Նիկոլայ Կրյուչկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Կրյուչկով
Kryuchkov.jpg
Ծնվել էդեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911) կամ հունվարի 6, 1911(1911-01-06)[1]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն[2]
Մահացել էապրիլի 13, 1994(1994-04-13)[3] (83 տարեկանում)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Russia.svg Ռուսական կայսրություն
Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ժանրերսոցիալիստական ռեալիզմ
Ամուսին(ներ)Ալլա Պարֆանյակ և Մարիա Պաստուխովա
Պարգևներ և մրցանակներՍտալինյան մրցանակ, Լենինի շքանշան, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Կարմիր Աստղի շքանշան, «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ Անձնվեր աշխատանքի համար» մեդալ, «Խոպան հողերի յուրացման համար» մեդալ, «Մուրճ և մանգաղ» մեդալ, Լենինի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ, Հայրենական պատերազմի I աստիճանի շքանշան, Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 20-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 30-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ, «Աշխատանքի վետերան» մեդալ և Մոսկվայի 800-րդ ամյակին նվիրված մեդալ

Նիկոլայ Աֆանասևիչ Կրյուչկով (ռուս.՝ Николай Афанасьевич Крючков, դեկտեմբերի 24 1910 (հունվարի 6 1911) կամ հունվարի 6, 1911(1911-01-06)[1], Մոսկվա, Ռուսական կայսրություն[2] - ապրիլի 13, 1994(1994-04-13)[3], Մոսկվա, Ռուսաստան), ռուս խորհրդային կինոդերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1965)։ ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Կինոյում նկարահանվել է 1933 թվականից։ 1930-1940-ական թվականներին ստեղծել է հայրենիքին նվիրված ժամանակակից կենսուրախ մարդկանց կերպարներ՝ Անդրեյ («Կոմսոմոլսկ»), Կլիմ («Տրակտորիստներ») և այլն։

Խաղացել է հեղափոխականների և կարմիրգվարդիականների («Հրացանավոր մարդը», «Յակով Սվերդլով»), 1950֊1960-ական թվականներին՝ դրամատիկ («Դաժանություն», «Դատավարություն») դերեր։ 1969 թվականին «Հեռու արևմուտքում» ֆիլմում կատարել է գնդապետ Զախարովի դերը։

Արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի (1941)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կրյուչկովը ծնվել է 1910 թվականի դեկտեմբերի 24-ին (1911 թվականի հունվարի 6-ին) Մոսկվայում։ 14 տարեկանում ընդունվել է ֆաբրիկագործարանային ուսումնարան, որտեղ 1925-1928 թվականներին սովորել է փորագրողի մասնագիտությամբ․ նույն տեղում էլ սկսում է հանդես գալ գեղարվեստական ինքնագործունեությամբ։

1928-1930 թվականներին սովորում է Մոսկվայի աշխատավորական երիտասարդության թատրոնի դերասանական վարպետության դպրոցում։ Ուսումը համատեղում էր գործարանում աշխատելու հետ։ Թատերական առաջին բեմելը տեղի ունեցավ 1927 թվականին «1905 թվական» ներկայացման մեջ։ 1928-1934 թվականներին հանդես է եկել Մոսկվայի աշխատավորական երիտասարդության թատրոնում, սովորել է Նիկոլայ Խմելյովի, Իլյա Սուդակովի և Իգոր Սավչենկոյի մոտ։

1931-1940 թվականներին աշխատել է «Մեժռաբպոմֆիլմ» (ավելի ուշ՝ «Սոյուզդետֆիլմ», այժմ՝ Մ․ Գորկու անվան կինոստուդիա) կինոստուդիայում։ Առաջին անգամ խաղացել է Բորիս Բարնետի «Եզր» ֆիլմում՝ մարմնավորելով կոշկակար Սենկայի կերպարը։ Կարիերայի ընթացքում խաղացել է 120 դեր։ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ։

1941-1945 թվականներին աշխատել է Մոսֆիլմ և Ղազախֆիլ կինոստուդիաներում։ 1945-1992 թվականներին եղել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայի դերասան։

Նիկոլայ Կրյուչկովը մահացել է 1994 թվականի ապրիլի 13-ին։ Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչիե գերեզմանոցում (հողակտոր № 10)։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Կրյուչկովն ամուսնացել է 4 անգամ։ Առաջին երկու կանայք դերասանուհիներ էին։ Առաջինի՝ Մարիա Պաստուխովայի հետ դերասանը ծանոթացավ «Տրակտորիստները» (Բորիսի որդին) ֆիլմի նկարահանումների ժամանակ և ամուսնալուծվեց 1945 թվականին։ Երկրորդ կնոջ՝ Ալլա Պարֆանյակի հետ ծանոթացավ «Երկնային դանդաղընթաց»-ի (Նիկոլայի որդին) նկարահանումների ժամանակ (ամուսնալուծվել է 1957 թվականին)։ Կրյուչկովի հետ ծանոթանալու ժամանակ երկուսն էլ ուսանողուհիներ էին։

Կրյուչկովի երրորդ կինը՝ սպորտի վաստակավոր վարպետ Զոյա Կոչանովսկայան էր, որը մահացավ ամուսնու աչքերի առաջ՝ ավտովթարից։ Դժբախտ պատահարը տեղի ունեցավ Լենինգրադում, և Կրյուչկովն ինքն էր դին ինքնաթիռով տեղափոխում Մոսկվա։

2 տարի անց Կրյուչկովն ամուսնացավ վերջին անգամ։ Նրա ընտրյալը ռեժիսորի 30-ամյա օգնական Լիդիա Կրյուչկովան էր, ում հետ ծանոթացավ հերթական նկարահանումների ժամանակ։ Նրանք միասին ապրեցին մինչև դերասանի մահը։ Ունեցան դուստր՝ Էլվիրան։ Որդու՝ Նիկոլայի հետ բարդ հարաբերություններ ուներ, այնուհետև ընդհանրապես խզեց կապը նրա հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Person Profile // Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Крючков Николай Афанасьевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. 3,0 3,1 3,2 Find A Grave — 1995. — ed. size: 165000000

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Соболев Р.П. Николай Крючков. М., ВБПК, 1984

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 696 CC-BY-SA-icon-80x15.png