Ջոն Օսբորն
Ջոն Օսբորն անգլ.՝ John Osborne | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ John James Osborne |
Ծնվել է | դեկտեմբերի 12, 1929[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] |
Վախճանվել է | դեկտեմբերի 24, 1994[2][3][4][…] (65 տարեկան) |
Վախճանի վայր | Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | դերասան, դրամատուրգ, սցենարիստ, գրող և կինոդերասան |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Ետ նայիր զայրացած և Inadmissible Evidence? |
Պարգևներ | |
Ամուսին | Մերի Յուր, Պենելոպա Ջիլիաթ և Ջիլ Բենեթ |
John Osborne Վիքիպահեստում |
Ջոն Օսբորն (անգլ.՝ John James Osborne, դեկտեմբերի 12, 1929[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1] - դեկտեմբերի 24, 1994[2][3][4][…], Շրոպշիր, Արևմտյան Միդլենդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի թատերագիր, սցենարիստ և դերասան, Angry Young Men գրական շարժման առաջնորդներից մեկը։ Նրան լայն ճանաչում է բերել հատկապես «Ետ նայիր զայրացած» պիեսը («Look Back in Anger», 1956), որը գրել է 1956 թվականին։ Պիեսը թարգմանվել է նաև հայերեն։ Այդ թատերգությունը հասարակական լայն արձագանք է ստացել և, ինչպես նշել են քննադատները, «ընդմիշտ փոխել է բրիտանական թատրոնի դեմքը»[5]։
Օսբորնը հեղինակել է նաև մի քանի կինոսցենար, այդ թվում՝ հետևյալ ֆիլմերինը. «Ետ նայիր զայրացած» (1959), «Կոմեդիանտը», «Թոմ Ջոնս» (ըստ Հենրի Ֆիլդինգի հանրահայտ վեպի). վերջինիս համար արժանացել է «Օսկար» հեղինակավոր կինոմրցանակի[6]։
Օսբորնի ստեղծագործական կարիերան տևել է ավելի քան քառասուն տարի։ Նա միշտ աչքի է ընկել հաստատված հասարակական-քաղաքական նորմերի ծայրահեղ կտրուկ քննադատությամբ։ Անձնական կյանքում նույնպես եղել է էքստրավագանտ, անհաշտ վերաբերմունք է դրսևորել թե՛ հասարակական, թե՛ ընտանեկան, անձնական հարաբերություններում կռապաշտության ցանկացած դրսևորման նկատմամբ[7]։
Օսբորնը առաջին հեղինակներից մեկն էր, որ անդրադարձավ հետկայսերական դարաշրջանում Բրիտանիայի նպատակներին[8]։
Թատերգություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Devil Inside» (1950, Ստելլա Լինդենի հեղինակակցությամբ)
- «The Great Bear» (1951)
- «Personal Enemy» (1955, Էնթոնի Քրայտոնի հեղինակակցությամբ)
- «Look Back in Anger», 1956
- «The Entertainer» (1957)
- «Epitaph for George Dillon» (1958, Էնթոնի Քրայտոնի հեղինակակցությամբ)
- «The World Of Paul Slickey» (1959, սկզբնապես եղել է մյուզիքլ՝ Օսբորնի «An Artificial Comedy» պիեսի մոտիվներով, 1955)
- «A Subject Of Scandal And Concern» (1960)
- «Luther» (1961)
- «Plays for England» (1962)
- «The Blood of the Bambergs»
- «Under Plain Cover»
- «Inadmissible Evidence» (1964)
- «A Patriot For Me» (1965)
- «A Bond Honoured» (1966, Լոպե դե Վեգայի La fianza satisfecha-ի փոխադրությունը՝ որպես մեկ գործողությամբ թատերախաղ)
- «The Hotel In Amsterdam» (1968)
- «Time Present» (1968)
- «The Right Prospectus» (ТВ, 1970)
- «West Of Suez» (1971)
- «A Sense Of Detachment» (1972)
- «The Gift Of Friendship» (1972)
- «Hedda Gabler» (1972, փոխադրություն Իբսենից)
- «A Place Calling Itself Rome» (1973, Շեքսպիրի «Կորիոլան» ողբերգության փոխադրությունը)
- «Ms, Or Jill And Jack» (հեռուստաթատերախաղ, 1974)
- «The End Of Me Old Cigar» (1975)
- «The Picture Of Dorian Gray» (1975, ըստ Օ. Ուայլդի)
- «Almost A Vision» (հեռուստաթատերախաղ, 1976)
- «Watch It Come Down» (1976)
- «Try A Little Tenderness» (1978)
- «Very Like A Whale» (ТВ, 1980)
- «You’re Not Watching Me, Mummy» (հեռուստաթատերախաղ, 1980)
- «A Better Class of Person» (հեռուստաթատերախաղ՝ ըստ Օսբորնի ինքնակենսագրության, 1985)
- «God Rot Tunbridge Wells» (հեռուստաթատերախաղ, 1985)
- «The Father» (1989, ըստ Ստրինդբերգի)
- «Déjàvu» (1992)
Կինոսցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թոմ Ջոնս» (1963)
- «Թեթև հեծելազորի գրոհը», 1968) (տիտրերում չի նշվել, և կինոռեժիսորը՝ Թոնի Ռիչարդսոնը, վիճարկել է հեղինակային իրավունքը, 1968)
Դերեր կինոյում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Վերացնել Քարտերին» (1971)
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «A Better Class of Person» (1981, ինքնակենսագրություն, մաս 1)
- «Almost a Gentleman» (1991, ինքնակենսագրություն, մաս 2)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Осборн Джон // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ «John Osborne» (անգլերեն) — www.bbc.co.uk. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Джон Осборн» (անգլերեն) — www.krugosvet.ru. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ see John Osborne#Personal life
- ↑ Heilpern pp. 93–102
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Parliament & the 1960s - 1966 Theatre Censorship Committee - UK Parliament Living Heritage
- John Osborne Papers at the Harry Ransom Center
- John Osborne and Helen Dawson Osborne Collection at the Harry Ransom Center
- Select Papers of the English Stage Company at the University of Leeds
- 'A Poor Jonah': John Osborne's Roads to Freedom describing the discovery of John Osborne's pre-Look Back in Anger plays at the British Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Օսբորն» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 12 ծնունդներ
- 1929 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Դեկտեմբերի 24 մահեր
- 1994 մահեր
- Անգլիայում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- BAFTA մրցանակի դափնեկիրներ
- Անգլիացի գրողներ
- Անգլիացի դերասաններ
- Անգլիացի դրամատուրգներ
- Անգլիացի կինոդերասաններ
- Անգլիացի սցենարիստներ
- Բուսակերներ
- Օսկարակիրներ