Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը (1835)։ 1839-1855 թվականին եղել Է Մոսկվայի համալսարանի ընդհանուր պատմության պրոֆեսոր։ Գրանովսկին ձգտել է գիտությունը կապել կյանքին, ծառայեցնել հասարակական շահերին։ Ընդգծել է պատմական պրոցեսի օրինաչափությունը, ճորտատիրական կարգերի անցողիկ բնույթը, պատմական դատապարտվածությունը։ Առաջադիմությունն ըմբռնել է իդեալիստորեն՝ այն տեսնելով նախ և առաջ գաղափարների զարգացման, լուսավորության տարածման և «մարդկանց բարոյական կատարելության» մեջ։ Ընդունելով հեգելյան դիալեկտիկան՝ Գրանովսկին միաժամանակ մերժել է նրա փիլիսոփայության համակարգի որոշ կողմերը։ Հանդես է եկել նացիոնալիզմի, ռասիզմի դեմ, հակառակ Հեգելի, փորձել նշել սլավոնների պատմական դերը, արևելքի ժողովուրդների կյանքն ուսումնասիրելու անհրաժեշտությունը։ Շոշափելի ազդեցություն է ունեցել ռուսական պատմագիտության զարգացման վրա։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 202)։