Գլեբ Ուսպենսկի
Գլեբ Ուսպենսկի Глеб Успенский | |
|---|---|
| Ծնվել է | հոկտեմբերի 13 (25), 1843[1][2] |
| Ծննդավայր | Տուլա, Ռուսական կայսրություն[1][3][4] |
| Վախճանվել է | մարտի 24 (ապրիլի 6), 1902[1][2] (58 տարեկան) |
| Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4] |
| Գերեզման | Լիտերատորսկիե մոստկի |
| Գրական անուն | Б—н[5], М.[5], Братья Гипподромовы[5], Брызгин[5], Г.[5], …въ[5], Г. И.[5], Г. У.[5], Г....в[5], Гл. У.[5], Г—ский[5], Гусев[5], Ив.[5], И—в[5] և Иванов[5] |
| Մասնագիտություն | գրող, լրագրող և վիպասան |
| Լեզու | ռուսերեն |
| Քաղաքացիություն | |
| Ժանրեր | ակնարկ և վիպակ |
| Զավակներ | Alexander Uspensky?, Boris Uspensky?, Maria Uspenskaya-Krichinskaya? և Olga Uspenskaya? |
| Ազգականներ | Nikolai Uspensky?[1] և Q112987758? |
Գլեբ Իվանովիչ Ուսպենսկի (հոկտեմբերի 13 (25), 1843[1][2], Տուլա, Ռուսական կայսրություն[1][3][4] - մարտի 24 (ապրիլի 6), 1902[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][4]), ռուս գրող։
Սովորել է Պետերբուրգի (1861) և Մոսկվայի (1862-1863) համալսարաններում։ Եղել է 1860-ական թվականներին դեմոկրատական գրականության ականավոր ներկայացուցիչ։ «Ռաստերյաևա փողոցի բարքերը» (1866) ակնարկաշարը պատկերում է Տուլայի արհեստավորների և բանվորների դառը կյանքը, աստիճանավորների, քաղքենիների, բուրժ․ գործարարների կենցաղը։ 1868 թվականին Ուսպենսկին դարձել է «Օտեչեստվեննիե զապիսկի» («Отечественные записки») ամսագրի հիմնական աշխատակիցներից մեկը։ 1870-ական թվականներին Ուսպենսկին ուղևորվել է արտասահման, մերձեցել հեղափոխական նարոդնիկների հետ։ Գրել է «Չեքերի գրքույկը», «Հիվանդագին խիղճ», «Հարություն չառավ» և այլ ակնարկներն ու պատմվածքները, որոնք հետագայում մտել են «Նոր ժամանակներ, նոր հոգսեր» շարքի մեջ։ 1873 թվականից մինչև 1890-ական թվականների սկիզբը Ուսպենսկին եղել է ոստիկանության գաղտնի հսկողության տակ։ 1870-ական թվականների վերջից Ուսպենսկիի ստեղծագործության հիմնական թեման դարձել է հետռեֆորմյան գյուղը՝ «Գյուղական օրագրից» (1877-1880), «Գյուղացին և գյուղական աշխատանքը» (1880), «Հողի իշխանությունը» (1882), «Ինչ–ինչ բաների մասին» (1886-1887) ևն։1880-ական թվականներին գրել է ռեակցիայի շրջանում ռուս, մտավորականության հոգևոր որոնումների մասին («Առանց որոշակի զբաղմունքի», 1881, «Կամա–ակամա», 1884, և այլն)։ Ստեղծագործական վերջին շրջանում ստեղծել է «Կենդանի թվեր» (1888), «Ուղևորություն վերաբնակիչների մոտ» (1888-1889) և այլ գործեր։ 1890-ական թվականների սկզբին սկսված հոգեկան ծանր հիվանդությունն ընդհատել է Ուսպենսկիի գրական գործունեությունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 Соколов Н. И. Успенский (ռուս.) // Краткая литературная энциклопедия — М.: Советская энциклопедия, 1972. — Т. 7.
- 1 2 3 4 Успенский, Глеб Иванович // Словарь членов Общества любителей Российской словесности при Московском Университете — 1911. — P. 294.
- 1 2 Морозов П. Успенский, Глеб Иванович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1902. — Т. XXXV. — С. 19—21.
- 1 2 3 4 Успенский Глеб Иванович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 http://feb-web.ru/feb/masanov/man/09/man17221.htm?cmd=0
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլեբ Ուսպենսկի» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Հոկտեմբերի 25 ծնունդներ
- 1843 ծնունդներ
- Տուլա քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 6 մահեր
- 1902 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս լրագրողներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ