«Մետեորը» ռինգում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մետեորը» ռինգում
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորԲորիս Դյոժկին
ՍցենարիստՍակո Ռունգե
ԵրաժշտությունԱլեքսանդր Վառլամով
ՕպերատորԵլենա Պետրովա
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն և առանց լեզվական բովանդակության
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն20 րոպե
ՊրիկվելՌևանշ մենամարտ
ՍիկվելՀյուր ամռան մոտ
Թվական1970

«Մետեորը» ռինգում (ռուս.՝ „Метеор“ на ринге), ռեժիսոր Բորիս Դյոժկինի[1] երրորդ մուլտիպլիկացիոն ֆիլմը «Մետեոր» և «Վիմպել» թիմերի մրցության մասին, այս անգամ` բռնցքամարտում։ Նույն թիմերի մասին նախորդ մուլտֆիլմերն էին «Տափօղակը, տափօղակը» և «Ռևանշ մենամարտ»։ Դյոժկինն իր լավագույն աշխատանքները նվիրել է սպորտային թեմային։ Ռեժիսորը սյուժեներ էր փնտրում լեռնադահուկային ուղու վրա, ֆուտբոլի խաղադաշտում, հոկեյի խաղադաշտում, ռինգում... Նրա մուլտֆիլմերում տարբեր սպորտային ձևեր են, բայց միևնույն` «քմահաճ» կերպարները[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մետեոր» և «Վիմպել» թիմերը պատահաբար հանդիպում են «Սպորտային ապրանք» խանութում։ «Մետեոր» թիմի ավագն առաջարկում է հանդիպել նոր խաղում։ «Վիմպել» թիմի ավագը հրաժարվում է հոկեյի երրորդ խաղից և առաջարկում է մրցակիցներին իրենց փորձել նոր մարզաձևում` բռնցքամարտում։ «Վիմպել» թիմի մարզումները դիտելուց հետո «Մետեոր» թիմն սկսում է կրկնակի կատաղությամբ պատրաստվել մրցությանը։ Արդյունքում թիմերն անցկացնում են երեք խաղերի շարք։ Մրցավարը դադարեցնում է առաջին հանդիպումը «Մետեոր» թիմի ակնհայտ առավելությամբ, երկրորդ հանդիպման ժամանակ «Վիմպել» թիմը նոկաուտով հաղթում է։ Երրորդ փուլի ժամանակ ռինգ են դուրս գալիս թիմերի ավագները, և այստեղ «Մետեոր» թիմի ավագը նոկաուտով հաղթում է տոնում։ Արդյունքում, սակայն, հաղթում է ընկերությունը, քանի որ երկու թիմերի ավագներն իրենց մարզիկների հետ միասին գնում են «Բուրատինո» սրճարան։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր Բորիս Դյոժկին
Սցենարի հեղինակներ Սակկո Ռունգե, Բորիս Դյոժկին
Բեմադրող նկարիչներ Վլադիմիր Սոբոլյով, Բորիս Դյոժկին
Նկարիչ-մուլտիպլիկատորներ Բորիս Դյոժկին, Վիկտոր Արսենտև, Վադիմ Դոլգիխ
Նկարիչներ Պյոտր Կորոբաև, Էրաստ Տրեսկին, Մստիսլավ Կուպրաչ
Օպերատոր Ելենա Պետրովա
Կոմպոզիտոր Ալեքսանդր Վարլամով
Հնչյունային օպերատոր Բորիս Ֆիլչիկով
Ձայնային ձևավորում Ա. Բարանով
Խմբագիր Արկադի Սնեսարև
Մոնտաժող Տատյանա Սազոնովա
Օգնականներ Ն. Օռլովա, Ս. Կաշչեևա
Բռնցքամարտի հարցերով խորհրդատու 16-րդ օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Սաֆրոնով
Տնօրեն Ֆյոդոր Իվանով
  • Հեղինակները ներկայացված են ըստ մուլտֆիլմի լուսագրերի։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը բազմիցս վերաթողարկվել է DVD (2003, 2006, 2009) և MPEG-4 ձևաչափերով` «Սոյուզմուլտֆիլմի» «Ոսկե հավաքածու» շարքի «Ֆուտբոլի, հոկեյի և... մասին» մուլտֆիլմերի հավաքածուում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сергей Капков. Борис Дёжкин // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
  2. Абольник О. Дёжкин Борис — Режиссёры и художники советского мультипликационного кино. М., 1984.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]