Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից
Գետաձիու մասին.jpg
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորԼեոնիդ Ամալրիկ
ՍցենարիստՎլադիմիր Սուտեև
ՀնչյունավորումՄիխայիլ Յանշին[1], Գեորգի Միլյար, Գրիգորի Շպիգել, Ելենա Պոնսովա և Գեորգի Վիցին
Բեմադրող նկարիչՆադեժդա Պրիվալովա և Տատյանա Սազոնովա
ԵրաժշտությունՆիկիտա Բոգոսլովսկի
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1966

«Գետաձիու մասին, որը վախենում էր պատվաստումներից» (ռուս.՝ «Про бегемота, который боялся прививок»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1966 թվականին Միլոշ Մացոուրեկի հեքիաթի հիման վրա։ Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Լեոնիդ Ամալրիկի լավագույն մուլտիպլիկացիոն բեմադրություններից մեկն է[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամռանը հարավային քաղաքի ծովափին լողանում, հանգստանում ու ուրախանում են հեքիաթային կենդանիները։

Հանկարծ հանգիստն ընդհատվում է կախված պատի թերթի հայտարարության պատճառով, որից հայտնի է դառնում, որ բոլորը՝ ճանճից մինչև փիղ, պետք է պատվաստվեն դեղնախտի դեմ։ Հայտարարությունը կարդալուց հետո բոլոր կենդանիները շարունակում են հանգստանալ, պարել ու արևայրուք ընդունել, ասես ոչինչ չի եղել։ Միայն Գետաձին է անհանգստանում և սկսում է բոլորին հարցնել, թե որքան սարսափելի ու ցավոտ է պատվաստում անելը։

Նրան փորձում է օգնել ու հանգստացնել նրա իմաստուն ընկերը՝ Մարաբուն, որը պատմում է, թե որքան դա կարևոր և միաժամանակ չնչին գործ է։ Պատվաստման գնալու ծանուցում ստանալուց հետո Գետաձին ավելի շատ է վախենում։ Միայն Մարաբուի աջակցության շնորհիվ է նա ուղևորվում հիվանդանոց՝ պատվաստվելու։

Պատվատման սպասողների հերթի ժամանակ վախն ավելի է ուժեղանում, և Գետաձին ամեն կերպ փորձում է խուսափել դրանից։ Պատվաստման եկած մյուս կենդանիների օգնությամբ Գետաձին ի վերջո մտնում է բժշկի մոտ։ Վախից մե՛կ քրտնելով, մե՛կ սպիտակելով՝ Գետաձին, օգտվելով առիթից, երբ բժիշկն ու Մարաբուն զրույցի պատճառով ուշադրությունը շեղում են նրանից, փախչում է հիվանդանոցից առանց պատվաստվելու։

Հաջորդ օրը Մարաբուն այցելում է իր ընկերոջն ու նրան գտնում ամբողջովին դեղին։ Մարաբուն հեռախոսով այդ մասին պատմում է բժշկին։ Պարզվում է, որ չպատվաստվելու պատճառով Գետաձին հիվանդացել է դեղնախտով, և նրան տեղափոխում են հիվանդանոց։

Այդպես Գետաձին հայտնվում է հիվանդանոցային մահճակալին, որտեղ տանջվում է բուժման գործողություններից ու ձանձրույթից։ Երբ նրա մոտ են գնում բժիշկն ու Մարաբուն, նա հանկարծ կարմրում է, որովհետև շատ է ամաչում այն պատճառով, որ վախենում էր պատվաստվելուց։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Միխայիլ Յաշին Գետաձի Գետաձի
Գեորգի Միլյար Մարաբու Մարաբու
Գրիգորի Շպիգել Բժիշկ Բժիշկ
Ելենա Պոնսովա Վագր / փոստատար Կենգուրու Վագր / փոստատար Կենգուրու
Գեորգի Վիցին Գայլ / Ընձուղտ / Կոկորդիլոս Գայլ / Ընձուղտ / Կոկորդիլոս

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմի թողարկումից տասնչորս տարի անց կապիկների կողմից գետաձիուն պատգարակով հիվանդանոց տեղափոխելու տեսարանն օգտագործվել է «Դե, սպասիր» մուլտֆիլմի հեռուստաթողարկումներում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1967 — Իրանի լուսավորության նախարարության մրցանակ Թեհրանում անցկացված Մանկական ֆիլմերի երկրորդ միջազգային կինոփառատոնում

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է VHS-ով 1990-ական թվականների սկզբին և DVD-ով 2000-ական թվականներին «Крупный план» ընկերության կողմից «Ամենամեծ ընկերը» (ռուս.՝ «Самый большой друг») մուլտֆիլմերի հավաքածուում[3]: Ձայնագրության ժամանակ կատարվել է պատկերի ու ձայնի թվային վերականգնում. ձայն — ռուսերեն Dolby Digital 5.1 Stereo, ռուսերեն Dolby Digital 1.0 mono, պատկեր — Standart 4:3 (1,33:1), գույն — PAL։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. Сергей Капков. Леонид Амальрик // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
  3. DVD «Самый большой друг»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Сутеев В. Г. В мире сказок В. Сутеева. — АСТ, 2009. — ISBN 978-5-17-057941-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]