Հայրենական գրառումներ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հայրենական գրառումներ
Отечественные записки
OtechestvennieZapiski.jpg
Otechestvennye zapiski.jpg
Տեսակհանդես
Լեզուռուսերեն
ԽմբագիրՊավել Սվինին, Andrey Krayevsky?, Նիկոլայ Նեկրասով և Միխայիլ Սալտիկով-Շչեդրին
Հիմնադրվել է1818
ՀիմնադիրՊավել Սվինին
ՀրատարակիչՊավել Սվինին և Andrey Krayevsky?[1]
Հրատարակման վայրԼենինգրադ
ԳրասենյակՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
Կայքbook-old.ru/BookLibrary/00570-Otechestvennyie-zapiski.html
Otechestvennye Zapiski Վիքիպահեստում

Հայրենական գրառումներ (ռուս. նախահեղ.՝ Отечественныя записки, ռուս.՝ Отечественные записки), 19-րդ դարի ռուս գրական ամսագիր, որը էական ազդեցություն է ունեցել Ռուսաստանի գրական կյանքի հասարակական մտքի զարգացման վրա: Լույս է տեսել Սանկտ Պետերբուրգում 1818-1884 թվականներին (ընդհատումներով):

Վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագիրը հիմնադրվել է պատմաբան և գրող Պավել Սվինյինի կողմից 1818 թվականին և լրացվել է պատմության, աշխարհագրության Ռուսաստանի կենցաղի և բարքերի մասին հոդվածներով:

1820-ական թվականների սկզբներին ամսագրին միացավ լրագրող, գրող, պատմաբան Նիկոլայ Պոլեվոյը: Հանդես է եկել մինչ 1831 թվականը, 1838 թվականին վերականգնվել է Սվինինի կողմից և 1839 թվականի հունվարից հանձնվել է վարձակալության Անդրեյ Կրաևսկուն, որը Սվինինի մահից հետո դարձավ սեփականատեր:

Անդրեյ Կրաևսկու ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամսագրի հրատարակիչ-խմբագիր Կրաևսկին Հայրենական գրառումներ ամսագիրը վերափոխեց դարձնելով ուսումնագրական և քաղաքական մեծ ամսագիր մինչև 40 տպագրված էջ: Յուրաքանչյուր համար ուներ հետևյալ բաժինները՝ «Ռուսաստանի ժամանակակից պատմություն», «Գիտություն», «Խոսք», «Գեղարվեստ», «Տնային տնտեսվարություն և արդյունաբերությունը ընդհանրապես», «Քննադատություն», «Ժամանակակից մատենագիտական պատմություն», «Քննադատություն», «Խառնուրդ»:

«Հայրենական գրառումներ» Վ. Բելինսկի

Ամսագրում ներգրավված էին Վասիլի Ժուկովսկին, Վլադիմիր Օդոևսկին, Դենիս Դավիդովը, պատմաբաններ Միխայիլ Պոգոդինը և Ստեփան Շեվիրյովը, Միխայիլ Դմիտրիևը, լատիներեն լեզվի և փիլիսոփայության պրոֆեսոր Իվան Դավիդովը, հետագայում՝ հայտնի սլավոնասերներ Ալեքսեյ Խոմյակովը, Սերգեյ Ակսակովը, Միխայիլ Լերմոնտովը, Վլադիմիր Սոլոգուբը, Իվան Պանաևը, Ֆյոդր Կորֆը և ուրիշներ: Քննադատական բաժինը ղեկավարում էր նախ Վասիլի Մեժևիչը, իսկ 1839 թվականից մինչ 1846 թվականը ՝ Վիսարիոն Բելինսկին, այնուհետև Վալերիան Մայկովը, իսկ ավելի ուշ՝ Ստեփան Դուդիշկինը:

Բելինսկին ընդգրկեց նաև իր ընկերներին և համախոհներին՝ Վասիլի Բոտկին, Միխայիլ Բակունին, Տիմոֆեյ Գրանովսկի, Նիկոլայ Կետչեր, Պյոտր Կուդրյավցև: Ավելի ուշ իրենց մասնակցությունը ունեցան նաև Նիկոլայ Օգարյովը, Ալեքսանդր Գերցենը, Նիկոլայ Նեկրասովը, Իվան Տուրգենևը: Աստիճանաբար ամսագիրը լքեցին Ժուկովսկին, Վյազեմսկին, Պլետնյովը, Բենեդիկտովը, Մեժևիչը, Խոմյակովը, ինչպես նաև Մոսվիտյանին ամսագրի ապագա աշխատակիցները: Ամսագիրը պայքարի մեջ էր Բուլգարինի և Գրեչի Հյուսիսային մեղու, Սենկովսկու Ընթերցանության գրադարան Պոգոդինի և Շեվիրյովի Մոսվիտյանին ամսագրերի և սլավոնասերների հետ:

Նյութակենցաղային խնդիրների պատճառով և գաղափարական բնույթի պատճառով 1846 թվականի ապրիլից Բելինսկին դադարեց աշխատել ամսագրում Կրաևսկին ցածր էր վճարում, միևնույն ժամանակ պահանջելով գրել ծավալով ամենատարբեր թեմաների մասին և 1847 թվականի հունվարից դարձավ Նեկրասովի և Պանաևի Սովրեմեննիկ ամսագրի քննադատը: Գերցենը նույնպես տեղափոխվեց Սովրեմեննիկ: Աշխատակիցների մի մասի հեռացումը ազդեց ամսագրի հեղինակության վրա:

1868 թվականին Կրաևսկին ամսագիրը հանձնեց Նեկրասովին:

Նեկրասովի և Սալտիկով Շչեդրինի ամսագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեկրասովի հետ կնքած պայմանագրի հետ համաձայն Կրաևսկին դեռ համարվում էր ամսագրի պաշտոնական խմբագիրը և պահպանում էր որոշ կենցաղային իրավունքներ, սակայն փաստացի ամսագրի ղեկավարը 1868 թվականին դարձավ Նեկրասովը: Իր ղեկավարության ժամանակ Նեկրասովը թողնելով իր հետևից ընդհանուր ղեկավարությունը, իրենց շարքերում է ընդգրկում Սալտիկով Շչեդրինին և Գրիգորի Ելիսեևին, համախմբագիրն էր Նիկոլայ Միխայլովսկին: Ամսագիրը, մասամբ շարունակելով «Սովրեմեննիկ» ամսագրի հեղափոխա-դեմոկրատական գիծը, կրում էր ժողովրդավարական բնույթ: Իրենց մասնակցությունը ունեին Գլեբ Ուսպենսկին, Նիկոլայ Դեմերտը, Ֆյոդոր Ռեշետնիկովը, Ալեքսանդր Օստրովսկին, Դմիտրի Պիսարևը, Նիկո Նիկոլադզեն, Աֆանասի Շչապովը: Ամսագրի տպաքանակը աճեց երկուսից մինչը վեց-ութ հազար տպաքանակով և կրկին մեծ ճանաչում ունեցավ: Հայրենական գրառումներ ամսագրի CCXIV հատորը 1874 թվականի մայիսին ոչնչացվեց գրաքննության կողմից: 1884 թվականին ամսագիրը փակվեց Ռուսաստանի գլխավոր գրաքննության ղեկավար Եվգենի Ֆեոկտիստովի անմիջական հանձնարարությամբ, ով ժամանակին եղել էր ամսագրի աշխատակից:

Ռուս գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հայրենական գրառումներ» ամսագրում 1840-ական թվականներին տպագրվում էին այնպիսի գրողներ ինչպիսիք էին Դմիտրի Գրիգորովիչը, Վլադիմիր Օդոևսկին, Վլադիմիր Դալը, Վլադիմիր Սոլոգուբը, Գրիգորի Կվիտկա-Օսնովյանենկոն, Նիկոլայ Օգարյովը, Եվգենի Գրեբյոնկան, Իվան Պանաևը, Ալեքսեյ Գալախովը, Ապոլոն Մայկովը, Աֆանասի Ֆետը, Վլադիմիր Յակովլևը, Յակով Բուտկովը:

Ամսագրում առաջին անգամ հրատարակվել են 1840-ական թվականների ռուս գրականության առավել նշանավոր ստեղծագործությունները՝ Միխայիլ Լերմոնտովի պոեմները և բանաստեղծությունները, Կոլցովի բանաստեղծությունները, «Մի երիտասարդի գրառումները» հոդվածը, Գերցենի «Ո՞վ է մեղավոր» վեպի առաջին հատվածը, բանաստեղծություններ,  «Անզգուշություն» և «Անփողը» պիեսները, Տուրգենևի, Նեկրասովի պատմվածքները, Դոստոևսկու ստեղծագործությունները:

Նեկրասովի և Սալտիկով Շչեդրինի ամսագրում համագործակցում էին Գլեբ Ուսպենսկին, Օստրովսկին, Րեշետնիկովը, Վասիլի Սլեպցովը,  Վսևոլոդ Գարշինը:

Տարբեր ժամանակներում իրենց հոդվածները ամսագրում տեղադրում էին  Նիկոլայ Ալբերտինին, Նիկոլայ Զիբերը, Իվան Լավրովը, Վլադիմիր Լեսևիչը, Նիկո Նիկոլադզեն, Վասիլի Պոկրովսկին, Աֆանասի Շչապովը, Սերգեյ Յուժակովը[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • История русской журналистики XVIII—XIX веков. Москва: Высшая школа, 1966. С. 252—267, 437—446.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]