Տագանկայի դերասանների ընկերակցություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox masks.png
Տագանկայի դերասանների ընկերակցություն
Actors Taganka-Theatre.jpg
Տեսակթատրոն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Գտնվելու վայրըՄոսկվա
Հիմնադրման ամսաթիվ1993
Կոորդինատներ: 55°44′35.300400099998″ հս․ լ. 37°39′12.600000100004″ ավ. ե. / 55.74313900002777444° հս․. լ. 37.65350000002777620° ավ. ե. / 55.74313900002777444; 37.65350000002777620
Կայքtaganka-sat.ru
Taganka Theatre Վիքիպահեստում

«Տագանկայի դերասանների ընկերակցություն» (ռուս.՝ Содружество актёров Таганки), Մոսկվայի դրամայի և կատակերգության թատրոն Նիկոլայ Գուբենկոյի ղեկավարությամբ։ Հիմնադրվել է 1993 թվականի ապրիլի 22-ին Մոսկվայի ժողովրդական պատգամավորների քաղաքային խորհրդի որոշմամբ։ Նոր թատրոնի թատերախմբին միացել են 36 դերասաններ և Տանգանկայի Յուրի Լյուբիմովի թատրոնի աշխատակիցների մի մասը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնը հաճախ քննադատվել էր որպես «սպիտակ բիծ Մոսկվայի թատրոնի քարտեզի վրա»[1]։ Ինչպես գրում էր Գրիգորի Զասլավսկին․ «Թատրոնի բեմը վաղուց դարձել է «ապաստարան մոսկովյան ամենահասարակ անտրեպրիզաների համար»»[2]։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Գուբենկոն
  • Վլադիմիր Բազինկով
  • Ալեքսանդր Բարինով (Ռուսաստանի վաստակավոր դերասան)
  • Դմիտրի Բելոցերկովսկիյ
  • Միխայիլ Բասով (Ռուսաստանի վաստակավոր դերասան)
  • Օլգա Բիտյուցկայա
  • Ալլա Բոգինա
  • Նադեժդա Բոդյակովա
  • Նադեժդա Բոնդար
  • Վիտալի Վաշեդսկիյ
  • Սվետլանա Վլասովա
  • Ելենա Գաբեց
  • Քրիստինա Գրուբնիկ
  • Աննա Դանկովա
  • Մարիա Դոբրժինսկայա
  • Ալեքսեյ Ելիզավետսկիյ
  • Ալեքսեյ Եմցով
  • Տատյանա Ժուկովա-Կիրտբայա (Ռուսաստանի վաստակավոր դերասանուհի)
  • Վլադիմիր Զավիտկորին
  • Իգոր Իվանով
  • Անդրեյ Կայկով
  • Դմիտրիյ Կարպեև
  • Իրինա Կլաբուկովա
  • Ելենա Կորնիլովա
  • Եկատերինա Կորոլյովա
  • Միխայիլ Լեբեդև (Ռուսաստանի վաստակավոր դերասան)
  • Տատյանա Լուկյանովա
  • Դարյա Միխայլիչենկո
  • Աննա Մոխովա
  • Դենիս Մուլյար
  • Ելենա Օբոլենսկայա
  • Դանիլա Պերով (Ռուսաստանի վաստակավոր դերասան)
  • Կիրիլ Պետրով
  • Ալեքսանդր Փլենտայսիս
  • Վիկտորյա Ռադունսկայա
  • Նիկոլայ Ռյաբկով
  • Մարիա Ռյաբկովա
  • Լիդիա Սավչենկո (ՌՍՖՍՀ վաստակավոր դերասանուհի)
  • Ռոման Սերկով
  • Զինաիդա Սլավինա (ՌՍՖՍՀ ժողովրդական դերասանուհի)
  • Նատալյա Ստարկովա
  • Արտյոմ Տինկասով
  • Իրինա Ուսոկ

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանգանկայի թատրոնը և Տանգանկայի թատրոնի դերասանների միությունը։ Տեսարան Հողային պատնեշ փողոցից
  • «Իմ Մարատը» (Ն․ Արբուզովայի «Իմ աղքատ Մարատ» պիեսի հիման վրա), ռեժիսոր՝ Վլադիմիր Բազինկով։
  • «Աֆղան» (բեմական տեսարան աֆղան զինվորների երգերի և նամակների հիման վրա)
  • «Սպիտակ ձողեր» (Մ․ Ե․ Սալտիկով-Շչեդրինի «Գավառացու օրագիրը Պետերբուրգում» ստեղծագործության հիմար վրա)
  • «Հետ նայիր զայրացած» (դրամա 2 գործողությամբ՝ Ջոն Օսբորնի պիեսի հիման վրա)
  • «Իվանով» (դրամա 2 գործողությամ՝ Անտոն Չեխովի ստեղծագործության հիման վրա)
  • «ՎՎՍ (Վիսոցկի Վլադիմիր Սեմյոնովիչ)» (Վլադիմիր Վիսոցկիի բանատեղծությունների և երգերի հիման վրա, բեմադրությունը՝ Նիկոլայ Գուբենկոյի)
  • «Խենթություն» (կատակերգություն Նիկոլայ Նեկրասովի «Աշնանային ձանձրույթ» պիեսի հիման վրա)
  • «Խուլիգանի խոստովանությունը» (Սերգեյ Եսենին, «Խուլիգանի խոստովանությունը», բանաստեղծական դրամա)
  • «Պատկերներ մոսկովյան կյանքից» կամ «Բալզամինովի ամուսնությունները» (երաժշտական կատակերգություն՝ բաղկացած 2 մասից՝ Ալեքսանդր Նիկոլաևիչի եռագրության հիման վրա, ռեժիսոր՝ Նատալյա Ստարկովա)
  • «Օրիորդն և մաֆիան» (փիլիսոփայական կատակերգություն բաղկացած 2 մասից՝ Նադեժդա Պտուշկինի պիեսի հիման վրա)
  • «Միլիոնատիրուհի» (Հեգնական կատակերգություն 2 գործողությամբ՝ Բերնարդ Շոուի պիեսի հիման վրա, բեմադրող ռեժիսոր՝ Ա․ Տինկասով)
  • «Կյանքի ասպարեզ» (Ֆանտաստիկ թատերական-կրկեսային ներկայացում 2 գործողությամբ՝ Միխայիլ Սալտիկով-Շչեդրինի ստեղծագործության հիման վրա)
  • «Վայրի» (Տարօրինակ կատակերգություն 2 գործողությամբ՝ առանց համաձայնագրի՝ Ժան Անույի պիեսի հիման վրա, բեմադրությունը՝ Ռուսաստանի վաստակավոր դերասան Վլադիմիր Շեբլիկինի)
  • «Մոռանալ Հերոստրատին» (Գրիգորի Գորին, ողբերգություն 2 գործողությամբ, ռեժիսոր՝ Ե․ Կոռոլևա, պրեմիերան կայացել է 2011 թվականի մարտի 6-ին)
  • «Սովորական հրաշք», Եվգենի Շվարց, ռեժիսոր՝ Նատալյա Ստարկովա, պրեմիերան՝ 2011 թվականի նոյեմբերի 30
  • «Խաբկանքի աստղ» Արկածային կատակերգություն՝ տանգոյի ռիթմով՝ Տիրսո դե Մոլինի «Դոն Հիլ՝ Կանաչ տաբատ» պիեսի հիման վրա, բեմադրող ռեժիսոր՝ Արտյոմ Տինսակով։ Գաղափարը՝ Վլադիմիր Շեբլիկինի, պրեմիերան՝ 2013 թվականի ապրիլի 18

Ներկայացումներ երեխաների համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Антон Чаблин։ «Ученики против гения»։ Открытая газета, № 28(469) 19-26 июля 2011 г։ Վերցված է 2014-10-08 
  2. Григорий Заславский. «Вишневый сад» на Таганке. Независимая газета. 12.09.2003

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]