Կոմարով (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Թեմա | Գիմնոֆոբիա |
Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
Սցենարիստ | Յուրի Նագիբին |
Հնչյունավորում | Սվետլանա Խառլապ և Գալինա Նովոժիլովա |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Թվական | 1975 |
Կոմարով (ռուս.՝ Комаров), խորհրդային նկարված մուլտֆիլմ, որը նկարահանվել է 1975 թվականին։ Ռեժիսոր՝ Լեոնիդ Նոսիրև[1]։
Մուլտֆիլմը պատմում է հետաքրքրասեր տղայի մասին, որն ամռանը մանկապարտեզից փախել է` զբոսնելու համար։ Նկարահանվել է ըստ Յուրի Նագիբինի նույնանուն պատմվածքի։ Պատմվածքի երկրորդ էկրանավորումն է, առաջինը` «Կոմարով եղբայրներ» անվանումով գեղարվեստական ֆիլմը, նկարահանվել է 1961 թվականին, «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմն ի տարբերություն մուլտֆիլմի համալրվել է նույն հեղինակի երկու այլ` «Ծեր կրիան» ու «Խենթ ցուլը» պատմվածներով` ստեղծելով մեկ միասնական սյուժետային գիծ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամառ է։ Լողափին մեջքն արևին տալով` պառկած են մանկապարտեզի երեխաները։ Դաստիարակչուհին վերահաշվում է երեխաներին և հարցնում. «Երեխաներ, ո՞ւր է նորից կորել Կոմարովը»։ Հյուսիկներով աղջիկները պատասխանում են. «Նինա Պալնա։ Նա ավազի մեջ է մտել»։ Դաստիրակչուհին հարցնում է. «Կոմարով, ինչո՞ւ ես դու այդպես արել»։ Երեխան պատասխանում է, որ այդպես ավելի հետաքրքիր է։ Նա բարձրացնում է շորտը, որի գրպանի վրա ասեղնագործած էր` Կոմարով։ Դաստրակչուհին երեխաներին տանում հրապարակ, և նրանք սկսում են վարժություններ անել։ Մինչ բոլորը ցատկում էին, Կոմարովը ցատկոտելով մտնում է թփերի մեջ, հասնում ցանկապատին ու դուրս գալիս։
Տղան արահետով բացատ է հասնում, որտեղ կոն և գորտ է գտնում, որոնք դնում է գրպանները։ Բացատում նա ցցին կապված հորթուկի է հանդիպում և փորձում էր նրա հետ խաղալ։ Հետո հասնում է խատուտիկներ դաշտ ու տեսնում է, որ արևը իջնում է դեպի գետակը։ Այդտեղ նրան գտնում է դաստիրակչուհին և ուրախությունից լաց է լինում։ Իսկ Կոմարովը ասում է. «Նինա Պալնա, ինչո՞ւ եք լալիս։ Վերցրեք բոլորը, միայն թե մի լացեք»։ Եվ նրան է տալիս կոնն ու գորտը։
Նկարահանվող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Լեոնիդ Նոսիրև |
Սցենարի հեղինակ | Յուրի Նագիբին |
Բեմադրող նկարիչներ | Լեոնիդ Նոսիրև, Սոֆյա Միտրոֆանովա, Տատյանա Կոլյուշևա |
Նկարիչ-մուլտիպլիկատորներ | Տատյանա Պոմերանցևա, Գալինա Բարինովա, Ելենա Մալաշենկովա, Անատոլի Աբարենով, Գենադի Սոկոլսկի, Վիկտոր Լիխաչյով, Ալեքսեյ Բուկին |
Օպերատոր | Քաբուլ Ռասուլով |
Կոմպոզիտոր | Եվգենի Բոտյարով |
Հնչյունայի օպերատոր | Վլադիմիր Կուտուզով |
Խմբագիր | Արկադի Սնեսարև |
Մոնտաժող | Օլգա Վասիլենկո |
Ռեժիսորի օգնական | Տատյանա Լիտկո |
Նկարչի օգնական | Վերա Կուդրյավցևա-Ենգալիչևա |
Տնօրեն | Լյուբով Բուտիրինա |
Դերերը հնչյունավորել են | Սվետլանա Խարլապ` Կոմարով, Գալինա Նովոժիլովա, Տ. Ստորոգոնովա |
Թողարկում DVD ձևաչափով
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտֆիլմը DVD ձևաչափով թողարկվել է «Բարև, ամառ» մուլտֆիլմերի հավաքածուում (Սոյուզմուլտֆիլմ)[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Сергей Капков. Леонид Носырев // Наши мультфильмы / Арсений Мещеряков, Ирина Остаркова. — Интеррос, 2006. — ISBN 5-91105-007-2
- ↑ Здравствуй, лето! (DVD)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Комаров» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում
- «Комаров» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- Энциклопедия отечественной мультипликации (авт. Сергей Капков, «Алгоритм», 2006)
|