Այն ու Վայը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Այն ու Վայը
Այն ու Վայը.jpg
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՅուրի Պրիտկով
ՍցենարիստԼյուդմիլա Զուբկովա
ՀնչյունավորումՎյաչեսլավ Նևիննի
Բեմադրող նկարիչՏատյանա Սազոնովա
ԵրաժշտությունԵվգենի Պտիչկին
ՕպերատորՄիխայիլ Դրույան
ԵրկիրFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն9,18 րոպե
ՍիկվելԱյը և Վայը գնում են արշավ
Թվական1975

«Այն ու Վայը» (ռուս.՝ «Ох и Ах»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ՝ ստեղծված 1975 թվականին ռեժիսոր Յուրի Պրիտկովի կողմից։ Լավատես Վայն ու վատատես Այը ամեն ինչին նայում են հակառակ կողմերից։ 1977 թվականին թողարկվել է մուլտֆիլմի շարունակությունը՝ «Այը և Վայը գնում են արշավ»։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ու Վայն ապրում են իրար կողքի՝ միմյանցից ընդամենը մի քանի քայլ հեռավորության վրա։ Վայը կատակասեր է ու ծիծաղկոտ, իսկ Այը՝ հուսահատ ու փնթփնթան։ Վայն աշխատանքից չի վախենում և ամեն գործ անում է ուրախությամբ, իսկ Այն աշխատել չի սիրում, հավանաբար այդ պատճառով էլ նրա բախտը երբեք չի բերում գործերում։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Յուրի Պրիտկով
Սցենարիստ Լյուդմիլա Զուբկովա
Բեմադրող նկարիչ Տատյանա Սազոնովա
Նկարիչ Դմիտրի Անպիլով
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Անատոլի Աբարենով, Ֆեոդոր Ելդինով, Վիոլետա Կոլեսնիկովա, Ալեքսեյ Բուկին, Ալեքսանդր Մազաև, Ռենատա Միրենկովա, Վլադիմիր Արբեկով
Օպերատոր Միխայիլ Դրույան
Տնօրեն Լյուբով Բուտիրինա
Կոմպոզիտոր Եվգենի Պտիչկին
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Խմբագիր Նատալյա Աբրամովա
Դերերը հնչյունավորել են Վյաչեսլավ Նևիննի
Մոնտաժող Գ. Սմիռնովա

Մուլտֆիլմի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Սոյուզմուլտֆիլմի» 1970-80-ական թվականների նկարված աշխատանքների թվում լայն ժողովրդականության են արժանացել Յու. Պրիտկովի մանկական ֆիլմերը («Կոլյան, Օլյան ու Արքիմեդը», 1972, «Այն ու Վայը» և «Այը և Վայը գնում են արշավ» — շարք, 1975-77, «Մեր ընկեր Գրիրկարդան» — շարք, 1978-80, և այլն)

— Գեորգի Բորոդինн[1]

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-ական թվականներին մուլտֆիլմը ԽՍՀՄ-ում թողարկվել է VHS-ով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» հրատարակության կողմից։ Ռուսաստանում 1990-ական թվականների առաջին կեսին կատարված բոլոր ձայնագրությունները թողարկվել են «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում «Studio PRO Video» հրատարակության կողմից, 1990-ական թվականների կեսերից՝ «Союз Видео» հրատարակության կողմից։
  • Մուլտֆիլմը DVD-ով թողարկվել է «Քեռի Ստյոպան՝ միլիցիոներ» հավաքածուում, տարածող՝ «Крупный план», սկավառակում ընդգրկված մուլտֆիլմեր՝ «Քեռի Ստյոպան` միլիցիոներ» (1964), «Թագուհի Ատամի խոզանակ» (1962), «Ձկնորս կատուն»(1964), «Այն ու Վայը» (1975), «Այը և Վայը գնում են արշավ» (1977), «Անտառային էստրադայում» (1954), «Պետյան ու գայլը» (1976), «Խորամանկ ագռավը» (1980)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Archived 2016-03-05 at the Wayback Machine. Краткий исторический обзор
  2. DVD «Дядя Стёпа — милиционер»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зубкова Л. Ох и Ах. — М.: Яблоко, 2015. — (Мультсказка). — ISBN 978-5-94707-117-7 . Художники Т. Сазонова и Ю. Прытков. Иллюстрации и текст по мультфильму.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]