Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox cinema.png
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Vladimir Nemirovich-Danchenko, Late 1930s.jpg
Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո
Ծնվել է դեկտեմբերի 11 (23), 1858
Ծննդավայր Օզուրգեթի
Մահացել է ապրիլի 25, 1943({{padleft:1943|4|0}}-{{padleft:4|2|0}}-{{padleft:25|2|0}})[1] (84 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա
Կրթություն Մոսկվայի պետական համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Գործունեության տարիներ 1890-1943
Ազգություն ռուս
Մասնագիտացում դրամատուրգ, գրող, ռեժիսոր, թատերական քննադատ, սցենարիստ և թատերական ռեժիսոր
Ոճ(եր) Պիես
Պարգևներ

Order of Lenin Ribbon Bar.svgOrderredbannerlabor rib.png

People Artist of the USSR1.jpgNarodny artist RSFSR.pngMedal of the State Stalin Prize.jpgMedal of the State Stalin Prize.jpg
IMDb ID ID 0625958

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկո (դեկտեմբերի 11(23),1858, Օզուրգեթի (այժմ՝ Մախարաձե, Վրացական ՍՍՀ)-ապրիլի 25,1943, Մոսկվա), խորհրդային ռեժիսոր, թատերական գործիչ, գրող։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1936)։ Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ուկրաինացի զինվորականի ընտանիքում (մայրը հայուհի էր՝ Ա․ Յաղուբյան)։ Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի գիմնազիայում։ Պատանեկան տարիներին Թիֆլիսում մասնակցել է սիրողական ներկայացումների։ 1876 թվականին ընտանիքով տեղափոխվել է Մոսկվա։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1876-1879 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետում, զուգահեռաբար հաճախել նաև իրավաբանականի պարապմունքներին։ Թատերական գործունեությունն սկսել է ռուսական բեմի մեծ վարպետներ Մ․ Երմոլովայի, Գ․ Ֆեդոտովայի, Ա․ Լենսկու և այլոց արվեստը բնութագրող հոդվածներով, եղել Ա․ Օստրովսկու մի շարք նորաստեղծ պիեսների առաջին մեկնաբանը՝ դրսևորելով գրական երկի և դերասանական արվեստի խոր գիտելիքներ, բարձր ճաշակ՝ պաշտպանելով ռուս, բեմի ռեալիստական դպրոցը և նրա գաղափարական առաջադիմական ․ուղղությունը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի տուն-թանգարանը Մոսկվայում

1890-ական թվականներին հրատարակել է մի շարք վեպեր ու վիպակներ, պիեսներ («Վերջին կամքը», 1888, «Նոր գործ», 1890, «Ոսկի», 1895, «Կյանքի արժեքը», 1896), ուր հիմնականում պատկերել է ռուս մտավորականության ողբերգական վիճակը։

Պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիեսներից շատերը բեմադրվել են Պետերբուրգի Ալեքսանդրյան և Մոսկվայի Փոքր թատրոններում՝ դերասանական լավագույն ուժերի մասնակցությամբ (հայ բեմում մեծ հաջողություն է ունեցել «Կյանքի արժեքը» պիեսը, որը բեմադրվել է 1900-ական և 1910-ական թվականներին Սիրանույշի, Հ․ Աբելյանի, Վ․ Փափազյանի ջանքերով)։ Ձգտելով նպաստել ռուս, բեմի վերակառուցմանը՝ Նեմիրովիչ-Դանչենկոն 1891 թվականին ստանձնել է Մոսկվայի ֆիլհարմոնիկ ընկերության երաժշտադրամատիկական ուսումնարանի ղեկավարությունը, հնարավորություն տվել իր սաների անհատական կարողությունների բացահայտմանը, նրանց մեջ ընդերել հակում դեպի պիեսի գաղափարական Էությունը և գեղարվեստական առանձնահատկությունները։

Թատրոնի ստեղծումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս, բեմի արմատական բարենորոգմանը Էապես նպաստել է Նեմիրովիչ-Դանչենկոյի և Կ․ Մտանիսլավսկու ստեղծագործական համագործակցությունը։ Նրանց համատեղ ջանքերով 1898 թվականին Մոսկվայում բացվել է Գեղարվեստական հանրամատչելի թատրոնը (ՄԳԱԹ-ի սկզբնական անվանումը), ուր Նեմիրովիչ-Դանչենկոն վարել է գաղափարախաղացանկային գիծը՝ սկզբից ևեթ դրան տալով հակաբռնակալական ուղղություն։ Նեմիրովիչ-Դանչենկոն առաջինն է գնահատել Անտոն Չեխովի պիեսները՝ նրանց մեջ տեսնելով նորարարական արժեք։ Կ․ Ստանիսլավսկու հետ բեմադրել է նաև Մաքսիմ Գորկու պիեսները («Հատակում», «Քաղքենիներ», «Արևի զավակները» և այլն)՝ ամենայն խորությամբ վեր հանելով այդ երկերի գաղափարական մեծ բովանդակությունը, թափանցելով յուրաքանչյուր բեմական կերպարի հոգեբանական խորքը։

Բեմադրած պիեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նա այս թատրոնի խաղացանկի մեջ մտցրել և բեմադրել է Իբսենի «Երբ մենք՝ մեռածներս, հարություն կառնենք» (1900), «Հասարակության նեցուկները» (1903), «Բրանդ» (1906), «Ռոսմերսհոլմ» (1908) պիեսները։ Ինքնատիպ բեմադրություններից է նաև Շեքսպիրի «Հուլիոս Կեսարը» (19031905 թվականից հետո ստեղծված քաղաքական ռեակցիայի շրջանում Նեմիրովիչ-Դանչենկոն իր գործունեությունը կենտրոնացրել է ռուս դասական թատերագրության վրա, բեմադրել է Պուշկինի «Բորիս Գոդունով» (1907), Լև Տոլստոյի «Կենդանի դիակ» (1911), Սալտիկով-Շչեդրինի «Պոզուխինի մահը» (1914) երկերը, որոնց հաղորդել է արդիական շունչ, հայտնաբերել դրանց մեջ ոճական նոր հատկանիշներ։ Ռուսական ողբերգության որոնումներով տարված՝ Նեմիրովիչ-Դանչենկոն բեմականացրել է Դոստոևսկու «Կարամազով եղբայրներ» (1910) և «Դևեր» (1913) վեպերը։

Թատրոնի կառուցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ետհոկտեմբերյան շրջանում Նեմիրովիչ-Դանչենկոն ամբողջովին նվիրվել էր խորհրդային թատրոնի կառուցմանը, մասնավորապես ՄԳԱԹ-ի խաղացանկի վերակառուցմանը։ Նոր բեմադրությունները (Տրենյովի «Պուգաչովշչինա», 1925, Վ․ Իվանովի «Պաշարում», 1929) սկզբունքային նշանակություն են ունեցել խորհրդային թատրոնի զարգացման համար։ Նեմիրովիչ-Դանչենկոյի ռեժիսորական արվեստը իր բարձրակետին է հասել Լև Տոլստոյի «Հարություն» (1930), «Աննա Կարենինա» (1937) վեպերի բեմականացումների մեկնաբանություններում՝ ստեղծելով մոնումենտալ, փիլ․ խորության հասած ներկայացումներ, իսկ Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները» (1934), «Թշնամիներ» (1935) բեմադրությունները ընդմիշտ հաստատել են սոցիալիստական ռեալիզմը։

Երաժշտական թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վերջին բեմադրությունը Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»-ն էր (1942), ուր բանաստեղծական շնչով է ներկայացվել Լենինի կերպարը և հեղափոխական իրականությունը։ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոյի ստեղծագործական կյանքում բախտորոշ է եղել երաժշտական թատրոնը։ 1919 թվականին ՄԳԹ-ին կից կազմակերպելով երաժշտական ստուդիա (1926 թվականից՝ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն, 1941 թվականից՝ Մոսկվայի Կ․ Մտանիսլավսկու և Վլ․ Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան երաժշտական թատրոն)՝ Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն ծավալել է նորարարի գործունեություն՝ հասնելով երաժշտությամբ պայմանավորված բեմական երկի լիակատար ներդաշնակության, «լսելի և տեսանելի» երևույթները օրգանապես ձուլելով միմյանց։ Լավագույն երաժշտական բեմադրություններից են՝ Լեկոքի «Տիկին Անգոյի դուստրը» (1920), Օֆենբախի Տեսարան Չեխովի «Իվանով» պիեսի ներկայացումից (ռեժ․ Վ․ Ի․ Նեմիրովիչ-Դանչևնկո, 1904, Մոսկվայի Գեղարվեստական թատրոն) «Պերիկոլա» (1922), Վերդիի «Տրավիատա», Շոաոակովիչի «Կսալերինա Իգմայլովա» (երկուսն էլ՝ 1934), Զերժինսկու «Խաղաղ Դոն» (1936), Խրեննիկովի «Փոթորկի պահին» (1939

Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն տարբեր առիթներով Մոսկվայում դիտել և բարձր է գնահատել Պ․ Ադամյանի, Սիրանույշի, Վ․ Փափազյանի, Հասմիկի արվեստը։ Նրա հետ անմիջականորեն շփվել են, ներկա եղել պարապմունքներին և փորձերին հայ բեմի գործիչներ՝ Ա․ Խարազյանը, Ս․ Խաչատրյանը, Օ․ Սևումյանը, Ժասմենը, Ա․ Շահխաթունին, Հ․ Զարիֆյանը։ Նեմիրովիչ-Դանչենկոյի և Կ․ Ստանիսլավսկու համատեղ գործունեությունը մեծ նշանակություն է ունեցել ռուսական, խորհրդային և համաշխարհային բեմարվեստի զարգացման համար։

ԽՍՀՄ պետական մրցանակներ (1942, 1943)։ Պարգեատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Немирович-Данченко Владимир Иванович // Большая советская энциклопедия Алферов Жорес: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 218 CC-BY-SA-icon-80x15.png