Նիկոլայ Գուբենկո
Ի ծնե | Նիկոլայ Նիկոլաևիչ Գուբենկո |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 17, 1941[1][2] |
Ծննդավայր | Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | օգոստոսի 16, 2020[3] (78 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասան, ռեժիսոր, սցենարիստ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Ակտիվ տարիներ | 1964–ից մինչև մեր օրեր |
Թատրոն | Տագանկայի դերասանների ընկերակցություն, Տագանկայի թատրոն |
Պարգևներ | |
IMDb | ID 0345536 |
Պաշտոնական կայքէջ | gubenko.mos.ru |
Nikolai Gubenko Վիքիպահեստ |
Նիկոլայ Նիկոլաևիչ Գուբենկո (օգոստոսի 17, 1941[1][2], Օդեսա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 16, 2020[3], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային շրջանի ռուս դերասան թատրոնի և կինոյի, ռեժիսոր և սցենարիստ։ 1993 թվականից «Տագանկայի դերասանների ընկերակցության» հիմնադիր և ղեկավար։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985)։
1989-1991 թթ. ԽՍՀՄ մշակույթի վերջին նախարարը։ II և III գումարումների Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի պատգամավոր (1995—2003)։ 2005 թվականից Մոսկվայի քաղաքային դումայի IV, V և VI ժողովների պատգամավոր[4]։ 2009 թվականից Մոսկվայի քաղաքական դումայի նախագահի տեղակալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիկոլայ Գուբենկոն ծնվել է 1941 թվականի օգոստոսի 17–ին Օդեսայում , ռմբակոծության ժամանակ։ Հայրը եղել է զինվորական օդաչու, և մահացել է Նիկոլայի ծննդյան օրը առավտյան, մայրը 1942 թվականին կախաղան է բարձրացվել գերմանացի զավթիչների հետ չհամագործակցելու համար։ Նիկոլայն ունի երեք քույր և եղբայր։ Մինչև պատերազմի ավարտն ապրել և սովորել է Օդեսայում՝ մանկատանը։
Բարձր դասարաններում սովորել է թատերական ստուդիայում, որն ավարտելուց հետո սկսեց աշխատել Օդեսայի երիտասարդական թատրոնում, հետո էլ սկսեց խաղալ փոքր մասսային դեր։ 1960-ականների սկզբին տեղափոխվեց Մոսկվա, որտեղ ընդունվեց Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ (Սերգեյ Գերասիմովի և Տամարա Մակարովայի կուրսերին), որը վերջացրեց 1964 թվականին և ընդունվեց Տագանկայի թատրոնի խումբ։ Նրա համակուրսեցին էր դերասանուհի Ժաննա Բոլոտովան, ով դարձավ նրա կինը 1960-ական թվականների վերջին։
1964-1968 թվականներին և 1980-ականներից՝ դերասան Տագանկայի թատրոնում, 1987-1989 թվականներին՝ թատրոնի գլխավոր դերասան։
1992 թվականին դառնում է «Տագանկաի դերասանների ընկերակցություն» թատրոնի ղեկավար։
Որպես Ռեժիսոր նկարահանել է գեղարվեստական վեց լիամետրաժ և մեկ կարճամետրաժ ֆիլմ։
1989 թվականի նոյեմբերի 21–ից մինչև 1991 թվականի օգոստոսի 28–ը՝ ԽՍՀՄ մշակույթի նախարար։
Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության անդամ։
2009 թվականի հոկտեմբերի 21-ին ընտրվել է Մոսկվայի քաղաքային դումայի փոխնախագահ, 2014 թվականի սեպտեմբերի 24-ին վերընտրվել է այդ պաշտոնում[4]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1960-ական թվականների վերջին ամուսնացել է դերասանուհի Ժաննա Բոլոտովայի հետ։ Երեխաներ չունեն։
Ճանաչում և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Համամիութենական Լենինյան Կոմերիտմիության Մրցանակներ (1972 թ.)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1985 թ.)
- Բարեկամության շքանշան (2015 թ.)[5]
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1964 թ. — Երկրի թզաչափ — վիրավոր զինվոր
- 1964 թ. — Երբ չվում են արագիլները — Ռադու
- 1966 թ. — Վերջին խաբեբան — Պետյա Դաչնիկով
- 1966 թ. — Տղան և աղջիկը — կիթառով ուղեկից
- 1967 թ. — Գաղտնաբառ պետք չէ — Վասիլի Բլյուխեր
- 1967 թ. — Առաջին փոստատար — Յաշա
- 1967 թ. — Անծանոթ դարի սկիզբ — կովով մարդ
- 1969 թ. — Ոսկե դարպաս — զինվոր Իվան
- 1974 թ. — Եթե ուզում ես լինել երջանիկ — Անդրեյ Ռոդիոնով
- 1975 թ. — Խնդրում եմ ձայն — Սերգեյ Ուվարով
- 1988 թ. — Արգելված գոտի — Էպիզոդ
Ռեժիսորական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թ. — Զինվորը եկավ ռազմաճակատից
- 1974 թ. — Եթե ուզում ես լինել երջանիկ
- 1980 թ. — Հանգստացողների կյանքից
- 1983 թ. — Եվ կյանք, և արցունքներ, և սեր
- 1988 թ. — Արգելված գոտի
Վավերագրական ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Գուբենկո։ Ես ընդունում եմ պայքարը
- Կղզիներ։ Նիկոլայ Գուբենկո։ (Կուլտուրա (հեռուստաալիք))
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Умер актер Николай Губенко
- ↑ 4,0 4,1 «Депутат: Губенко Николай Николаевич — избирательный округ № 37». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 22 августа 2015 года № 431 «О награждении государственными наградами Российской Федерации»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Персональный сайт Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
- Персональная страница на сайте «Содружества актёров Таганки» Արխիվացված 2018-07-09 Wayback Machine
- Персональная страница на сайте Мосгордумы Արխիվացված 2019-10-01 Wayback Machine
- Николай Губенко выступил перед народом. 26.09.2009 г. (видео)
- Видеоинтервью «По-живому. Николай Губенко»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Գուբենկո» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 17 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Օգոստոսի 16 մահեր
- 2020 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Բարեկամության շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Թատերական գործիչներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ռուս թատերական ռեժիսորներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Ռուս կոմունիստներ
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամներ
- Ռուսաստանի կոմկուսի անդամներ
- Ռուս դերասաններ
- Ռուս սցենարիստներ
- Թատրոնի դերասաններ
- Ռուս կինոդերասաններ
- Խորհրդային սցենարիստներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ