Խիզախ տեսուչ Մամոչկինը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խիզախ տեսուչ Մամոչկինը
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրկինոկատակերգություն և երգիծանք
ՌեժիսորԳարրի Բարդին
ՍցենարիստԱրկադի Խայտ
ՀնչյունավորումԵվգենի Եվստիգնեև և Վասիլի Լիվանով
Բեմադրող նկարիչVictor Chizhikov?
ԵրաժշտությունՎլադիմիր Կոմարով
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1977

Խիզախ ոստիկան Մամոչկինը (ռուս.՝ Бравый инспектор Мамочкин), խորհրդային ռեժիսոր Գարրի Բարդինի կողմից նկարահանված մուլտֆիլմ[1]։

Պետական ավտոտեսչության (ՊԱՏ) ղեկավարներից մեկը Արկադի Խայտին ու Գարրի Բարդինին առաջարկում է նկարել զվարճալի սերիալ ՊԱՏ-ի ոստիկանի մասին, բայց այնպես, որ ՊԱՏ-ով հետաքրքրվեն խելացի, երիտասարդ և պարտաճանաչ մարդիկ։ Մուլտֆիլմը նկարահանելու ընթացքում ղեկավարին աշխատանքից հեռացնում են։ Նրան փոխարինում է մի մարդ, ով չուներ հումորի զգացում, և մուլտֆիլմի շարունակությունը չի նկարահանվում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմն այն մասին է, թե ինչպես է ՊԱՏ-ի ոստիկան Մամոչկինն իր մոտոցիկլետով փորձում բռնել և պատժել հանրային կարգը և ճանապարհային երթևեկության կանոնները խախտող բեռնատարի վարորդին, որը նաև ցանկանում էր աղբը թափել ոչ թե աղբանոցում, այլ անտառում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Արկադի Խայտ, Գարրի Բարդին
  • Ռեժիսոր՝ Գարրի Բարդին
  • Նկարիչ-բեմադրողներ՝ Վիկտոր Չիժիկով, Սվետլանա Գվինիաշվիլի
  • Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Կոմարով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վլադիմիր Զարուբին, Վիկտոր Արսենտև, Յուրի Մեշչերյակով, Բորիս Բուտակով, Յուրի Բատանին
  • Օպերատոր՝ Ս. Կոշչեևա
  • Հնչյունային օպերատոր՝ Բորիս Ֆիլչիկով
  • Մոնտաժող՝ Մ. Միխեևա
  • Խմբագիր՝ Արկադի Սնեսարև
  • Դերերը հնչյունավորել են՝ Եվգենի Եվստիգեև, Վասիլի Լիվանով
  • Ֆիլմի խորհրդատու՝ ՊԱՏ
  • Օգնականներ՝ Տ. Միտիտելլո, Ն. Նիկոլաևա, Լ. Կրուտովսկայա
  • Մուլտֆիլմի տնօրեն՝ Լյուբով Բուտիրինա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Бардин Гарри И вот наступило потом…. — М.: Центр книги Рудомино, 2013. — 208 с. — 2000 экз. — ISBN 978-5-905626-97-5 Стр. 84-85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]