Արկադի Սնեսարև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արկադի Սնեսարև
Ծնվել էհունվարի 23, 1932(1932-01-23)
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 15, 1979(1979-03-15) (47 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎագանկովյան գերեզմանատուն
Մասնագիտությունսցենարիստ

Արկադի Սնեսարյով (ռուս.՝ Аркадий Георгиевич Снесарев, հունվարի 23, 1932(1932-01-23), Մոսկվա, ԽՍՀՄ - մարտի 15, 1979(1979-03-15), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային սցենարիստ, ռեժիսոր և խմբագիր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1932 թվականի հունվարի 23-ին, Մոսկվայում[2]: 1949 թվականին ընդունվել է Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի կինոյի տեսության ֆակուլտետ, որն ավարտել է 1954 թվականին: 1958 թվականից աշխատել է որպես խմբագիր «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում: Այդ ժամանակվանից սկսել է գրել խորհրդային մուլտֆիլմերի սցենարներ, եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի գեղարվեստական ​​խորհրդի անդամ և «Ֆիտիլ» երգիծական կինոամսագրի խմբագրական խորհրդի անդամ: Կինոյի վերաբերյալ հոդվածների հեղինակ է թերթերում և ամսագրերում (այդ թվում` «Դդրամատուրգիայի հարցեր, «Կինոյի տարեգիրք»):

Նա հանկարծամահ է եղել 1979 թվականի մարտի 15-ին, Մոսկվայում: Թաղված է Վագանկովյան գերեզմանատանը:

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1969 թվական` Քեռի Մարաբուի թևերը
Սցենարի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1960 թվական` Սև արահետի վերջը
  • 1962 թվական` Սովորական պատմություն
  • 1963 թվական` Նապաստակը և ոզնին
  • 1966 թվական` Ես սպասում եմ թռչունին
  • 1967 թվական` Դինոզավրերի սարը
  • 1969 թվական` Քեռի Մարաբուի թևերը
  • 1970 թվական` Ամենագլխավորը
  • 1974 թվական` Դանիացի Վանյան
Հետմահու պրեմիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980 թվական` Նեպրյադվայի կարապները
  • 1987 թվական` Ջրաշուշանը
Խմբագիր[խմբագրել | խմբագրել կոդը]
Տեքստի հեղինակ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1970 թվական` Ուշադրություն, գայլերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — С. 596-597. — 816 с. — 3 000 экз. — ISBN 5-9265-0319-4

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]