2014 թվականի տվյալներով՝ քաղաքի բնակչությունը հասել է 14 785 մարդու, մեծամասնությունը՝ վրացիներ (94,5 %)։ Բնակվում են նաև հայեր (3,8 %), ռուսներ (0,8 %), և այլ ազգեր[6]։
Քաղաքում գտնվում են երկրաբանական թանգարան ու դրամատիկական թատրոն։ Թանգարանի կողքին դրված է Իոսիֆ Ստալինի կիսանդրին, իսկ թանգարանում պահվում է Նապոլեոն Բոնապարտի սուրը, ինչպես նաև՝ բազմաթիվ տպագիր գրքեր։
Օզուրգեթում գտնվում է նաև Թեյի ու մերձաարևադարձային մշակաբույսերի ինստիտուտ։ Վերջինս քաղաքի հարավային՝ Անասեուլ թաղամասում է։ Մինչև 2006 թվականը քաղաքում գործել է տրոլեյբուս։
Օզուրգեթում գտնվում է երկաթուղու կայարան, որը ճյուղավորվում է Թբիլիսի- Բաթում հիմնական երկաթգծից։ Ամենամոտ նավահանգիստը Բաթումն է, որտեղ էլ գտնվում է ամենամոտ օդանավակայնը։
↑Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (խմբ. Ա. Թ. Ավետիսյան), Երևան, ««Լույս» հրատարակչություն», 1989, էջ 471 — 471 էջ. — 20000 հատ, ISBN 9785545000296։
↑Большая Советская Энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 14. Куна — Ломами. 1973. 624 стр.