Jump to content

Նիկոլայ Կարաչենցով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Կարաչենցով
ռուս.՝ Николай Петрович Караченцов
Ծնվել էհոկտեմբերի 27, 1944(1944-10-27)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 26, 2018(2018-10-26)[1] (73 տարեկան)
Մահվան վայրIstra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]
ԳերեզմանՏրոեկուրովյան գերեզմանատուն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1967)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, երգիչ, հնարքներ բանեցնող, կիթառահար և կրկնօրինակող
Ծնողներհայր՝ Պյոտր Կարաչենցով
Ամուսին(ներ)Լյուդմիլա Պորգինա
Երեխա(ներ)Andrei Karachentsov?
Պարգևներ և մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Պատվո շքանշան
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակ Ռուսաստանի Դաշնության նախագահի երախտագիտություն և Բյուրեղապակյա Տուրանդոտ

Նիկոլայ Պետրովիչ Կարաչենցով (ռուս.՝ Николай Петрович Караченцов, հոկտեմբերի 27, 1944(1944-10-27), Մոսկվա, ԽՍՀՄ - հոկտեմբերի 26, 2018(2018-10-26)[1], Istra, Իլինսկոյե գյուղական համայնք, Կրասնոգորսկի շրջան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան[2]), թատրոնի և կինոյի խորհրդային և ռուսական դերասան, երգիչ և կասկադյոր։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1989 թ.), Ռուսաստանի Դաշնության Պետական մրցանակի դափնեկիր (2003 թ.)[3], «Նիկա» կինեմատոգրաֆիական արվեստների ռուսական ակադեմիայի ակադեմիկոս։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կարաչենցովը ծնվել է Մոսկվայում։ Նրա հայրը ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ Պյոտր Կարաչենցովն էր[4], իսկ մայրը` բալետմայստեր և բեմադրիչ Յանինա Բրունակն էր։ Հայրական կողմից նրա կրտսեր եղբայրը` Պյոտր Կարաչենցովը նույնպես նկարիչ է[5]։

1963 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ընդունվել է ՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիան, որը գերազանցությամբ ավարտել է 1967 թվականին[6] և աշխատանքի անցել Լենկոմ թատրոնում։ Նրա դերերը թատրոնում արժանացել են մասնագիտական բարձր գնահատականի, հատկապես Շառլ դը Կոստերի վեպի մոտիվներով Մարկ Զախարովի բեմադրած «Թիլ» ներկայացումը, որտեղ Նիկոլայ Կարաչենցովն հիանալի կերպով մարմնավորել էր Թիլ Ուլենշպիգելին[7]։ Հանրաճանաչ էր նաև նրա դերը Պաբլո Ներուդայի «Խոակին Մուրիետայի փայլատակումն ու մահը» դրամայի հիման վրա բեմադրված «Խոակին Մուրիետայի աստղն ու մահը» ներկայացումում, որտեղ Կարաչենցովը խաղում էր միանգամից երկու դեր։ Նրա ամենահայտնի դերերից էր նաև կոմս Ռեզանովի դերը «Յունոնա և Ավոս» ռոք-օպերայում, որը դարձել էր թատրոնի այցեքարտը[8][9]։

Կինոյում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է 1967 թվականից` «Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին», ինչպես նաև «Եվ կրկին մայիս» ֆիլմերում։ Նրա լավագույն դերերից է «Ավագ որդին» (1975 թ.) կինոնկարում Վլադիմիր Բուսիգինի դերը։ Այդ կերպարը նրան հանրաճանաչ դարձրեց։ 1970-ականների կեսերից նա դարձել էր ամենաշատ նկարահանվող դերասաններից մեկը և բոլոր դժվարին կասկադյորական հնարքները կատարում էր անձամբ[7][9]։ Նա հավասարապես նկարահանվում էր տարբեր ժանրերի ֆիլմերում` երաժշտական, մանկական, արկածային, ինչպես նաև դրամատիկական։

Իր ստեղծագործական կյանքում Նիկոլայ Կարաչենցովը նկարահանվել է մոտ 100 կինոնկարներում։ Հաջողությամբ կրկնօրինակել է արտասահմանյան ֆիլմեր, ձայնագրվել մուլտֆիլմերում, աշխատել հեռուստատեսությունում և ռադիոյում։ 1991 թվականին ընտրվել էր Ռուսաստանի թատերական գործիչների միության քարտուղար։ 1994 թվականին հիմնել էր «Նիկոլայ Կարաչենցովի արվեստների դպրոց»-ը, որտեղ երեխաներին սովորեցնում էին պարեր, նկարչություն, սուսերամարտ և ձիավարություն[7][10][11][12]։

Ավտովթարներ և հիվանդություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի փետրվարի 28-ին Նիկոլայ Կարաչենցովը ավտովթարի պատճառով ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք[13][14]: Հիվանդանոցում նա ենթարկվել է գանգի տրեպանացիայի և գլխուղեղի վիրահատման։ Շուրջ 26 օր նա գտնվել է կոմայի մեջ։ Միայն 2007 թվականի մայիսին նա կարողացավ բեմ բարձրանալ[15][16][17][18]։ Այնուամենայնիվ այդ ամենն ազդել էր դերասանի խոսքի վրա և այն դժվարությամբ էր վերականգնվում։ Շրջակա միջավայրին նա արձագանքում էր դանդաղորեն և թույլ։

2017 թվականի փետրվարի 27-ին Նիկոլայ Կարաչենցովը կրկին ավտովթարի մեջ հայտնվեց։ Այս անգամ նա ստացել էր ուղեղի ցնցում[19]։ 2017 թվականի սեպտեմբերին դերասանի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ[20]։ 2018 թվականի հոկտեմբերին հոսպիտալացվել է երիկամների անբավարարության պատճառով։ Մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 26-ին՝ իր 74-ամյակից մեկ օր առաջ[21][22]։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Նիկոլայ Կարաչենցովն ամուսնացել է դերասանուհի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Պորգինայի հետ։ Ունի մեկ որդի` փաստաբան Անդրեյ Կարաչենցովը[23][24]։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1967Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարինШтрихи к портрету В. И. Ленинаնկարիչ
1968Եվ կրկին մայիս…И снова май!Իվան Շուլգա
1970Կարմիր հրապարակКрасная площадьդրվագ
1970Բոյան ՉոնոսБоян ЧоносԿոստա-Լազար
1973Իմ ճակատագիրըМоя судьбаՎալերի
1974Մեկ անգամ մեկОдиножды одинԱնատոլի Պերֆիլով
1974Խրախճանք ժանտախտի ժամանակПир во время чумыնախագահ
1975Ավագ որդինСтарший сынՎլադիմիր Բուսիգին
197612 աթոռ12 стульевթատրոնի դերասան
1976Երկար, երկար գործДлинное, длинное делоԿիրիլ Ստրոգանով
1977Ազատության զինվորներըСолдаты свободыՍաշկա
1977Շունը խոտի վրաСобака на сенеմարքիզ Ռիկարդո
1977Հաջողության ակնթարթըМиг удачиլրագրող Ֆեոդորով
1978Յարոսլավնան՝ Ֆրասիայի թագուհինЯрославна, королева ФранцииԶլատ
1978Թագավորներն ու կաղամբըКороли и капустаԴիկի Մելոնի
1978Պատանեկության սխալներըОшибки юностиԳենա
1978Քանի դեռ խենթացած է երազանքըПока безумствует мечтаՅուրի Օտվյորտկին
1979Էլեկտրոնիկի արկածներըПриключения ЭлектроникаՈւրի
1979ՍոխակըСоловейԲրունո Բարտոլետի
1979Հետաքննությունը վարում են գիտակները. Հոտաղը` վարունգովСледствие ведут ЗнаТоКи. Подпасок с огурцомԿիմ Ֆալեև
1980Շերլոկ Հոլմսն ու դոկտոր ՎաթսոնըШерлок Холмс и доктор Ватсон. Кровавая надписьՋեֆերսոն Հոուպ
1980Բարեպաշտ ՄարթանБлагочестивая МартаՊաստրանո
1980Տիկնայք հրավիրում են ասպետներինДамы приглашают кавалеровՎալենտին
1981Ընկեր ԻնոկենտիТоварищ ИннокентийԳեորգի Գապոն
1982Գանձերի կղզինОстров сокровищծովահեն Սև Շուն
1982Տրեստը, որը սնանկացավТрест, который лопнулՋեֆ Պիտերս
1982Ավանակի կաշինОслиная шкураավազակ Բուրաբո
1982Տունը, որը կառուցել էր ՍվիֆթըДом, который построил СвифтՖլիմ
1982Տարածություն խուսավարման համարПространство для манёвраԱլիկ Կարելին
1983Բելիե ՌոսիБелые РосыՎասկա Խոդաս
1983ՄանկապարտեզДетский садՇպիլ
1983Երկար ճանապարհ դեպ իրենДолгая дорога к себеՇուրիկ
1984Հույսի ութ օրВосемь дней надеждыՌուսանով
1984Նախքան բաժանվելըПрежде, чем расстатьсяՌոբերտ Հելմեն
1984Փոքրիկ շնորհМаленькое одолжениеՎալենտին Օզերնիկով
1985Գումարտակները խնդրում են կրակБатальоны просят огняՕռլով
1985Դարի գործարքըКонтракт векаԳուսև
1985Մեկը բոլորի համարОдин за всех-
1986Ինչպես դառնալ երջանիկКак стать счастливымԳոշա
1986Ով կմտնի վերջին վագոնըКто войдёт в последний вагонԱնիսիմով
1986Պիտանի մարդիկНужные людиերգիչ
1986ԱռերեսումОчная ставкаՊավել Սմիռնով
1987ՄոնզունդМоонзундֆոն Կնյուպֆեր
1987Մարդը Կապուցինների ծառուղուցЧеловек с бульвара КапуциновԲիլլի Քինգ
1987Բնակելի միջավայրСреда обитанияՕլեգ Բարաբանշչիկով
1988Միս միլիոնատիրուհիМисс миллионершаԳենադի Կովալ
1988Մեկ, երկու` վիշտն աղետ չէРаз, два — горе не беда!թագավոր Ժան-Ժան
1989Լուսավոր անձնավորությունСветлая личностьԵգոր Ֆիլյուրին
1989Դեժա ՎյուДежа вюՄիշկա Յապոնչիկ
1989Երկու նետ. Քարի դարի խուզարկունДве стрелы. Детектив каменного векаկռվի մարդը
1989Կրիմինալ քառյակКриминальный квартетՄարատ Մուխանով
1990Թակարդ միայնակ տղամարդու համարЛовушка для одинокого мужчиныԴանիել Կորբան
1990Վհուկների ներքնահարկըПодземелье ведьмԺան Լեմոտ
1991ԿատվիկըКошечкаՍերգեյ Պուշկա
1991Գրողը մեզ տանիИ чёрт с нами!դերասան
1991ԽենթերըЧокнутыеՌոդիոն Կիրյուխին
1991Կին բոլորի համարЖенщина для всехՆիկոլայ
1991ՀիմարըДураԿամիլ Սևինյե
1992Հաջողություն ձեզ, պարոնայքУдачи вам, господа!Վլադիմիր
1992Ռոմանս բանաստեղծի մասինРоманс о поэтеԱլեքսանդր Պուշկին
1992Սպանություն Սանշայն-ՄենորումУбийство в Саншайн-МенорՀարոլդ Սպարոու
1993Տանգո Պալատական հրապարակումТанго на Дворцовой площадиՍերգեյ Պետրովիչ
1994Պետերբուրգյան գաղտնիքներПетербургские тайныՍերգեյ Կովրով
1994ՊարզասիրտըПростодушныйՖրանսուա-Մարի դե Ռիշար
1996Թագուհի ՄարգոКоролева Маргоկոմս դե Մուի
1997Կրկեսն այրվել է, իսկ ծաղրածուները փախել ենЦирк сгорел, и клоуны разбежалисьՆիկոլայ Խուդոկորմով
1998Պետերբուրգյան գաղտնիքների հանգուցալուծումըРазвязка Петербургских тайнՍերգեյ Կովրով
1999Խուզարկու Դուբրովսկու գործըД. Д. Д. Досье детектива ДубровскогоՌոման Դուբրովսկի
2000Պալատական հեղաշրջումների գաղտնիքներըТайны дворцовых переворотовՊետրոս I
2000Սիրո խաղИгра в любовьՎիտալի Գենադևիչ
2001Առյուծի բաժինЛьвиная доляՌեզանով
2001ՍալոմեաСаломеяՊյոտր Բրոնին
2003Տարասկոնցի ՏարտարենըТартарен из Тарасконаկոմս Բեզանսոն
200432 դեկտեմբերի32 декабряՊետրովիչ
2004ՊաПаԳլեբ
2004«Գայլի երախի» գաղտնիքըТайна «Волчьей пасти»գնդապետ Դումկա
2005ՉղջիկЛетучая мышьկոմս Օռլովսկի
2005Դու իմ երջանկությունСчастье ты моёիշխան Պյոտր Պեչերսկի
2006Խաղաղ ԴոնТихий ДонՇչեգլով
2014Բելիե Ռոսի. ՎերադարձБелые Росы. ВозвращениеՎասիլի Խոդաս

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Умер Николай Караченцов: актеру было 73 года — Komsomolskaya Pravda, 2018.
  2. 1 2 В Москве скончался 73-летний Николай Караченцов — 2018.
  3. ↑ «Николай Караченцов на сайте театра ЛЕНКОМ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  4. ↑ Караченцов, Пётр Яковлевич
  5. ↑ Новая беда Караченцовых
  6. ↑ .«Караченцов Николай Петрович». Актеры советского и российского кино. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
  7. 1 2 3 РИАНОВОСТИ: Биография Николая Караченцова
  8. ↑ Композитор Рыбников: «Власти считали „Юнону и Авось“ антисоветской штучкой»
  9. 1 2 Биография Николая Караченцова на сайте 7days.ru
  10. ↑ ЛЬВИНАЯ ДОЛЯ НИКОЛАЯ КАРАЧЕНЦОВА
  11. ↑ Биография Николая Астапова
  12. ↑ Биография Марины Ширшиковой на сайте rusactors.ru
  13. ↑ «Комсомольская правда»: Жизнь Караченцова вне опасности, но состояние тяжёлое
  14. ↑ Людмила Поргина, супруга Николая Караченцова: Муж услышал меня и сжал мою руку!
  15. ↑ «Николай Караченцов вышел на сцену». Вести.Ru. 2007 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին.
  16. ↑ «Я здесь!»
  17. ↑ «Фатум Николая Караченцова». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  18. ↑ Николай Караченцов госпитализирован после ДТП в Подмосковье
  19. ↑ Актёр Николай Караченцов вновь попал в ДТП, его доставили в больницу
  20. ↑ У Караченцова диагностировали неоперабельную опухоль
  21. ↑ Sputnik (2018 թ․ հոկտեմբերի 26). «Умер актёр Николай Караченцов». sputnik.by. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  22. ↑ «Умер Николай Караченцов». [Meduza]. 2018 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 26-ին.
  23. ↑ «Биография Караченцова». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 15-ին.
  24. ↑ АДВОКАТ Караченцов Андрей Николаевич
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Կարաչենցով» հոդվածին։