Չոխատաուրի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Չոխատաուրիի շրջան
վրացերեն՝ ჩოხატაურის მუნიციპალიტეტი
Դրոշ Զինանշան
Flag of Chokhatauri Municipality.svg
Chokhatauri COA.PNG
Bakhvistskali in bakhmaro.jpg
ԵրկիրՎրաստան Վրաստան
ԿարգավիճակՇրջան
Մտնում էԳուրիայի մարզ
ՎարչկենտրոնՉոխատաուր
Հիմնական լեզուՎրացերեն
Բնակչություն (2014)
19 001 (52 տեղ)
Խտություն( 43 տեղ)
Ազգային կազմՎրացիներ
Կրոնական կազմՎրաց Ուղղափառ եկեղեցի
Տարածք825,1  (28 տեղ)
GuriaLocationinGeorgia.svg
GR-chokhatauri-ka.svg
Սահմանակցում էԼանչխութի շրջան և Օզուրգեթի շրջան
Ժամային գոտիUTC+4
ՀապավումGE.GU.CK
ISO 3166-2 կոդ13
chokhatauri.ge

Չոխատաուրիի շրջան (վրացերեն՝ ჩოხატაურის მუნიციპალიტეტი՝ չոխատաուրիս մունիցիպալիտետի), 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Գուրիայի մարզի կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Չոխատաուր ավանն է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանի տարածքը ժամանակին եղել է Գուրիայի իշխանության մասը։ 1810 թվականին վերջինիս կազմում անցել է Ռուսական կայսրությանը։

1840 թվականին կազմվում է Գուրիայի գավառը՝ Օզուրգեթ կենտրոնով։ Այն մտնում էր Վրացա-Իմերեթական նահանգ նահանգի մեջ։ 1846 թվականին նահանգը լուծարվում է երկու մասի՝ Թիֆլիսի և Քութայիսի։ Վերջինիս կազմում էլ հայտնվում է Գուրիայի գավառը։

1918-1921 թվականներին Չոխատաուրը Գուրիայի գավառի մյուս շրջանների հետ եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության մասը։

Վրացական ԽՍՀ (1921-1990) կազմում Գուրիայի գավառը պահպանվում է, ապա 1930 թվականից բաժանվում 3 շրջանի։ 1962 թվականին շրջանը լուծարվում է, իսկ տարածքը մտցվում Մախարաձեի շրջանի մեջ (այժմ՝ Օզուրգեթի շրջան)։ 1963 թվականի նոյեմբերի 23-ին Չոխատաուրի շրջանը վերականգնվում է։

1995 թվականին 3 շրջանները միավորվում են Գուրիայի մարզի մեջ (վրացերեն՝ გურიის მხარე)։ 2006 թվականին Օզգուրեթի շրջանն անվանափոխվում է որպես «Չոխատաուրի մունիցիպալիտետ»։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական կենտրոնը Չոխատաուր ավանն է։ Շրջանը բաժանված է 23 սակրեբուլոյի, որոնցից 1-ը ավանային է (ներառում է Չոխատաուր ավանը)։ Շրջանի 61 գյուղերը միավորված են 17 համայնական և 5 գյուղական սակրեբուլոների մեջ։ Դրանք են՝

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոխատաուրի սուրբ Աննա և Հովակիմ եկեղեցի

2002 մարդահամարի տվյալներով շրջանի բնակչությունը ավելին էր՝ 24 090 մարդ[1]։ Բնակչությունը նվազել էր արդեն 2014 թվականի դրությամբ՝ 19 001 մարդ։[2]

Ազգություն Տոկոս
Վրացիներ 99,66 %
Ռուսներ 0,19 %
Հայեր 0,06 %
Օսեր 0,02 %
Հույներ 0,02 %
Ուկրաինացիներ 0,01 %
Աբխազներ 0,01 %
Ադրբեջանցիներ 0,01 %

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանով անցնում են տեղական և միջպետական նշանակության ավտոխճուղիներ։ Այդտեղով է անցնում Թբիլիսի-Բաթում երկաթուղին։

Ամենամոտ նավահանգիստը Փոթին է, իսկ ամենամոտ օդանավակայանը գտնվում է Բաթում քաղաքում։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չոխատաուրի շրջանը հեռու չէ Սև ծովից և աչքի է ընկնում մեղմ կլիմայով։ Այստեղ բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է՝ երկրագործությունը, անասնապահությունը և այգեգործությունը։

Քաղաքային տնտեսությունը հիմնականում կենտրոնացած է շրջկենտրոն Չոխատաուրում։

Շրջանում որոշ չափով զարգացած է զբոսաշրջությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Վրաստանի բնակչության մարդահամարի տվյալներ, 2002
  2. «მოსახლეობის საყოველთაო აღწერა 2014»։ საქართველოს სტატისტიკის ეროვნული სამსახური։ ნოემბერი 2014։ Վերցված է 26 ივლისი 2016