գեղատեսիլ դիմանկարն է (1914, Ռուսական պետական թանգարան)։ Այդ նկարի մասին բանաստեղծուհին գրել է․
…... Ինչպես հայելու մեջ, ես հուզմունքով նայում էի
Մոխրագույն կտավի վրա և ամեն շաբաթ
Ավելի դառն ու տարօրինակ էր թվում
Իմ նմանությունը իմ նոր պատկերին...
1917 թվականի հեղափոխությունից հետո նա մասնակցել է Պետրոգրադում (1918) և Մոսկվայում (1921-1928) հեղափոխական տոնակատարությունների ձևավորմանը, այդ թվում հեղափոխության առաջին տարեդարձի առթիվ Ուրիցկու (Պալատի) հրապարակի տոնական ձևավորմանը։ Նա իրեն դրսևորել է նաև որպես «արքունիքի նկարիչ», բնօրինակից քանդակելով Վլադիմիր Լենինի ռեալիստական քանդակագործական պատկերը (բրոնզ, 1920, Վլադիմիր Լենինի Կենտրոնական թանգարանի Լենինգրադի մասնաճյուղ), ինչպես նաև ստեղծել է Լենինի մատիտով էսքիզների շարք (դրանք հրատարակվել են առանձին ալբոմով)։
1922 թվականի ապրիլի 9-ին Մոսկվայի պետական հրեական թատրոնում ցուցադրվում է «Ուրիել Ակոստա»-ի պրեմիերան (երկրորդ խմբագրություն՝ առաջինը 1919 թվականին, կատարել է Մստիսլավ Դոբուժինսկին) Ալտմանի բեմական զարդարմամբ, ով որպես նկարիչ թատրոնում փոխարինել է Մարկ Շագալին։ Նույն 1922 թվականին տեղի ունեցավ մեկ այլ պրեմիերա՝ Ալտմանի ձևավորմամբ` Ս. Ա. Անսկու «Գադիբուկը» Եվգենի Վախթանգովի բեմադրությամբ «Հաբիմա» թատրոն-ստուդիայում[11]։ Երկու ներկայացումներն էլ մեծ արձագանք ունեցան։ Նա նկարել է Վլադիմիր Լենինի դիմանկարը, որը հիմք է հանդիսացել Մ. Մ. Ադամովիչի պատրաստած և Պետական ճենապակու գործարանում թողարկված ափսեի համար։ «Ով չի աշխատում, նա չի ուտում» ափսեն դարձավ 1920-ականների քարոզչական ճենապակու ամենահայտնի ստեղծագործություններից մեկը[4]։ Հայտնի են նաև Ալտմանի ճենապակյա գործերը՝ «Աշխատավորների երկիրը», «Առաջ լենինյան ուղիով» ափսեները[12]։
Մոսկվայի պետական հրեական թատրոնում Գրանովսկու, Միխոելսի, Ալտմանի և կոմպոզիտոր Լ. Մ. Պուլովերի համատեղ աշխատանքը ոգեշնչել է նրանց միասին ֆիլմ նկարահանել։ Սցենարը գրվել է Շոլոմ Ալեյխեմի կողմից և այն ստացել էր «Հրեական երջանկություն» անվանումը։ Կինոնկարի մակագրերի հեղինակը Իսահակ Բաբելն էր։ 1925 թվականին նկարահանող խումբը մեկնեց բնության պայմաններում նկարահանումներ կատարելու։ Ալտմանի առաջարկով խումբը գնաց նրա հայրենի Վիննիցա, որի թաղամասերից մեկը՝ Յերուսալիմկան, պահպանվել էր իր սկզբնական տեսքով, ինչպիսին եղել է Շոլոմ Ալեյխեմի ժամանակ։ Նույն թվականին Ալտմանը Ալեքսանդրա Էքսթերի, Վադիմ Մելլերի, Սոնյա Տերկի և ԽՍՀՄ այլ նկարիչների հետ մասնակցում է Փարիզի ժամանակակից արդյունաբերական և դեկորատիվ արվեստի միջազգային ցուցահանդեսին (Art Deco)։ 1928 թվականի գարնանը Ալտմանը Մոսկվայի պետական հրեական թատրոնի (ՄՊՀԹ) հետ մեկնում է հյուրախաղերի Եվրոպա, որից հետո մնաում է Փարիզում մինչև 1935 թվականը։ 1932 թվականին Ալտմանը ձևավորումներ է կատարում Անրի Բարբյուսի կողմից ստեղծված «Միջազգային գործողությունների թատրոնի» համար։ Ն. Ալտմանը ցուցադրում է իր նոր աշխատանքները «Երիտասարդ Եվրոպա» ընկերության (1932) և «Հեղափոխական գրողների և նկարիչների ասոցիացիայի» (1934, 1935) Փարիզի ցուցահանդեսներում[13]։
Վերադառնալով ԽՍՀՄ՝ նա ընկնում է ստալինյան տեռորի ազդեցության տակ և այդ ընթացքում հեռանում է հաստոցային գեղանկարչությունից՝ զբաղվելով դիզայնով (փոստային նամականիշերի էսքիզներով և գրքերի գրաֆիկայով՝ ստեղծելով, մասնավորապես, նկարազարդումներ Ն. Վ. Գոգոլի «Պետերբուրգյան պատմվածքներ»-ի համար, որը հրատարակվում է 1937 թվականին)։ Ալտմանի ստեղծագործության մեջ նշանակալի տեղ է զբաղեցրել թատրոնը, նկարիչը ձևավորել է Վ. Վ. Մայակովսկու «Միստերիա-Բուֆֆ» (1921, Մոսկվայի կրկես), Վ. Շեքսպիրի «Համլետ» (1954, Ալեքսանդր Պուշկինի անվան Լենինգրադի դրամատիկական թատրոն) ներկայացումները։ 1941-1944 թվականներին էվակուացվել է Պերմ[14] և Նովոսիբիրսկ[15]։
Նատան Ալտմանը մահացել է Լենինգրադում 1970 թվականի դեկտեմբերի 12-ին և թաղվել է Կոմարովսկի գերեզմանատանը (Կոմարովո ավան)։ Տապանաքարը տեղադրվել է 1972 թվականին (քանդակագործ Ն. Ի. Ալտման, ճարտարապետ Տ. Ն. Միլորադովիչ)։
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկրորդ կինը (1928-1935) - Իրինա Պետրովնա Ռաչեկ-Դեգա, բալետի պարուհի, Մոսկվայի պետական հրեական թատրոնի դերասանուհի։ Այս ամուսնությունից որդին մահացել է Փարիզում մեկուկես տարեկան հասակում։
- Երրորդ կինը (1936-1970) - Իրինա Վալենտինովնա Տերնավցևա (առաջին ամուսնությամբ՝ Շչեգոլևա, 1906-1993)։ Վ. Ա. Տերնավցևի դուստրը՝ Կրոնական և փիլիսոփայական ընկերության կազմակերպիչներից մեկը, Սամարայի նահանգապետ Ա. Ա. Արսիմովիչի թոռնուհին։
Հասցեները՝ Սանկտ Պետերբուրգ - Պետրոգրադ - Լենինգրադ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1915-1916 - 5-րդ գիծ, 66[16],
- 1916-1923 - 1-ին գիծ, 4,
- 1937-1941 թվականներ, 1944-1970 թվականներ՝ «Մասնագետների տուն», Անտառային պողոտա, 61։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2000 թվականին Անտառային պողոտայի 61 տան վրա տեղադրվել է հուշատախտակ (քանդակագործ Ն. Ի. Նիկիտին, ճարտարապետ Ս. Պ. Օդնովալով) հետևյալ տեքստով՝ «Նկարիչ Նատան Իսաևիչ Ալտմանը 1937-1970 թվականներին բնակվել է այս տանը»։
Ստեղծագործությունները։
Թատերական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վլադիմիր Մայակովսկի «Միստերիա-բուֆ»։ Ներկայացում գերմաներեն լեզվով՝ ի պատիվ Կոմունիստական ինտերնացիոնալի III համագումարի պատվիրակների։ Առաջին պետական կրկեսի շենքում։ Մոսկվա, 1921,
- Ան–սկիյ։ Հադիբուկ, Հաբիմա թատրոն, Մոսկվա, Հագուստների էսքիզներ, 30 թերթ ԿՊԹԹ։ Դեկորացիայի էսքիզներ, 2 թերթ։ Թուղթ, ջրաներկ, գրաֆիտի մատիտ։ Սանկտ Պետերբուրգ ՊԹԹ, 1921 թվական,
- Կարլ Գուցկով, Ուրիել Ակոստա, Մոսկվայի պետական հրեական կամերային թատրոն, Դեկորացիայի էսքիզներ, զգեստների էսքիզներ, 1922,
- Շոլոմ Ալեյխեմ, բժիշկ, Մոսկվայի պետական հրեական կամերային թատրոն, 1922,
- Կարել Չապեկ, մայր, Պուշկինի անվան Պետական ակադեմիական դրամատիկական թատրոն (Ալեքսանդրինսկի թատրոն) Լենինգրադ, 1939,
- «Լիր արքա», Գ․ Տովստոնոգովի անվան դրամատիկական մեծ թատրոն, 1941,
- «Գայանե», 1942, Լենինգրադի Ս. Մ. Կիրովի անվան օպերայի և բալետի թատրոն,
- Օթելլո, 1944, Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն,
- «Ազգի դավաճան (Ոսկե ժանտախտ)», 1953, Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն,
- Ալեքսանդր Բորոդին, «Իշխան Իգոր», 1954,
- «Համլետ», 1954, Լենինգրադի Ա. Ս. Պուշկինի անվան դրամատիկական թատրոն,
- Լոպե դե Վեգայի «Գիշերը Տոլեդոյում» (1959-1960) և այլն։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
Նկարիչ Ալտմանի և նրա կնոջ գերեզմանը
-
Նկարիչ Ալտմանի գերեզմանը՝ հուշարձանի հետևի մակագրությունը
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Эфрос А. М. Портрет Натана Альтмана, 1922, 2000 экз.
- Осборн М. Еврейская графика Натана Альтмана, 1923
- Натан Альтман к ретроспективной выставке произведений։ Живопись, Графика, Скульптура, Прикладное искусство, Театр, кино, Оформление улиц и массовых зрелищ / Сост. Э. Д. Кузнецов. — Л.։ Художник РСФСР, 1968.
- Петров В. Разносторонний художник // Творчество. — 1969. — № 10.
- Эткинд М. Н. Альтман. — М., 1971
- Альтман Н. 1889—1970։ Каталог выставки / Вступительная статья А. А. Каменского. — М., 1978.
- Государственный Русский музей. Живопись. Первая половина XX века. Каталог. А—В. — Т. 8. — СПб.։ Palace Edition, 1997. — С. 22-25.
- Шишанов В. А. Витебский музей современного искусства история создания и коллекции. 1918—1941. — Минск։ Медисонт, 2007. — 144 с.
- Иванов Владислав. Русские сезоны театра «Габима». — М.։ АРТ, 1999.
- Иванов Владислав. ГОСЕТ։ политика и искусство. 1919—1928. — М.։ ГИТИС, 2007.
- Сеславинский М. В. Рандеву։ Русские художники во французском книгоиздании первой половины ХХ века։ альбом-каталог. — М.։ Астрель, 2009. — 504 с. — ISBN 978-5-94829-036-2.
- Большая иллюстрированная энциклопедия живописи.. — М.։ ОЛМА Медиа-Групп, 2011. — 8 с. — ISBN 978-5-373-03516-3.
- Сеславинский М. В. Французские библиофильские издания в оформлении русских художников-эмигрантов (1920—1940-е годы)։ монография. — М.։ ИД Университетская книга, 2012. — 254, [6] с.։ ил. — ISBN 978-5-454-00003-5.
- Сарабьянов А. Д. Альтман Натан Исаевич // Энциклопедия русского авангарда։ Изобразительное искусство. Архитектура / Авторы-составители В. И. Ракитин, А. Д. Сарабьянов; Научный редактор А. Д. Сарабьянов. — М.։ RA, Global Expert & Service Team, 2013. — Т. I։ Биографии. А—К. — С. 16—18. — ISBN 978-5-902801-10-8.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Альтман Натан Исаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Museum of Family History
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Natan Isaevich Altman (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.) / Hrsg.: Bibliographisches Institut & F. A. Brockhaus, Wissen Media Verlag
- ↑ 7,0 7,1 7,2 http://www.rusartnet.com/biographies/russian-artists/20th-century/avant-garde/cubist/nathan-altman
- ↑ 8,0 8,1 8,2 http://www.antonia.lv/en/artwork/belcova-aleksandra/
- ↑ Сарабьянов А. Д., Ракитин В. Энциклопедия русского авангарда (ռուս.) — М.: 2013.
- ↑ 10,0 10,1 10,2 http://funeral-spb.narod.ru/necropols/komarovo/tombs/altman/altman.html
- ↑ Русский драматический театр: Энциклопедия / Под общ. ред. М. И. Андреева, Н. Э. Звенигородской, А. В. Мартыновой и др. — М.: Большая Российская энциклопедия, 2001. — 568 с.: ил. ISBN 5-85270-167-X
- ↑ Самецкая Э. Б. "Советский фарфор 1920-1930 годов в частных собраниях Санкт-Петербурга". — Москва. — С. 209—210. — 350 с. — ISBN 1-932525-36-X
- ↑ АЛЬТМАН Натан Исаевич (1889—1970)
- ↑ Рисовал Ильича и Ахматову. Правнучка авангардиста Альтмана рассказала о судьбе художника на rg.ru
- ↑ АЛЬТМАН Натан Исаевич (1889-1970) на funeral-spb.narod.ru
- ↑ «Весь Петербург - Весь Петроград (1894 - 1917), интерактивное оглавление.»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Альтман Натан Исаевич. Биография и творчество художника
- Альтман, Натан Исаевич (1889—1970)
- Распоряжение губернатора Санкт-Петербурга N 870-р от 07.09.1998 об установке мемориальной доски Н. И. Альтману.
- Альтман Натан Исаевич (1889—1970)
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նատան Ալտման կատեգորիայում։ |
- Հունվարի 3 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 12 մահեր
- 1970 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ռուս քանդակագործներ
- Խորհրդային քանդակագործներ
- Ռուս նկարիչներ
- Ռուս թատերական նկարիչներ
- Ռուս դիմանկարիչներ