Jump to content

Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար (մուլտֆիլմ, 1988)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
ռուս.՝ Кошка, которая гуляла сама по себе
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ և դրամա
Հիմնված էԿատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
ՌեժիսորԻդեա Գարանինա
ՀնչյունավորումՎալենտինա Պոնոմարյովա[1], Իվան Բուրլյաև, Իննա Չուրիկովա, Աննա Կամենկովա-Պավլովա, Ելենա Սանաևա, Գեորգի Բուրկով, Նիկոլայ Կարաչենցով և Նոգոն Շումարով
ԵրաժշտությունՍոֆիա Գուբայդուլինա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն70 րոպե
Թվական1988

«Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար» (ռուս.՝ «Кошка, которая гуляла сама по себе»), խորհրդային լիամետրաժ մուլտֆիլմ՝ ստեղծված 1988 թվականին Ռեդյարդ Կիպլինգի ստեղծագործության մոտիվներով։ Ռեժիսոր Իդեա Գարանինան մուլտֆիլմում ներառել է մուլտիպլիկացիոն տեխնոլոգիաների գրեթե բոլոր ձևերը[2]։ Մուլտֆիլմը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում 1980-ականների վերջին ստեղծված ամենավառ աշխատանքներից մեկն է[3] և Ռեդյարդ Քիփլինգի «Ուղղակի պատմվածքներ» (անգլ.՝ Just So Stories) ժողովածուի համանուն հեքիաթի երկրորդ խորհրդային էկրանավորումն է։

Ծնողները երեխային անկողին են դնում ու հեռանում։ Երեխան լալիս է, և սենյակ է մտնում կատուն, որպեսզի ընկերակցի նրան։ Փոքրիկը փորձում է բռնել կատվի պոչը, բայց նա ասում է, թե դա անել պետք չէ, համաձայն այն պայմանագրի, որ կնքվել է հազար տարի առաջ։ Տեսնելով, որ փոքրիկը չի հասկանում, կատուն որոշում է նրան պատմել Սկզբների սկզբի պատմությունը։ Փոքրիկն ու նրա հետ միասին նաև հանդիսատեսը տեղափոխվում են բնության նվաճման, շան, ձիու, կովի ընտելացման ժամանակներ։ Նրանք իմանում են նաև Կարմիր գրքի, կենդանիների անհետացող տեսակների մասին, որոնց պետք է խնամել։

Բեմադրող նկարիչԻդեա Գարանինա
ՍցենարիստներԻդեա Գարանինա, Մարիա Սոլովյովա
Բեմադրող նկարիչՆինա Վինոգրադովա
ԿոմպոզիտորՍոֆյա Գուբայդուլինա
ՕպերատորԱլեքսանդր Վիխանսկի
Օպերատորի օգնականՎադիմ Պրուդնիկով
Հնչյունային օպերատորներՎլադիմիր Վինոգրադով, Սերգեյ Կարպով
Նկարիչ-մուլտիպլիկատորներՅուրի Բատանին, Լիդիա Մայատնիկովա, Տատյանա Մոլոդովա, Օլգա Պանոկինա, Ելենա Գավրիլկո, Հակոբ Կիրակոսյան, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսանդր Պանով, Ալեքսանդր Գորլենկո, Անատոլի Աբարենով, Վլադիմիր Շևչենկո
Դերերը հնչյունավորել ենԻվան Բուրյլաև (Փոքրիկ), Իննա Չուրիկովա (կատու), Վալենտինա Պոնոմարյովա, Աննա Կամենկովա (կին), Ելենա Սանաևա (կով), Գեորգի Բուրկով (տղամարդ, շուն), Նիկոլայ Կարաչենցով (ձի), Նոգոն Շումարով
ԽմբագիրՌաիսա Ֆրիչինսկայա
ՄոնտաժողՆադեժդա Տրեշչյովա
ՏնօրենԳրիգորի Խմարա
ԱդմինիստրատորներԲելլա Խոդովա, Ն. Էտլիս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Internet Movie Database — 1990.
  2. Александра Василькова. Идея Гаранина // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. ISBN 5-91105-007-2
  3. Георгий Бородин «Союзмультфильм»/ Краткий исторический обзор: Начало реформ Արխիվացված 2016-03-05 Wayback Machine

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]