Միխայիլ Սալտիկով-Շչեդրին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Միխայիլ Սալտիկով-Շչեդրին
Михаил Евграфович Салтыков
Kramskoj - saltykov-schedrin.jpg
Ծնվել է հունվարի 15 (27), 1826[1][2]
Ծննդավայր Սպաս-Ուգոլ (գյուղ, Տալդոմսկի շրջան), Q4210660?[1]
Վախճանվել է ապրիլի 28 (մայիսի 10), 1889[1][2] (63 տարեկանում)
Վախճանի վայր Սանկտ Պետերբուրգ[1][3]
Գրական անուն Н. Щедрин[1] և Nikolai Shchedrin
Մասնագիտություն գրող, լրագրող, վիպագիր, թարգմանիչ և դրամատուրգ
Լեզու ռուսերեն[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Մոսկվայի ազնվականական ինստիտուտ և Ցարսկոյե սելո լիցեյ
Ժանրեր երգիծանք
Mikhail Saltykov-Shchedrin Signature.png
Կայք saltykov.net.ru
Mikhail Yevgrafovich Saltykov-Shchedrin Վիքիպահեստում

Միխային Եվգրաֆովիչ Սալտիկով-Շչեդրին (ռուս.՝ Михаил Евграфович Салтыков-Щедрин; 1826 թ. հունվարի 15 (27), Սպաս-Ուգոլ գյուղ, Տվերի մարզ - 1889 թ. ապրիլի 28 (մայիսի 10), Սանկտ Պետերբուրգ), ռուս գրող-երգիծաբան, «Հայրենի նոթեր» («Отечественные записки») գրական ամսագրի խմբագիր (1878-84 թթ)։ Գրողի մի շարք ստեղծագործություններ թարգմանվել են հայերեն[5][6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստիարակվել է Մոսկվայի ազնվականական ինստիտուտում 1836-1838 թվականներին, ապա սովորել Ալեքսանդրյան (նախկին՝ "Царское село") լիցեյում 1838-1844 թվականներին։ 1840-ական թվականներին հանդես է եկել Միխայիլ Լերմոնտովի, Ջորջ Բայրոնի և Հայնրիխ Հայնեի ռոմատիկ պոեզիայի ոգով գրված բանաստեղծություններով։ Այդ շրջանում մտել է Պետերբուրգի երիտասարդության առաջադիմական (Միխայիլ Պետրաշեսկու) խմբակը, տարվել ուտոպիստսոցիալիստներ Ֆուրյեի տեսություններով։ Սալտիկովի գաղափարական որոնումներն իրենց արտահայտությունն են գտել վաղ շրջանի վիպակներում («Հակասություններ» 1847 թվական, «Խճճված գործ» 1848 թվական)։ 1848 թվականի ապրիլին, «վնասակար» մտքեր ունենալու համար, Սալտիկովը ձերբակալվել է և ուղարկվել Վյատկա՝ ծառայության։ Այստեղ նա մոտիկից տեսել է ինքնակալականճորտատիրական վարչակարգի սարսափելի պատկերը։ Վերադառնալով Պետերբուրգ, 1856-1858 թվականներին նա ծառայել է ներքին գործերի նախարարությունում, մասնակցել գյուղացիական ռեֆորմի նախապատրաստմանը։ 1858-1862 թվականներին եղել է փոխնահանգապետ Ռյազանում, այնուհետև՝ Տվերում։ 1862 թվականի սկզբին Սալտիկովը թողել է ծառայությունը և նվիրվել գրականհասարակական գործունեությանը։ Սալտիկովը լայն ճանաչում է ստացել «Նահանգական ակնարկներ»-ով 1856-1857 թվականներին, որ բարձր են գնահատել Չեռնիշևսկին և Դոբրոլյուբովը, դրանց մեջ ընդգծելով հասարակական խոցերի ու արատների անխնա քննադատությունը։ 1857 թվականին հրատարակվել է Սալտիկովի «Պազուխինի մահը» երգիծական կատակերգությունը, որտեղ հեղինակը զարգացրել է Գոգոլի «Ռևիզոր»-ի ավանդույթները։ Գրաքննությունն արգելել է պիեսը կայացնել թատրոնում։ 1862 թվականին, Չեռնիշևսկու ձերբակալումից հետո, Սալտիկովը, մտնելով «Սովերեմեննիկ»-ի խմբագրական կազմի մեջ, շարունակել է մեծ հեղափոխական դեմոկրատի գործը։ 1864-1868 թվականին նա կրկին եղել է պետական ծառայության մեջ՝ Պենզայում, Տուլայում, Ռյազանում։ 1868 թվականին, իր համար բեռ դարձած ծառայությունը վերջնականապես թողնելուց հետո, Սալտիկովը 16 տարի աշխատել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրի խմբագրությունում։ 1878 թվականին, Նեկրասովի մահից հետո, գլխավորել է ամսագիրը։ «Զուր երկյուղներ» և «Փողոցային փիլիսոփայություն» ծրագրային հոդվածներում Սալտիկովը հաստատել է ռեալիստական ստեղծագործության գաղափարայնությունն ու միտումնավորությունը՝ որպես գեղարվեստականության անհրաժեշտ պայման։ Կարևոր են գրողի դատողությունները երգիծանքի սոցիալական էության մասին։ Հասարակաքաղաքական սուր երգիծանքի փայլուն օրինակ է «Մի քաղաքի պատմությունը» վեպը, որտեղ ներկայացված է երգիծական վառ կերպարների՝ ինքնակալաբյուրոկրատական հասարակարգը մարմնավորող Գլուպով քաղաքի քաղաքապետերի մի ամբողջ պատկերասրահ։ 1870-ական թվականներին Սալտիկովը ստեղծել է իր ժամանակի հրատապ հարցերին վերաբերող երգիծական գործերի շարք «Պարոնայք տաշքենդցիները», «Պետերբուրգ եկած գավառացու օրագիրը»,«Մոնրեպո ապաստարանը»։ Սալտիկովի այս շրջանի ստեղծագործության բարձրակետը «Պարոնայք Դոլովլյովները» վեպժամանակագրությունն է, որտեղ տրված է ընչաքաղցության, գռփողության և կեղծ բարեպաշտության պայմաններում կալվածատիրական ընտանիքի քայքայման սոցիալհոգեբանական խոր վերլուծությունը։ Այս պրոցեսը հատկապես երեում է Հուդայիկի կերպարում, որը դարձել է երեսպաշտ, դատարկախոս և գիշատիչ մարդու հասարակ անուն։ Լենինը շչեդրինյան այդ կերպարը օգտագործել է իր քաղաքական հրապարակախոսության մեջ։ «Պոշեխոնյան անցյալը» վեպում տրված է կալվածատիրական կամայականության մռայլ պատկերը, գյուղացիության անողոք հարստահարումը։ Սալտիկովի ստեղծագործությունը, որը ներթափանցված է ազատագրական ու սոցիալիստա կան գաղափարներով, դեմոկրատիզմով, ինքնակալական-ճորտատիրական, կալվածատիրական-բուրժուազիական կարգերի դեմ բացահայտ պայքարի ոգով, կարևոր նշանակություն է ունեցել ռուս հասարակության համար, նպաստել քաղաքական գիտակցության և քաղաքացիական բողոքի դաստիարակությանը։ Միաժամանակ այն դարձել է ռուս, քննադատական ռեալիզմի արվեստի նոր, խորապես ինքնատիպ երևույթ։ Սալտիկովի գործերը, մասնավորապես հեքիաթները, հայերեն են թարգմանվել դեռես հեղինակի կենդանության օրոք։ Նրա առաջին թարգմանիչն է Ալեքսանդր Շիրվանզադեն։ 1890-ական թվականներին Սալտիկովի հեքիաթները տպագրվել են «Հանդես գրական և պատմական», «Նոր դար», «Մուրճ» և այլ պարբերականներում, ինչպես նաև՝ առանձին ժողովածուներով՝ Թիֆլիսում և Մոսկվայում։ Ռուս մեծ երգիծաբանի ստեղծագործությունը գրավել է նաև հայ մարքսիստների ուշադրությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Գրականագիտական համառոտ հանրագիտարան — Т. 6.
  2. 2,0 2,1 data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118751018 // Gemeinsame Normdatei Ստուգված է օգոստոսի 13-ին 2015:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb11990154x Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  5. Պարոնայք Գոլովլյովները։ [Վեպ]: Հեքիաթներ / Մ.Ե. Սալտիկով-Շչեդրին; Թարգմ.՝ Ա. Տեր-Հովնանյան; Խմբ.՝ Գ.Պ. Սարգսյան. - Երևան։ Սովետական գրող, 1977. - 716 էջ։
  6. Ընտիր երկեր։ 3 հ. : / Ն. Շչեդրին (Մ.Ե. Սալտիկով); Թարգմ.՝ Ա. Տեր-Հովնանյան; Խմբ.՝ Գ. Աբով, Ա. Ոսկերչյան և ուրիշ.; Առաջաբ. հեղ.՝ Ա. Լավրեցկի, Ա. Տեր-Հովնանյան. - Երևան։ Հայպետհրատ , 1954. - 3 հ. ; 20 սմ. Ծանոթագր., էջ՝ 635-654 (Հ. 1); էջ՝ 809-822 (Հ. 2); էջ՝ 369-388 (Հ. 3, գ. 1); էջ՝ 719-727 (Հ. 3, գ 2), Հ. 1 (1951, 654 էջ) Մի քաղաքի պատմություն; Հեքիաթներ - Հ. 2 (1952, 823 էջ) Պարաոնայք Գոլովլյովներ; Պոմպադուրներ և Պոմպադուրուհիներ - Հ. 3, Գ. 1 (1952, 388 էջ) Արտասահմանում - Հ. 3, Գ. 2 (1952, 730 էջ) Պոշեխոնյան անցյալը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 128 CC-BY-SA-icon-80x15.png