Բալլադ զինվորի մասին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Բալլադ զինվորի մասին
Баллада о солдате
ԵրկիրFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ժանրդրամա[1], ռազմական ֆիլմ[1], ռոմանտիկ ֆիլմ[1] և մելոդրամա
ԹեմաԵրկրորդ համաշխարհային պատերազմ
Թվական1959
Լեզուռուսերեն
ՌեժիսորԳրիգորի Չուխրայ
Սցենարի հեղինակՎալենտին Եժով և Գրիգորի Չուխրայ
ԴերակատարներՎլադիմիր Իվաշով, Ժաննա Պրոխորենկո[2], Եվգենի Ուրբանսկի, Նիկոլայ Կրյուչկով[2] և Անտոնինա Մաքսիմովա
ՕպերատորՎլադիմիր Նիկոլաև և Էռա Սավելևա
ԵրաժշտությունՄիխայիլ Զիվ
Պատմվածքի վայրԽՍՀՄ
ԿինոընկերությունՄոսֆիլմ
Տևողություն88 րոպե

Բալլադ զինվորի մասին (ռուս.՝ Баллада о солдате), խորհրդային գեղարվեստական կինոնկար, որը նկարահանվել է 1959 թվականին, ռեժիսոր Գրիգորի Չուխրայի կողմից: Ֆիլմի առաջին ցուցադրությունը ԽՍՀՄ-ում կայացել է 1959 թվականի դեկտեմբերի 1-ին:

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմի տարիներն էին: Երիտասարդ զինվոր Ալյոշա Սկվորցովը հերոսական արարք է կատարում, մեկ մարտի ընթացքում կարողանում է հակառակորդի երկու տանկ վնասազերծել: Հրամանատարությունը ցանկանում է նրան ներկայացնել պարգևի, բայց Ալյոշան խնդրում է, որ իրեն արձակուրդ տրամադրեն, որպեսզի կարողանա տեսակցել իր մորը: Նրան տրամադրում են արձակուրդ՝ ընդամենը վեց օրով: Իր մոր համար նվեր գնելուց հետո նա ճանապարհ է ընկնում:

Ճանապարհին նրան հանդիպում են և լավ, և վատ մարդիկ: Հուսահատված հաշմանդամին օգնում է գտնել ընտանեկան երջանկությունը և հանդիպում է Շուրա անունով աղջկան: Վերջինիս հետ հանդիպումով Ալյոշայի մոտ ծնունդ է առնում առաջին սիրո զգացմունքը:

Վերջապես երբ հասնում է գյուղ, մոր հետ հանդիպմանը մնացել էր ընդամենը մի քանի րոպե: Նա գրկում է մորը և խոստանում, որ կվերադառնա ու կրկին բռնում է ռազմաճակատ մեկնող ճանապարհը: Ֆիլմի հեղինակները չեն թաքցնում, որ Ալյոշայի խոստումը մնում է անկատար, իսկ մայրը մինչ օրս գնում և կանգնում է այն ճանապարհին, որով ինչ-որ ժամանակ իր որդուն ճանապարհել էր ռազմաճակատ...

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատար Կերպար
Վլադիմիր Իվաշով Ալյոշա Սկվորցով
Ժաննա Պրոխորենկո Շուրա
Անտոնինա Մաքսիմովա Կատերինա, Ալյոշայի մայրը
Նիկոլայ Կրյուչկով գեներալ
Եվգենի Ուրբանսկի հաշմանդամ զինվոր
Յուրի Յակովլև կարդում է տեքստը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոգործիչ Ներդրումը
Վալենտին Եժով, Գրիգորի Չուխրայ սցենարիստ
Գրիգորի Չուխրայ ռեժիսոր
Վլադիմիր Նիկոլաև, Էռա Սավելևա օպերատոր
Միխայիլ Զիվ կոմպոզիտոր

Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960 թվական - ներկայացվել է Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրին, շահել ժյուրիի հատուկ մրցանակը:
  • 1960 թվական - արժանացել է Սան-Ֆրանցիսկոյի միջազգային կինոփառատոնի երկու «Ոսկե դարպասներ» մրցանակների («Լավագույն ֆիլմ» և «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգերում):
  • 1960 թվական - արժանացել է «Դավիդ դի Դոնաթելլո» մրցանակին («Լավագույն ռեժիսուրա»):
  • 1961 թվական - որպես լավագույն ֆիլմ արժանացել է BAFTA-ի մրցանակին, իսկ Վլադիմիր Իվաշովը պարգևատրվել է, որպես լավագույն արտասահմանյան դերասան:
  • 1961 թվական - շահել է Դանիայի «Բոդիլ» մրցանակը, որպես եվրոպական լավագույն ֆիլմ:
  • 1961 թվական - սցենարի համար արժանացել է Լենինյան մրցանակի (Վալենտին Եժով, Գրիգորի Չուխրայ):
  • 1962 թվական - ներկայացվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն օրիգինալ սցենարի համար:
  • Կաննում մրցանակներ է ստացել «Լավագույն ֆիլմ երիտասարդության համար» և «Բարձրագույն հումանիզմի և գեղարվեստական բացառիկ որակների համար» անվանակարգերում:
  • Ընդհանուր առմամբ կինոնկարն արժանացել է 101 արտասահմանյան պարգևի:

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ի սկզբանե գլխավոր դերերի համար հաստատվել էր Օլեգ Ստրիժենովի և Լիլիանա Ալյոշնիկովայի թեկնածությունը, սակայն նրանք փոխարինվել են Գրիգորի Չուխրայի պնդմամբ[3]:
  • Նկարահանող խմբի անդամների մի մասը հեռացել է՝ ռեժիսորի մտահղացման հետ տարաձայնություններ ունենալու պատճառով[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0052600/
  2. 2,0 2,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=130.html?nopub=1
  3. 3,0 3,1 Интервью Григория Чухрая к изданию фильма «Russian Cinema Council»