Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1909[1] |
Ծննդավայր | Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1980 (71 տարեկան) |
Մահվան վայր | Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսական կայսրություն |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, մուլտիպլիկատոր և սցենարիստ |
IMDb | ID ID 0811102 |
Ալեքսանդրա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա (ռուս.՝ Александра Гавриловна Снежко-Блоцкая, փետրվարի 21, 1909[1], Վոլչանսկ, Խարկովի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 28, 1980, Ժելեզնոդորոժնի, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ռեժիսոր-մուլտիպլիկատոր։ Հայտնի է հեղինակային հեքիաթների ու աշխարհի ժողովուրդների բանահյուսական երկերի բազմաթիվ էկրանավորումներով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան ծնվել է 1909 թվականի փետրվարի 21-ին Վոլչանսկում (ներկայում՝ Ուկրաինայի Խարկովի մարզում), ինժեներ-երկաթուղագործ Գավրիիլ Նիկոլաևիչ Սնեժկո-Բլոցկու ընտանիքում։ Հայրը վաղ է մահացել, և Ալեքսանդրան դաստիարակվել է ավագ քրոջ՝ Լիդիա Գավրիլովնայի ու նրա ամուսնու՝ Յան Ստանիսլավովիչ Օլշամովսկու ընտանիքում։
Շուտով Ալեքսանդրան ու նրա խնամակալները տեղափոխվել են Ռյազանի նահանգի Շատուրա քաղաք (ներկայում՝ Մոսկվայի մարզում)։ Այնտեղ նա ավարտել է յոթամյա դպրոցը՝ զուգահեռաբար աշխատելով որպես գրադարանավարի օգնական տեղի ակումբում։ Ըստ դստեր խոսքերի՝ հենց այդ ժամանակ է նրա մեջ սեր արթնացել դեպի հեքիաթները, որոնք նա հավաքել ու էկրանավորել է իր ամբողջ կյանքի ընթացքում[2]։
Սովորել է Ճարտարապետա-շինարարական ինստիտուտին առընթեր գեղանկարչության ստուդիայում՝ Իվան Ռերբերգի մոտ, Գեղանկարչության ու գրաֆիկայի կենտրոնական ստուդիայում՝ Իլյա Մաշկովի մոտ[3]։
1932 թվականին աշխատանքի է ընդունվել «Союзкинохроника» կինոամսագրում որպես նկարիչ-ձևավորող։ 1934 թվականին ընդունվել է «Межрабпомфильм» ստուդիայի նկարված կինոյի արտադրամաս, մասնակցել ռեժիսորներ Վլադիմիր Սուտեևի և Դմիտրի Բաբիչենկոյի ֆիլմերի ստեղծմանը որպես նկարիչ-մուլտիպլիկատոր։ 1936 թվականից աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում որպես օգանական և երկրորդ ռեժիսոր Իվան Իվանով-Վանոյի, Միխայիլ Ցեխանովսկու, Ալեքսանդր Եվմենենկոյի և այլոց խմբերում[3]։
Վլադիմիր Պոլկովնիկովի հետ միասին բեմադրել է «Նարնջագույն վզիկ» և «Կախարդված տղան» մուլտֆիլմերը։ 1956 թվականից աշխատել է ինքնուրույն։
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայային մեծ ճանաչում են բերել աշխարհի ժողովուրդների առասպելների ու հեքիաթների էկրանավորումները, մասնավորապես հին հունական դիցաբանության մոտիվներով ստեղծված հինգ մուլտֆիլմերի շարքը, ինչպես նաև Ալեքսանդր Պուշկինի, Ռեդյարդ Կիպլինգի, Արկադի Գայդարի, Սելմա Լագերլյոֆի հեքիաթների էկրանավորումները[2]։
Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան մահացել է 1980 թվականի դեկտեմբերի 29-ին, թաղված է Մոսկվայի մարզի Ժելեզնոդորոժնի քաղաքի Ֆենինյան գերեզմանատանը[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քույրը՝ Նադեժդա Գավրիլովնա Սնեժկո-Բլոցկայա, խորհրդային նկարիչ,
- Զարմիկ՝ Ալեքսանդր Շվարց (ծնվել է 1945 թվականին), խորհրդային ռուս նկարիչ, երաժիշտ,
- Դուստրը՝ Սուզաննա Լվովնա Բոգդանովա։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեմադրող ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1954 – «Նարնջագույն վզիկ» (ռուս.՝ «Оранжевое горлышко»)
- 1955 – «Կախարդված տղան» (ռուս.՝ «Заколдованный мальчик»)
Ռեժիսոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 – «Քաջ նապաստակը» (ռուս.՝ «Храбрый заяц»)
- 1947 – «Կուզիկ-Քուռկիկ» (ռուս.՝ «Конек-горбунок»)
- 1949 – «Սագեր-կարապներ» (ռուս.՝ «Гуси-лебеди»)
- 1951 – «Հեքիաթ մեռած թագուհու և յոթ դյուցազունների մասին» (ռուս.՝ Сказка о мёртвой царевне и о семи богатырях»)
- 1952 – «Ձյունանուշ» (ռուս.՝ «Снегурочка»)
- 1957 – «Վերլիոկա» (ռուս.՝ «Верлиока»)
- 1958 – «Հեքիաթ Մալչիշ-Կիբալչիշի մասին» (ռուս.՝ «Сказка о Мальчише-Кибальчише»)
- 1959 – «Սաթե ամրոցը» (ռուս.՝ «Янтарный замок»)
- 1961 – «Վիշապ» (ռուս.՝ «Дракон») — «Սև ջրաշուշան» մրցանակ Դելիի II միջազգային կինոփառատոնում
- 1962 – «Կախարդական այգին» (ռուս.՝ «Чудесный сад»)
- 1963 – «Բարանկին, մարդ եղիր» (ռուս.՝ «Баранкин, будь человеком!») — մրցանակ և բրոնզե մեդալ Վենետիկի XV միջազգային կինոփառատոնում
- 1963 – «Արևի դուստրը» (ռուս.՝ «Дочь солнца»)
- 1965 – «Ռիկի Տիկի Տավի» (ռուս.՝ «Рикки-тикки-тави»)
- 1967 – «Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին» (ռուս.՝ «Сказка о золотом петушке»)
- 1968 – «Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (ռուս.՝ «Кот, который гулял сам по себе»)
- «Հին Հունաստանի լեգենդներ և առասպելներ» շարք
Բեմադրող նկարիչ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1937 – «Սևամորթների հեքիաթ» (ռուս.՝ «Негритянская сказка»)
- 1938 – «Հեքիաթ բարի Ումարի մասին» (ռուս.՝ «Сказка о добром Умаре»)
Նկարիչ-մուլտիպլիկատոր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1934 – «Թանաքաբիծն Արկտիկայում» (ռուս.՝ «Клякса в Арктике»)
- 1935 – «Քառյակ» (ռուս.՝ «Квартет»)
- 1935 – «Клякса-парикмахер»
- 1937 – «Աղմկոտ լող» (ռուս.՝ «Шумное плавание»)
Ռեժիսորի օգնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1943 – «Գողացված արևը» (ռուս.՝ «Краденое солнце»)
- 1944 – «Հեռախոս» (ռուս.՝ «Телефон»)
- 1945 – «Ձմեռային հեքիաթ» (ռուս.՝ «Зимняя сказка»)
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капков, С. В. Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 595-596. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 .
- Богданова С. Л. «Очерки о жизни и творчестве Александры Гавриловны Снежко-Блоцкой», «Кинограф» № 19, 2008.[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Наши мультфильмы. Александра Снежко-Блоцкая / сост. Ирина Марголина, Наталья Лозинская. — М.: Интеррос, 2006. — С. 64. — 352 с. — ISBN 5-91105-007-2
- ↑ 3,0 3,1 «Снежко-Блоцкая Александра Гавриловна». Аниматор.ру.
- ↑ «Могила А. Г. Снежко-Блоцкой». Могилы знаменитостей.
- ↑ В «Кинографе» опубликованы очерки о режиссёре Александре Снежко-Блоцкой. 24.06.2008
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայան (1909-1980) (անգլ.) Internet Movie Database կայքում
- Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայա — Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- Ալեքսանդրա Սնեժկո-Բլոցկայայի էջը Аниматор.ру կայքում
- Սնեժկո-Բլոցկայա, Ալեքսանդրա Գավրիլովնա
|