Գարշինները հին ազնվականական տոհմ են` ըստ ավանդության սերված Գորշիներից (կամ Գարշիներ) Իվան III-ի ժամանակ։ Մանկությունն անցկացրել է ռազմական միջավայրում (հայրը` Միխայիլ Եգորովիչ Գարշինը (1817—1870) սպա էր), իսկ մայրը հետաքրքրվում էր գրականությամբ և քաղաքականությամբ, ազատ տիրապետում էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուներին և հսկայական ազդեցություն է ունեցել որդու վրա։ Գարշինի դաստիարակը եղել է Պ. Վ. Զավադսկին` 1860-ական թվականների հեղափոխական գործիչը, որի հետ հետագայում հեռացել է նրա մայրը։ Այս ընտանեկան դրաման ծանր է անդրադարձել նրա առողջության և աշխարհազգացողության վրա։
1864 թվականին Գարշինը սովորել է Սանկտ Պետերբուրգի 7-րդ գիմնազիայում։ 1872 թվականին կրթություն է ստացել ռեալական դպրոցում։ 1874 թվականին Գարշինը ավարտել է ուսումնարանը և ընդունվել Սանկտ Պետերբուրգի Պետական լեռնային ինստիտուտը, բայց չի ավարտել։
1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմը Օսմանյան Թուրքիայի դեմ նրան կտրում է պարապմունքներից։ Նա վիրավորվում է ոտքից։ Պատերազմից հետո սպայի աստիճան է ստանում և պաշտոնաթող լինում։
Մանուկ հասակից Գարշինը ծայրաստիճան նյարդային էր և տպավորվող։ Հետագայում նա տառապում է նյարդային լարվածությունից և 33 տարեկան հասակում ինքնասպան է լինում` իրեն նետելով աստիճանավանդակից (ցած նետվելը եղել է ոչ մեծ բարձրությունից, մահը վրա է հասել մի քանի օր անց)[6]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 701)։