Եվգենի Եվստիգնեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Եվգենի Եվստիգնեև
Ծնվել էհոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1][2]
ԾննդավայրՆիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]
Մահացել էմարտի 4, 1992(1992-03-04)[3][1] (65 տարեկանում)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան, կինոդերասան և թատերական ուսուցիչ
Ամուսին(ներ)Գալինա Վոլչեկ, Իրինա Ցիվինա և Liliya Yevstigneyeva?
Երեխա(ներ)Դենիս Եվստիգնեև և Q12151864?
Պարգևներ և մրցանակներԽՍՀՄ պետական մրցանակ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Լենինի շքանշան, ՌՍՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակ և Բյուրեղապակյա Տուրանդոտ

Եվգենի Ալեքսանդրովիչ Եվստիգնեև (ռուս.՝ Евгений Александрович Евстигнеев, հոկտեմբերի 9, 1926(1926-10-09)[1][2], Նիժնի Նովգորոդ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - մարտի 4, 1992(1992-03-04)[3][1], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), թատրոնի և կինոյի խորհրդային դերասան, մանկավարժ: ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր (1974), ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1983):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Եվստիգնեևը ծնվել է Նիժնի Նովգորոդում` բանվորի ընտանիքում: Ապագա դերասանը վեց տարեկան էր, երբ հայրը մահացել է: Մայրը ամուսնացել է երկրորդ անգամ, սակայն խորթ հայրը նույնպես մահացել է, երբ նա 17 տարեկան էր: 1941 թվականից սկսել է աշխատել, ավարտել է տեխնիկումը և չորս տարի, որպես փականագործ, աշխատել է «Կարմիր Էտնա» գործարանում: Այդ ընթացքում զբաղվել է ինքնագործունեությամբ և քանի որ ուներ երաժշտական ընդունակություններ, տարբեր գործիքների վրա նվագել է ջազ` և ելույթներ ունեցել տարբեր վայրերում:

1946 թվականին ընդունվել է Գորկու թատերական ուսումնարանը (այժմ կրում է իր անունը): 1951 թվականին ավարտելով, աշխատանքի է անցել Վլադիմիրի մարզային դրամատիկական թատրոնում: 1954 թվականին ընդունվել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից` Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան դպրոց-ստուդիայի երկրորդ կուրս: 1956 թվականին այն ավարտելով, աշխատանքի է անցել Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում: 1957 թվականից «Սովրեմեննիկ» թատրոնի դերասան է: Իր առաջին նշանակալից դերը թատրոնում, խաղացել է 1960 թվականին, Եվգենի Շվարցի «Մերկ թագավորը» պիեսում: Այդ ներկայացումը դերասանին մեծ ճանաչում բերեց: Նշված թատրոնում նրա վերջին դերը Դորնի կերպարն էր` Անտոն Չեխովի «Ճայը» պիեսում, 1970 թվականին: Կինոյում նկարահանվում է 1957 թվականից: Առաջին անգամ նկարահանվել է Վլադիմիր Պետրովի «Մենամարտ» կինոնկարում (1957): Շուրջ երեք տասնամյակ Եվստիգնևի լավագույն դերակատարումներին կարելի է հանդիպել Վլադիմիր Կապլունովսկու «Լյուբուշկա» (1961), Վլադիմիր Բերնշտայնի «Հավատացեք ինձ, մարդիկ» (1964), Ալեքսանդր Գինզբուրգի «Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը» (1966), Միխայիլ Շվեյցերի «Ոսկե հորթը» (1966), Էլդար Ռյազանովի «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966), «Հաջողության կեռմաններ» (1968), «Ծերունի ավազակները» (1971) և «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում» (1974) և այլ կինոնկարներում:

1964 թվականին նկարահանվել է Էլեմ Կլիմովի «Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է» կինոնկարում: 1972 թվականին Եվստիգնեևը խաղացել է պրոֆեսոր Պլեշների դերը Տատյանա Լիոզնովայի «Գարնան տասնյոթ ակնթարթները» հեռուստատեսային բազմասերիանոց պատումում: 1988 թվականին «Շան սիրտը» հեռուստաֆիլմում կատարել է պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը: Ընդհանուր առմամբ, Եվգենի Եվստիգնեևը նկարահանվել է ավելի քան 100 ֆիլմում: Նրա վերջին դերը կինոյում, Իվան Ահեղի դերն էր «Երմակ» (1986-1996 թթ.) կինոնկարում:

1976-1985 թվականներին դասավանդել է դպրոց-ստուդիայում, 1977 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման[4]: Մանկավարժական գործունեություն է ծավալել նաև Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներում[5]:

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

1955-1964 թվականներին Եվգենի Եվստիգնեևը ամուսնացած է եղել դերասանուհի, ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Գալինա Վոլչեկի հետ և ունի մեկ որդի, ներկայումս ռեժիսոր և պրոդյուսեր Դենիս Եվստիգնեևը:

1966-1986 թվականներին ամուսնացել է դերասանուհի Լիլիա Ժուրկինայի հետ: Այդ ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը, ներկայումս դերասանուհի Մարիա Սելյանսկայան:

Երրորդ անգամ Եվգենի Եվստիգնեևը ամուսնացել է 1986 թվականին, դերասանուհի Իրինա Ցիվինայի հետ:

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Եվստիգնեևը առողջական լուրջ խնդիրներ ուներ` կապված սրտի հետ: Առաջին ինֆարկտը նա տարել էր դեռևս 1980 թվականին: 1992 թվականի մարտին, Լոնդոնում նա պետք է ենթարկվեր սրտի բարդ վիրահատության: Հետազոտությունից հետո բժիշկը նրան բացատրել էր, որ իր դեպքում նա ապրելու հնարավորություն չունի նույնիսկ վիրահատությունից հետո: Դերասանը միանգամից ընկել էր կլինիկական մահվան մեջ, որից չորս ժամ անց, 1992 թվականի մարտի 4-ին` մահացել էր: Ըստ բժիշկների, նրան կարող էր փրկել միայն սրտի փոխպատվաստումը:

Եվգենի Եվստիգնեևը թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանոցում:

Մասնակի ֆիլմագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957 Մենամարտ Поединок կապիտան Պետերսոն
1958 Վասիսուալի Լոխանկին Васисуалий Лоханкин Վասիսուալի Լոխանկին
1959 Բալլադ զինվորի մասին Баллада о солдате բեռնատարի վարորդ
1959 Անյուտա Анюта նկարիչ
1961 Դժվար ժամին В трудный час Օլգայի հարևանը
1961 Լյուբուշկա Любушка Ֆիլիպ Ակիմովիչ
1961 Մարդը գնում է արևի հետևից Человек идёт за солнцем Նիկոլայ
1962 Մեկ տարվա ինը օրերը Девять дней одного года Նիկոլայ Իվանովիչ
1962 Երբեք Никогда Ալեքսանդր Ալեքսին
1963 Նրանց խոնարհվում է երկինքը Им покоряется небо Իվան Սերգեևիչ
1964 Բարի գալուստ, կամ Կողմնակի անձանց մուտքը արգելվում է Добро пожаловать, или Посторонним вход воспрещён ճամբարի պետ Դինին
1964 Ուզում եք հավատացեք, ուզում եք` ոչ Хотите — верьте, хотите — нет… հարևան
1964 Հավատացեք ինձ, մարդիկ Верьте мне, люди Կոստյուկով
1965 Հավատարմություն Верность Իվան Տերենտևիչ
1965 Տոթակեզ հուլիս Знойный июль քննիչ
1965 Ինժեներ Գարինի հիպերբոլոիդը Гиперболоид инженера Гарина Պյոտր Գարին
1965 Կառուցվում է կամուրջ Строится мост Սինայսկի
1966 Զազրելի անեկդոտ Скверный анекдот Իվան Պրալինսկի
1966 Ավագ քույրը Старшая сестра Օգորոդնիկով
1966 Զգուշացիր ավտոմեքենայից Берегись автомобиля Եվգենի Ալեքսանդրովիչ
1967 Նրանք ապրում են շատ մոտ Они живут рядом Դանիլով
1967 Նրբագծեր Վ. Ի. Լենինի դիմանկարին Штрихи к портрету В. И. Ленина Անատոլի Լունաչարսկի
1968 Ոսկե հորթը Золотой телёнок Ալեքսանդր Կորեյկո
1968 Միայն մեկ կյանք Всего одна жизнь Գեորգի Չիչերին
1968 Հաջողության կեռմանը Зигзаг удачи Իվան Կալաչյով
1968 Դա պատահել է հետախուզության ժամանակ Это было в разведке լուսանկարիչ
1969 Հին տունը Старый дом Իվան Յակովլև
1969 Կամուրջներ մոռացության վրայով - մեխերով մարդը
1969 Տարօրինակ մարդիկ Странные люди եղբայր
1969 Մեղադրվում են սպանության մեջ Обвиняются в убийстве Սպիրիդոնով
1969 Չայկովսկի Чайковский Գերման Լարոշ
1970 Վազք Бег Պարամոն Կորզուխին
1971 Ծերունի ավազակները Старики-разбойники Վալենտին Վորոբյով
1971 Թագավորական ողջ զորագունդը Вся королевская рать Լարսոն
1971 Հանրապետության սեփականությունը Достояние республики Կառլ Վիտոլ
1971 Սպիտակ թագուհու քայլը Ход белой королевы Դրիժիկ
1972 Երջանիկ «Շչուկայի» հրամանատարը Командир счастливой «Щуки» Ստեպան Լուկիչ
1972 Պրիվալովյան միլիոնները Приваловские миллионы Իվան Յակովլևիչ
1972 Երգեցողության ուսուցիչը Учитель пения տեսուչ
1973 Գարնան տասնյոթ ակնթարթները Семнадцать мгновений весны Վերներ Պլեյշներ
1973 Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում Невероятные приключения итальянцев в России կաղ իտալացի
1973 Հին ամրոցը Старая крепость Սիմոն Պետլյուրա
1973 Ամառանոց Дача Ֆեոդոր
1973 Իմ ճակատագիրը Моя судьба Տիմոֆեյ Կոժուխով, Պավել Կոժուխով
1973 Նեյլոն 100% Нейлон 100 % Եվգենի Բադեև
1974 Մանկության վերջին ամառը Последнее лето детства Վալենտին Նավրոցկի
1975 Դեպի պայծառ կրակը На ясный огонь Պիրամիդով
1975 Ցնցող Բերենդեևը Потрясающий Берендеев Բերենդեևի հայրը
1975 Հալվայի համը Вкус халвы վեզիր
1975 «Օմեգա» տարբերակը Вариант «Омега» Նիկոլայ Սիմակով
1976 Վիրաբույժ Միշկինի օրերը Дни хирурга Мишкина Ֆիլիպ Իվանովիչ
1976 Ֆերդինանդ Լյուսի կյանքն ու մահը Жизнь и смерть Фердинанда Люса Դիգոն
1976 Վիպակ անհայտ դերասանի մասին Повесть о неизвестном актёре Պավել Գորյաև
1977 Լեգենդ Թիլի մասին Легенда о Тиле վանական
1977 Կարմիր Գլխարկի մասին Про Красную Шапочку աստղագուշակ
1977 Քիթը Нос չինովնիկ
1977 Ընտանեկան հանգամանքներից ելնելով По семейным обстоятельствам Նիկոլայ Պավլովիչ
1979 Սիրելիներից մի բաժանվեք С любимыми не расставайтесь Խոմակ
1979 Հանդիպման վայրը փոխել չի կարելի Место встречи изменить нельзя Պյոտր Ռուչնիկով
1980 Սև հավը, կամ Ստորգետնյա բնակիչները Чёрная курица, или Подземные жители աստվածաբանության ուսուցիչը
1980 Հին Նոր տարին Старый Новый год Իվան Ադամիչ
1980 Ատլանտներ և կարիատիդներ Атланты и кариатиды Լեոնիդ Սոսնովսկի
1981 Մեխանիկ Գավրիլովի սիրելի կինը Любимая женщина механика Гаврилова Ռիտայի քեռին
1983 Դեմիդովները Демидовы Նիկիտա Դեմիդով
1983 Զավեշտալի սիրեկանը, կամ Սըր Ջոն Ֆալստաֆի սիրային մտահղացումները Комический любовник, или Любовные затеи сэра Джона Фальстафа հերցոգ
1983 Մենք ջազից ենք Мы из джаза օրենքով գող
1983 Եվ կյանք, և արցունքներ, և սեր И жизнь, и слёзы, и любовь Ստեպան Ստեպանովիչ
1984 Դեռ սիրում եմ, դեռ հուսով եմ Ещё люблю, ещё надеюсь Վասիլի Վասիլևիչ
1984 Ծեր կախարդի հեքիաթները Сказки старого волшебника ինքնակոչ արքա
1984 Պերիկոլա Перикола Պերուի փոխարքան
1985 Մարդն ակորդեոնով Человек с аккордеоном Իվա Լոպատին
1985 Ձմեռային երեկո Գագրայում Зимний вечер в Гаграх Ալեքսեյ Բեգլով
1986 Ջեկ Վոսմյորկինը` ամերիկացի Джек Восьмёркин — «американец» ծովակալ Կացաուրով
1987 Մոոնզունդ Моонзунд Նիկոլայ ֆոն Էսսեն
1987 Գարդեմարիններ, առաջ Гардемарины, вперёд! Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին
1987 Հետքագետը Следопыт Սախեմ
1988 Շան սիրտը Собачье сердце պրոֆեսոր Պրեոբրաժենսկի
1988 Յանկիի նոր արկածները Արթուր թագավորի պալատում Новые приключения янки при дворе короля Артура արքեպիսկոպոս
1988 Զերո քաղաքը Город Зеро թանգարանի տնօրեն
1989 Բալթազարի խնջույքները, կամ Գիշեր Ստալինի հետ Пиры Валтасара, или Ночь со Сталиным Միխայիլ Կալինին
1989 Սայլապանն ու թագավորը Биндюжник и Король Նիկիֆոր
1989 Կորած ժամանակը Канувшее время Վասիլի Չալիշև
1990 Յամա Яма դատարանի նախագահ
1990 Գլխարկը Шапка Կոնստանտին Բարանով
1990 Տաս տարի առանց նամակագրության իրավունքի Десять лет без права переписки Իսայ Լվովիչ
1990 Շան որդիները Сукины дети Անդրեյ Նանայցև
1990 «Գազան» մականունով …По прозвищу «Зверь» ծեր բանտարկյալ
1991 Վիվատ, գարդեմարիններ Виват, гардемарины! Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին
1991 Գիշերային զվարճանքներ Ночные забавы Ալեքսանդր Անդրյուշչենկո
1991 Ձայն բարբառոյ... (?) - դահիճ
1992 Գարդեմարիններ III Гардемарины III Ալեքսեյ Բեստուժև-Ռյումին
1992 Ինչպե՞ս եք ապրում, կարասներ Как живёте, караси? Անատոլի
1992 Երազներ Ռուսաստանի մասին Сны о России պարտիզպան Բուշ
1992 «Ռուբինչիկ» կրպակը և... Лавка «Рубинчик» и… պրոֆեսոր
1996 Երմակ Ермак Իվան Ահեղ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]