Կոլյան, Օլյան ու Արքիմեդը
Կոլյան, Օլյան ու Արքիմեդը ռուս.՝ Коля, Оля и Архимед | |
---|---|
Տեսակ | մուլտֆիլմ |
Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարիստ | Լեոնիդ Զավալնյուկ |
Հնչյունավորում | Մարիա Վինոգրադովա, Եվգենի Վեսնիկ, Անատոլի Պապանով, Յուրի Անդրեև և Ալեքսեյ Գրիբով |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
Երաժշտություն | Եվգենի Պտիչկին |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Երկիր | ԽՍՀՄ |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1972 |
Կոլյան, Օլյան ու Արքիմեդը (ռուս.՝ «Коля, Оля и Архимед»), 1972 թվականի խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որն Արքիմեդի օրենքները, նրա գյուտերն ու հայտնագործությունները երեխաներին ուսուցանելու ուղղվածություն ունի։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը Կոլյայի ու Օլյայի մասին է, որոնք ընկնում են հնագույն քաղաք Սիրակուզի և այնտեղ հանդիպում մեծ երկրաչափ ու գյուտարար Արքիմեդեսին։ Երեխաները տեսնում են Արքիմեդեսի ստեղծած հրաշալի մեխանիզմները, մասնակցում հռոմեական լեգեոնների գրոհների ետ մղմանը և բարհաջող վերադառնում տուն։ Հետաքրքրաշարժ ձևով պատկերացում է տալիս Արքիմեդի օրենքների մասին։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Յուրի Պրիտկով |
Սցենարի հեղինակ | Լեոնիդ Զավալնյուկ |
Բեմադրող նկարիչ | Տատյանա Սազոնովա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Վլադիմիր Արբեկով, Վլադիմիր Կրումին, Վիկտոր Շևկով, Օլեգ Սաֆրոնով, Իվան Դավիդով, Ելիզավետա Կոմովա, Ռենատա Միրենկովա, Իոսիֆ Կուրոյան, Ալեքսանդր Դավիդով |
Օպերատոր | Միխայիլ Դրույան |
Կոմպոզիտոր | Եվգենի Պտիչկին |
Հնչյունային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Խմբագիր | Պյոտր Ֆրոլով |
Մոնտաժող | Գ. Սմիրնով |
Դերերը հնչյունավորել են | Մարիա Վինոգրադովա (Կոլյա) Եվգենի Վեսնիկ (հույն զորապետ) Անատոլի Պապանով (հռոմեացի հարյուրապետ) Օլգա Գրոմովա (Օլյա) Յուրի Անդրեև (հույն երիտասարդ զինվորներ) Ալեքսեյ Գրիբով (Արքիմեդ) Թեոդոր Բունիմովիչ (Մարկ Կլավդի Մարցելլ) Թամարա Դմիտրիևա (քնարահար տղա) |
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1978-1980 թվականներին ռեժիսոր Յուրի Պրիտկովը նկարել է «Մեր ընկեր Գրիրկարդան» երեքսերիանոց մուլտֆիլմը, որտեղ հայտնվում են Կոլյան ու Օլյան (վերջինս էպիզոդիկ դերում ու 5 տարեկան հասակում)։
Մուլտֆիլմի մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]1970-80-ական թվականներին «Սոյուզմուլտֆիլմի» նկարած աշխատանքների շարքում լայն ճանաչում են ձեռք բերել Յու. Ա. Պրիտկովի մանկական նկարները («Կոլյան, Օլյան և Արքիմեդը», 1972, «Այն ու Վայը» և «Այը և Վայը գնում են արշավ» − շարք, 1975-77, «Մեր ընկեր Գրիրկարդան» − շարք, 1978-80, և այլն):— Գեորգի Բորոդին[2]
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD տարբերակով բազմիցս թողարկվել է մուլտֆիլմերի հավաքածուներում՝ «Ուրախ աչքակապուկ» («Սոյուզմուլտֆիլմ», տարածող՝ «Союз»), «Ծեր նավաստու պատմությունները» (տարածող՝ «Крупный план»)[3]: 2000 թվականին Twic Lyrec հրատարակության ձայներիզներով թողարկվել է համանուն մուլտֆիլմի աուդիոհեքիաթը հեղինակային տեքստով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կոլյան, Օլյան ու Արքիմեդը մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- ↑ Бородин Г. Киностудия «Союзмультфильм» Արխիվացված 2016-03-05 Wayback Machine Краткий исторический обзор
- ↑ «Коля, Оля и Архимед»
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Завальнюк Л. Коля, Оля и Архимед. — АСТ, 2006. — 48 с. — (Сказки-мультфильмы). — ISBN 5-17-038256-1
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Сергей Капков Интервью Татьяна Сазонова: «Нам говорили, что мы сидим на шее у государства» «ГАЗЕТА» 23.08.2004
|