Jump to content

Եվգենի Ուրբանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Եվգենի Ուրբանսկի
ռուս.՝ Евгений Яковлевич Урбанский
Ծնվել էփետրվարի 27, 1932(1932-02-27)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
Մահացել էնոյեմբերի 5, 1965(1965-11-05)[1][2] (33 տարեկան)
Մահվան վայրԲուխարայի մարզ, Ուզբեկական ԽՍՀ
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
ԿրթությունՄԳԱԹ-ի դպրոց-ստուդիա (1957)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Եվգենի Յակովլևիչ Ուրբանսկի (ռուս.՝ Евгений Яковлевич Урбанский, փետրվարի 27, 1932(1932-02-27)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1] - նոյեմբերի 5, 1965(1965-11-05)[1][2], Բուխարայի մարզ, Ուզբեկական ԽՍՀ[Ն 1]), խորհրդային թատրոնի և կինոյի դերասան։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1962 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Ուրբանսկին ծնվել է Մոսկվայում` կուսակցական գործչի ընտանիքում։ 1938 թվականին նրա հայրը դարձել է բռնաճնշումների զոհ և ձերբակալվել է, իսկ մայրը` երկու որդիների հետ բնակվում էր Ալմա-Աթայում[3][4][5]։ 1946 թվականին նրա հորը տեղափոխել են Կոմիի ԻԽՍՀ-ում գտնվող Ինտա քաղաք` հանքում աշխատելու, ուր և տեղափոխվել է ողջ ընտանիքը։

1957 թվականին Եվգենին ավարտել է Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնին կից դպրոց-ստուդիան։ Նույն թվականին ընդգրկվել է Կոնստանտին Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի խմբի մեջ։

Առաջին անգամ նկարահանվել է 1957 թվականին՝ Յուլի Ռայզմանի «Կոմունիստը» կինոնկարում և ստացել մեծ ճանաչում։ Կինոնկարը հանդիսատեսի կողմից ընդունվել է ջերմությամբ։ 1958 թվականին, Վենետիկի կինոփառատոնում արժանացել է պատվավոր դիպլոմի, իսկ 1959 թվականին, Կիևում կայացած Համամիութենական կինոփառատոնում շահել է առաջին մրցանակը։ Հաջորդ ֆիլմը, որտեղ նկարահանվել է Եվգենի Ուրբանսկին, Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» (1959 թ.) կինոնկարն էր։ Այդ ֆիլմում նա կատարել է հաշմանդամի դերը, ում գլխավոր հերոսը հանդիպում է կայարանում։

1960 թվականին Եվգենին կրկին նկարահանվել է Չուխրայի մոտ, այս անգամ «Մաքուր երկինք» կինոնկարում, որտեղ կատարել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Ալեքսեյ Աստախովի դերը։ Կինոնկարը լայն ճանաչում գտավ հանդիսատեսի կողմից և 1961 թվականին ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ (41,3 միլիոն հանդիսատես[6]):

1959 թվականին Եվգենի Ուրբանսկին դարձել է Համամիութենական կինոփառատոնի` տղամարդու դերի համար առաջին մրցանակի դափնեկիր, իսկ 1962 թվականին՝ արժանացել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի կոչման։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվգենի Ուրբանսկին ամուսնացել է երեք անգամ։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր։ Երկրորդ անգամ ամուսնացել է դերասանուհի Տատյանա Լավրովայի հետ։ Նրա երրորդ կինը լատիշ դերասանուհի Ձիդրա Ռիտենբերգան էր։ Նրանց դուստրը ծնվել է Եվգենի Ուրբանսկու մահից մի քանի ամիս անց և հոր պատվին ստացել է Եվգենիա անունը[7]։

Եվգենի Ուրբանսկին զոհվել է 1965 թվականի նոյեմբերի 5-ին, «Տնօրենը» կինոնկարի նկարահանումների ժամանակ[8]։ Նկարահանման հրապարակը գտնվում էր Բուխարայից 40 կմ հեռավորության վրա, որտեղ նկարահանվում էր ավտոշարասյան երթը ավազների միջով։ Ըստ սցենարի, Ուրբանսկու հերոսի ավտոմեքենան պետք է սլանար ավազաթմբերի վրայով, առաջ անցներ և գլխավորեր ավտոշարասյունը։ Ամենադժվարին դրվագը ավտոմեքենայի ցատկն էր ավազաթմբի վրայով։ Առաջին փորձն հաջողված էր, սակայն երկրորդ ռեժիսորի պահանջով, նշված դրվագը պետք է նկարահանվեր երկրորդ անգամ, քանի որ վերջինս ցանկանում էր, որպեսզի ավտոմեքենան ավելի բարձր ցատկեր։ Սակայն երկրորդ փորձի ժամանակ ավտոմեքենան անսպասելիորեն կողաշրջվել է։ Ստացած վնասվածքներից` Եվգենի Ուրբանսկին հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Ուրբանսկու մահը խաչ քաշեց ֆիլմի նկարահանումների վրա։ Նկարահանումները դադարեցվեցին, իսկ ողջ անձնակազմը լուծարվեց։ Ֆիլմի ռեժիսոր Ալեքսեյ Սալտիկովը մեկուկես տարով զրկվեց ֆիլմ նկարելու իրավունքից։ Նա կինոնկարահանման հրապարակ վերադարձավ միայն 1967 թվականին, իսկ «Տնօրենը» կինոնկարի նոր նկարահանումների թույլտվությունը նա կրկին ստացավ 1969 թվականին։ Եվգենի Ուրբանսկու փոխարեն, գլխավոր հերոսի դերը ֆիլմում կատարել է Նիկոլայ Գուբենկոն։

Եվգենի Ուրբանսկին թաղված է Մոսկվայի Նովոդևիչյան գերեզմանատանը։ 1968 թվականին էկրան է բարձրացել «Եվգենի Ուրբանսկի» վավերագրական ֆիլմը, որտեղ ցուցադրվում են «Տնօրենը» կինոնկարի առաջին տարբերակի նկարահանված կադրերը։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1957 Կոմունիստը Коммунист Վասիլի Գուբանով
1959 Բալլադ զինվորի մասին Баллада о солдате հաշմանդամ Վասյա
1959 Չուղարկված նամակը Неотправленное письмо ուղեկցորդ Սերգեյ Ստեպանովիչ
1960 Փորձաշրջան Испытательный срок ՔՀ պետ Կուրիչով
1961 Մաքուր երկինք Чистое небо Ալեքսեյ Աստախով
1961 Տղան և աղավնին Мальчик и голубь բեռնակիր
1964 Մեծ հանքաքար Большая руда Վիկտոր Պրոնյակին
1964 Մի թիզ հող Пядь земли կապիտան Բաբին
1965 Թագավորն ու գեներալը Цар и генерал խորհրդային չեկիստ
  1. Ե. Ուրբանսկու հարազատների խոսքերով, նա ծնվել է Ալմա Աթայում, սակայն փաստացի ապացույց չկա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Урбанский Евгений Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. Истории людей: Евгений Урбанский
  4. «Урбанский Яков Самойлович в базе персоналий «Кто есть кто в Центральной Азии»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  5. Ирина Бутыльская. Он сыграл своего отца Արխիվացված 2011-01-14 Wayback Machine // «Новая газета», № 59 (05.08.2007)
  6. Кудрявцев, Сергей. Своё кино. Издательство: Дубль-Д. Переплет: мягкий; 1998 ISBN 5-900902-05-7
  7. Больше, чем любовь. Евгений Урбанский (Телеканал «Культура», эфир 25 мая 2010 года Արխիվացված 2013-08-12 Wayback Machine)
  8. Иван Лихачёв и Евгений Урбанский: Судьба актёра и прототипа его героя в фильме «Директор»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվգենի Ուրբանսկի» հոդվածին։