Վիոլետա Կոլեսնիկովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիոլետա Կոլեսնիկովա
Ծննդյան թիվ՝օգոստոսի 24, 1938(1938-08-24) (82 տարեկան)
Քաղաքացիություն՝Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտություն՝մուլտիպլիկատոր
Պարգևներ՝ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ

Վիոլետա Պավլովնա Կոլեսնիկովա (Կարպ) (ռուս.՝ Виолетта Павловна Колесникова (Карп), օգոստոսի 24, 1938(1938-08-24)), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Անիմացիոն կինոյի միջազգային ասոցիացիայի (անգլ.՝ «Association International du Film d'Animation», ASIFA) անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Կոլեսնիկովան ծնվել է 938 թվականի օգոստոսի 24-ին։ 1956-1959 թվականներին սովորել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիային առընթեր նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներում, 1967-1969 թվականներին՝ Մարքսիզմ-Լենինիզմի ինստիտուտում (հայրենական և արտասահմանյան կինոյի պատմության ֆակուլտետ)։

1959 թվականից մինչև 1990 թվականը Վիոլետա Կոլեսնիկովան աշխատել է «Սոյուզմուլտֆիլմում» որպես նկարված ֆիլմերի նկարիչ-մուլտիպլիկատոր։ Միաժամանակ զբաղվել է մանկավարժական գործունեությամբ. վարել է նկարիչ-մուլտիպլիկատորների դասընթացներ «Սոյուզմուլտֆիլմին» (1972-1976), «Մուլտհեռուստաֆիլմին» (1975) առընթեր, մուլտիպլիկատոր-տիկնիկավարների դասընթաց (1981), Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ (1979-2005), աշխատել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտում (1989 թվականից)։

1990-1992 թվականներին եղել է նկարիչ, «Գիտություն» բաժնի խմբի ղեկավար «Розек» համատեղ ձեռնարկությունում (ԽՍՀՄ-Ճապոնիա)։
1992-1994 թվականներին եղել է «Չայրս» ձեռնարկության համակարգչային-գովազդային կենտրոնի տնօրենի տեղակալ գեղարվեստական հարցերով։
1994-2001 թվականներին եղել է «Аниматек» ընկերության գլխավոր դիզայներ, 2001թվականից՝ «Лайфмод Интерактив» կազմակերպության գլխավոր նկարիչ։

Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի պրոֆեսոր (2005) ։

ՌԽՖՍՀ-ի վաստակավոր նկարիչ (հոկտեմբերի 3, 1989)[1]։

Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության (Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության գերատեսչական պարգևներով պարգևատրելու մասին) 02․12․2011 հրամանով պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության պատվավոր դիպլոմով[2]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1959 — Շուտով անձրև կլինի
  2. 1959 — Ուղիղ երեքն անց տասնհինգ...
  3. 1960 — Տզզան ճանճը
  4. 1960 — Տարբեր անիվներ
  5. 1961 — Այծիկը
  6. 1961 — Ճպուռն ու մրջյունը
  7. 1961 — Չիպոլինո
  8. 1962 — Թագուհի Ատամի խոզանակ
  9. 1962 — Խաղաղություն քո տանը
  10. 1962 — Միայն ոչ հիմա
  11. 1963 — Աֆրիկյան հեքիաթ
  12. 1963 — Բարանկին, մարդ եղիր
  13. 1963 — Միլիոնատեր
  14. 1963 — Արևի դուստրը
  15. 1964 — Կարելին ու Չի կարելին
  16. 1964 — Աքաղաղն ու ներկերը
  17. 1965 — Ստորակետի ու կետի արկածները
  18. 1965 — Հովվուհին և ծխնելույզ մաքրողը
  19. 1966 — Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից
  20. 1966 — Չար խորթ մոր մասին
  21. 1966 — Լուսատտիկ № 7
  22. 1967 — Մկնիկի երգը
  23. 1967 — Հեքիաթ ոսկե աքաղաղի մասին
  24. 1967 — Նստարան
  25. 1968 — Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
  26. 1968 — Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ
  27. 1969 — Բրեմենյան երաժիշտներ
  28. 1969 — Վինի Թուխ
  29. 1969 — Մենք փնտրում ենք թանաքակաթիլը
  30. 1970 — Երկնագույն թռչուն
  31. 1971 — Կարմիր փողկապների արկածները
  32. 1972 — Հյուր ամռան մոտ
  33. 1972 — Վինի Թուխը և հոգսերի օրը
  34. 1972 — Բադիկը, որ չէր կարողանում խաղալ ֆուտբոլ
  35. 1973 — Նովելներ տիեզերքի մասին
  36. 1973 — Պերսեյ
  37. 1973 — Բրեմենյան երաժիշտների հետքերով
  38. 1973 — Տերտերի և նրա Բալդի ծառայի հեքիաթը
  39. 1974 — Նվիրում եմ քեզ աստղ
  40. 1974 — Կոսկա նապաստակը և աղբյուրը
  41. 1974 — Հեքիաթ հեքիաթի հետևից
  42. 1974 — Պրոմեթևս
  43. 1975 — Այն ու Վայը
  44. 1975 — Ես հիշում եմ
  45. 1976 — Կապույտ շնիկը
  46. 1976 — Իկարոսը և իմաստունները
  47. 1976 — Գաղտնիքով արկղիկը
  48. 1977 — Նապաստակը և ճանճը
  49. 1978 — Ալիմը և նրա իշուկը
  50. 1978 — Պերուի հնդկացիների լեգենդները (մուլտֆիլմ)
  51. 1978 — Պիկ մկնիկը
  52. 1978 — Պոյգան և աղվեսը
  53. 1979 — Գավ անունով կատուն
  54. 1979 — Որս
  55. 1981 — Տատիկի ծննդյան օրը
  56. 1981 — Երրորդ մոլորակի գաղտնիքը
  57. 1982 — Եսասեր հսկան
  58. 1982 — Կախարդական դեղամիջոցը
  59. 1982 — Վերջին որսը
  60. 1982 — Օլիմպիականները
  61. 1983 — Ստախոսների ամրոցը
  62. 1983 — Առյուծ և ցուլ
  63. 1984 — Անառակ թութակի վերադարձը
  64. 1984 — Շիլայով կճուճիկ
  65. 1984 — Կապիկները։ Զգո՛ւյշ, կապիկներն են
  66. 1985 — Սփինքսի առեղծվածը
  67. 1985 — Թագավորական բուտեբրոտ
  68. 1985 — Տիկնիկների պարերը
  69. 1985 — Ուրախ կարուսել № 16
  70. 1986 — Լոլո պինգվինի արկածները։ Ֆիլմ 1
  71. 1987 — Մու-մու
  72. 1987 — Լոլո պինգվինի արկածները ։ Ֆիլմ 2
  73. 1987 — Լոլո պինգվինի արկածները։ Ֆիլմ 3
  74. 1988 — Անառակ թութակի վերադարձը (երրորդ թողարկում)
  75. 1988 — Կատուն, որ զբոսնում էր ինքն իր համար
  76. 1995 — Ճանապարհորդ գորտը

Վավերագրական ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիոլետա Կոլեսնիկովան նկարահանվել է վավերագրական ֆիլմում․

  • Հրաշքների գործարան - 4 սերիա «Անիմատոր։ Երկխոսություններ մասնագիտությունների մասին »[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Капков, Сергей Владимирович|Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 335—336. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]