Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ
Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ ռուս.՝ Фильм, фильм, фильм | |
---|---|
![]() | |
Տեսակ | կարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ |
Ժանր | կինոկատակերգություն և մուլտֆիլմ |
Թեմա | կինոարդյունաբերություն |
Ռեժիսոր | Ֆյոդոր Խիտրուկ |
Սցենարիստ | Վլադիմիր Գոլովանով և Վլադիմիր Գոլովանով |
Հնչյունավորում | Գեորգի Վիցին և Ալեքսեյ Պոլևոյ |
Բեմադրող նկարիչ | Վլադիմիր Զույկով |
Երաժշտություն | Վլադիմիր Գոլովանով, Ալեքսանդր Զացեպին և Եվգենի Կրիլատով |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ![]() |
Լեզու | ռուսերեն |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Դիստրիբյուտոր | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 19 րոպե |
Թվական | 1968 |
«Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ», 1968 թվականին ռեժիսոր Ֆեոդոր Խիտրուկի ստեղծած նկարված մուլտֆիլմ, ծաղրանմանակում այն թեմայով, թե «ինչպես են ստեղծվում ֆիլմերը», որ սրամտորեն բացահայտում է կինոարտադրության ներքին «խոհանոցը»[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմի սկզբում սցենարիստը փորձում է գրել սցենար, սակայն դա նրան չի հաջողվում։ Հուսահատության պահին նա փորձում է ինքնասպան լինել, բայց այդ պահին նրա վրա բառացիորեն իջնում է ոգեշնչման մուսան։ Այդ ժամանակ աշխատասենյակ է մտնում ռեժիսորը, որը, կարդալով սցենարը, գովաբանում է նրան ու ստանձնում դրանով ֆիլմ նկարահանելու գործը։
Երկու ընկերներն սկսում են վազել տարբեր ատյաններ՝ ֆիլմը նկարահանելու թույլտվություն ստանալու համար։ Ռեժիսորի անասելի ջանքերի գնով, երբեմն կրճատելով սցենարը, երբեմն, ընդհակառակը, վերադարձնելով հանված տեքստը, ղեկավարությունը հաստատում է սցենարը։ Կինոստուդիայում հավաքվում է նկարահանող անձնակազմը, որ կազմված է նկարչից, օպերատորից, կոմպոզիտորից, հնչյունային օպերատորից, ռեժիսորի օգնականից, դերասաններից, բանվորներից և այլն։
Սկսվում է նկարահանման գործընթացը։ Մուլտֆիլմի հերոսներին խանգարում են տարբեր անախորժություններ. մեկ անհրաժեշտ ռեկվիզիտի բացակայությունը, մեկ վատ եղանակը, մյուս դեպքում՝ դերասանի կողմից դերը չհասկանալը կամ բյուջեի գերազանցումը։ Ի հավելումն դրան՝ արդեն նկարահանված եզրափակիչ հատվածը ղեկավարությունը խոտանում է՝ համարելով այն «Չափազանց մռայլ»։ Ֆիլմի վերջին հատվածն արագ վերանկարահանվում է։ Ապա ֆիլմը մոնտաժվում է։ Պրեմիերայի ժամանակ, երբ ֆիլմը մեծ հաջողություն է ունենում, նկարահանող անձնակազմը պրեմիերային ներկա հանդիսատեսի ծափահարությունների ներքո լալիս է երջանկությունից։
Ֆիլմի վրա աշխատել են
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Ֆեոդոր Խիտրուկ
- Բեմադրող նկարիչ՝ Վլադիմիր Զույկով
- Բեմադրող նկարչի օգնական՝ Էդուարդ Նազարով
- Կոմպոզիտորներ՝ Ալեքսանդր Զացեպին, Եվգենի Կռիլատով
- Օպերատոր՝ Բորիս Կոտով
- Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
- Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
- Մոնտաժող՝ Նինա Մայորովա
- Ռեժիսորի օգնական՝ Տատյանա Դոմբրովսկայա
- Օպերատորի օգնական՝ Մ. Սուխոցկայա
- Մուլտիպլիկատորներ՝ Գենադի Սոկոլսկի, Վիոլետա Կոլեսնիկովա, Իգոր Պոդգորսկի, Մարիա Մոտրուկ, Մարինա Ոսկանյանց, Լեոնիդ Կայուկով
- Նկարիչներ՝ Վ. Գիլյարովա, Օ. Վորոբյովա, Տ. Կազանցևա, Սոֆյա Միտրոֆանովա, Նատալյա Տաներ, Ալեքսեյ Սոլովյով, Տատյանա Սոկոլսկայա
- Դերերը հնչյունավորում են՝ Ալեքսեյ Պոլևոյ, Գեորգի Վիցին
- «Фильм, фильм» երգը կատարում է «Сокол» վոկալ-գործիքային անսամբլը
- Տնօրեն՝ Ա. Զորինա
- Ռեժիսոր՝ Ֆեոդոր Խիտրուկ
Մուլտֆիլմի երգը կատարելու համար հրավիրվել է երկու խումբ՝ «Сокол» խմբի գործիքային կատարման հետ օգտագործվող վոկալը կատարել են «Орфей» վոկալ-գործիքային անսամբլից Վ. Վիտեբսկին, Լ. Բերգերն ու Վյաչեսլավ Դոբրինինը։ Ենթագրերում նշված է միայն «Сокол» վոկալ-գործիքային անսամբլը[2]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կրակովում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի վեցերորդ մուլտփառատոնի պատվոգիր, Լեհաստան, 1969
- Տամպերեում անցկացված կարճամետրաժ ֆիլմերի մուլտփառատոնի մրցանակ, Ֆինլանդիա, 1970
- Կոլոմբոյի միջազգային կինոփառատոնի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար, Շրի Լանկա, 1973
- Նյու Յորքի անիմացիոն ֆիլմերի երկրորդ մուլտփառատոնի արծաթե մեդալ, ԱՄՆ, 1973
- ԽՍՀՄ պետական մրցանակ, 1976[3]
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2002 թվականին թողարկվել է VHS-ով և Video CD-ով «Ռուսական անիմացիայի վարպետները» (ռուս.՝ «Мастера Русской анимации») շարքի առաջին մասում անգլերեն ենթագրերով, իսկ հետագայում՝ DVD-ով. Masters of Russian Animation Volume 1։ Հավաքածուում ընդգրկված են հետևյալ մուլտֆիլմերը՝ «Մի հանցագործության պատմություն», «Մարդը շրջանակում», «Իմ կանաչ կոկորդիլոսը», «Կար-չկար Կոզյավինը», «Դինոզավրների լեռը», «Լրտեսական կրքեր», «Ապակե երգեհոն», «Կծիկ», «Գեղադիտակ-68։ Գետաձի» և «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ»[4]։
- DVD-ով թողարկվել է մուլտֆիլմերի «Ֆիլմ, Ֆիլմ, Ֆիլմ» հավաքածուում «Լրտեսական կրքերի», «Կապիտան Պրոնինը՝ մայոր Պրոնինի թոռը» և «Ограбление по…» մուլտֆիլմերի հետ միասին[5]։
Քաղվածքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատված Ֆեոդոր Խիտրուկի հետ հարցազրույցից.
- Հարց՝ Իսկ հետո դուք ծիծաղեցի ձեր ու բոլորի վրա «Ֆիլմ, ֆիլմ, ֆիլմ» ծաղրանմանակման մեջ...
- Պատասխան՝ Օհ, ամենածանր ֆիլմն էր։
- Հարց՝ Իսկ նախատիպե՞րը։
- Պատասխան՝ Մի այլ անգամ մենք որոնել ենք նախատիպեր։ Օրինակ՝ «Ֆիլմ...»-ում բոլորը համարում են, որ «ռեժիսորը» Էյզենշտեյնի ծաղրանմանակումն է։ Հետո ես ամեն անգամ ստիպված էի արդարանալ հանրության առաջ, թե այդ չեմ նկատի ունեցել... Էյզենշտեյնն ինձ համար եղել է սրբություն, իմ մտքում եղել է բոլորովին ուրիշը՝ Ռոշալը։ Ե՛վ արտաքնապես, և՛ բռնկուն բնավորությամբ։
- Լարիսա Մալյուկովա, Հարցազրույց Ֆեոդոր Խիտրուկի հետ[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ С. В. Асенин. Волшебники экрана: Оружие смеха. Диапазон комического Արխիվացված 2016-02-02 Wayback Machine 3d-master.org.
- ↑ Валентин Витебский: жизнь под знаменем «Битлз»
- ↑ «Фильм, фильм, фильм! — Энциклопедия отечественного кино». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
- ↑ Masters of Russian Animation Volume 1
- ↑ Фильм, фильм, фильм
- ↑ Лариса Малюкова. Интервью с Ф. С. Хитруком Արխիվացված 2005-05-26 Wayback Machine «Потеряв, не чувствовал себя потерянным». «Новая газета» от 29 апреля 2002 года.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Фильм, фильм, фильм մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- Фильм, фильм, фильм! «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Фильм, фильм, фильм(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Фильм, фильм, фильм» — Мультик.ру
- Хитрук Ф. С. О зарождении идеи фильма Киноведческие записки № 73, 2005