Հավատարմություն (ֆիլմ, 1965)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հավատարմություն
ռուս.՝ Верность
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1965
Լեզուռուսերեն
ՌեժիսորՊյոտր Տոդորովսկի
Սցենարի հեղինակՊյոտր Տոդորովսկի և Բուլատ Օկուջավա
ԴերակատարներՎլադիմիր Չետվերիկով[1] և Գալինա Պոլսկիխ[1]
ՕպերատորՎադիմ Կոստրոմենկո, Վադիմ Ավլոշենկո և Բորիս Մաչերեթ
ԵրաժշտությունԲորիս Կարամիշև
ԿինոընկերությունՕդեսայի կինոստուդիա
Տևողություն87 րոպե

«Հավատարմություն» (ռուս.՝ «Верность»), 1965 թվականի խորհրդային ֆիլմ պատերազմի տարիների մասին, որը նկարահանել է Պյոտր Տոդորովսկին[2][3][4]։ Բուլատ Օկուջավյի առաջին աշխատանքն է կինոյում։ Սցենարը՝ որպես «վերացական հումանիզմ» արտահայտող, երեք անգամ չի ընդունվել բեմադրության և դրվել է արտադրության միայն այն բանից հետո, երբ ավելացվել է երդման պաթետիկ տեսարանը։ 1965 թվականի Վենետիկի կինոփառատոնում ցուցադրվելուց առաջ, որտեղ ֆիլմն ստացել է մրցանակ «լավագույն դեբյուտի համար», տեսարանը Պյոտր Տոդորովսկու պնդմամբ հանվել է[5]։ Նկարահանումներն իրականացվել են Սարատովում[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1943 թվականի նոյեմբերին՝ խորհրդային զորքերի կողմից Կիևի ազատագրումից հետո և շարունակվում է 1944 թվականին։ 10-րդ դասարանի աշակերտ Յուրա Նիկիտինը, իմանալով հոր մահվան մասին, դառնում է հետևակային ուսումնարանի կուրսանտ։ Մի անգամ պարապմունքների ընդմիջման ժամանակ նա և նրա ընկերը պատահաբար այցելում են մի աղջկա, որին վաղուց սիրահարված էին իրենք։ Նիկիտինն ու Զոյան սիրում են միմյանց։ Շուտով կուրսանտներին շտապ տագնապ է հայտարարվում և ժամանակից շուտ ուղարկվում են ռազմաճակատ։

Յուրան մյուս զինվորների հետ մեկնում է առաջնագիծ։ Հրետանային պատրաստությունից հետո նրանք հարձակման են գնում։ Մարտի ընթացքում ֆիլմի պատկերը դադարում է։

Ֆիլմում հաճախ հնչում է 1944 թվականին գրված «На полянке» երգի մեղեդին, որը կատարել է Գեորգի Վինոգրադովը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարահանման խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակներ՝ Բուլատ Օկուջավա, Պյոտր Տոդորովսկի
  • Ռեժիսոր՝ Պյոտր Տոդորովսկի
  • Օպերատորներ՝ Վադիմ Ավլոշենկո, Լեոնիդ Բուլարկա, Վադիմ Կոստրենկո
  • Բեմադրող նկարիչներ՝ Վ. Կոնովալով, Ա. Օվսյանկին
  • Կոմպոզիտոր՝ Բորիս Կարամիշև
  • Հնչյունային օպերատոր՝ Վ. Կուրգանսկի

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երկրորդ համամիութենական կինոփառատոնի հատուկ մրցանակ (1966 թվական, Կիև) «ժամանակակից թեմայի մշակման համար»՝ ռեժիսոր Պյոտր Տոդորովսկուն «Հավատարմություն» ֆիլմի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]