Ստորակետի ու կետի արկածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստորակետի ու կետի արկածները
Տեսակմուլտֆիլմ
Ժանրկարճամետրաժ ֆիլմ և հումոր
ՌեժիսորՆիկոլայ Ֆեոդորով
ՍցենարիստԱնատոլի Միտյաև
ՀնչյունավորումՎալենտինա Սպերանտովա, Անատոլի Պապանով, Կլարա Ռումյանովա և Մարիա Վինոգրադովա
ԵրաժշտությունՍիգիզմունդ Կաց
ՕպերատորԲորիս Կոտով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն16 րոպե
Թվական1965

«Ստորակետի և կետի արկածները» (ռուս.՝ «Приключения запятой и точки»), խորհրդային մուլտիպլիկացիոն ֆիլմ, որն ստեղծել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Նիկոլայ Ֆեոդորովը 1965 թվականին[1]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ դասարանի աշակերտ Բորյա Իվանովը «երկուս» է ստացել ռուսաց լեզվի թելադրություննից, քանի որ շատ սխալներ է թույլ տվել, մասնավորապես մոռացել է ստորակետ ու վերջակետ դնել վերջին նախադասության մեջ։ Տուն գալով՝ տղան որոշում է խորամանկության դիմել և անհրաժեշտ տեղերում նշաններ է ավելացնում, որպեսզի հաջորդ օրը դիմի ուսուցչուհուն՝ «երկուսը» «երեք» դարձնելու խնդրանքով։ Ավելացնելով ստորակետ և կետ՝ տղան գնում խաղալու։ Դրանից անմիջապես հետո կետադրական նշանները կենդանանում են և որոշում դաս տալ ծույլին․ վերջակետն ու ստորակետը, որոնք նա ավելացրել էր տանը, որոշում են փախչել նոթատետրից ետ դեպի թանաքաման, որպեսզի Բորյան հաջորդ օրը խայտառակվի և այլևս այդպես չվարվի։ Կետն ու ստորակետը անցնում են սեղանի վրայով, որտեղ նրանց սպասում են վտանգներ ի դեմս կենդանացած թանաքաբծերի, որ Բորյան թողել էր սփռոցի վրա, ինչպես նաև մի ամբողջ կաթի ծովի, որ նա թափել էր բաժակից։ Հաջողությամբ անցնելով բոլոր վտանգները և հաղթահարելով կաթի ծովը՝ կետն ու ստորակետը նետվում են թանաքի մեջ։ Հաջորդ օրը նրանք հաճույքով հետևում են, թե ինչպես է Բորյան կարմրում դասարանի առջև, երբ ուսուցչուհին ցույց է տալիս նրան, որ վերջին նախադասության մեջ կան միայն այն նշանները, որոնք ինքն է դրել։ Դրանից հետո կետը և ստորակետը երգում են մի երգ այն մասին, որ իրենք միշտ փախչելու են այնպիսի ծույլերից, ինչպիսին է Բորյան։

Ֆիլմի վրա աշխատել են[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը թողարկվել է «Չեմ ուզում դպրոց գնալ» (ռուս.՝ «Не хочу в школу») մուլտֆիլմերի ժողովածուում «Крупный План» ընկերության կողմից DVD-ով։ Պատկերի և ձայնի թվային վերականգնում ձայնագրության ժամանակ չի կատարվել։ Բացի դրանից, սկավառակում ընդգրկվել են նաև այլ մուլտֆիլմեր՝ «Դասամիջոց № 1», «Չսովորած դասերի երկրում», «Պրոդելկինը դպրոցում», «Վերջին նստարանին»։

  • Ձայն – ռուսերեն Dolby Digital 1.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ – 0 (All),
  • Պատկեր – ստանդարտ 4:3 (1,33։ 1),
  • Գույն – PAL,
  • Փաթեթավորում – կոլեկցիոն հրատարակություն,
  • Տեղայնացնող – «Крупный План»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]