Միխայիլ Բակունին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Միխայիլ Բակունին
ռուս.՝ Михаил Александрович Бакунин
Bakunin Nadar.jpg
Ծնվել է մայիսի 18 (30), 1814[1][2][3]
Ծննդավայր Պրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է հունիսի 19 (հուլիսի 1), 1876[1] (62 տարեկանում)
Մահվան վայր Բեռն, Շվեյցարիա[1][2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրոն աթեիզմ
Կրթություն Հումբոլդտի համալսարան և Միխայիլովյան հրետանային ուսումնարան
Ազդվել է Էրնստ Հոֆման, Ալեքսանդր Գերցեն, Նիկոլայ Օգարյով, Պիեռ Պրուդոն, Ժան Ժակ Ռուսո, Լյուդվիգ Ֆոյերբախ, Կարլ Մարքս, Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել և Ֆեոդոր Դոստոևսկի
Երկեր Աստված և պետություն, Revolutionary Catechism և Statism and Anarchy
Մասնագիտություն փիլիսոփա, գրող, քաղաքական գործիչ և անարխիստ
Ամուսին Antonia Kwiatkowska
Ծնողներ հայր՝ Ալեքսանդր Բակունին
Անդամություն Առաջին ինտերնացիոնալ
Երեխաներ Մարիա Բակունինա
Ստորագրություն
Mikhail Bakunin (signature).svg
Mikhail Bakunin Վիքիպահեստում

Միխայիլ Ալեքսանդրովիչ Բակունին (մայիսի 18 (30), 1814[1][2][3], Պրյամուխինո (գյուղ, Կուվշինովսկի շրջան), գ. Վեշկի, Տվերի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 19 (հուլիսի 1), 1876[1], Բեռն, Շվեյցարիա[1][2]), ռուսական հեղափոխական նարոդնիկության հիմնադիրներից, անարխիզմի խոշորագայն տեսաբան։

1848-1849 թթ. հեղափոխության գործուն մասնակցության համար Սաքանիայի և Ավստրիայի դատարանները Բակունին դատապարտել են մահապատժի։ 1851 թ. Ավստրիայի կառավարությունը նրան հանձնել է Ռուսաստանին, իսկ 1857 թ. աքսորվել է Սիբիր: 1861 թ. նա փախ­չում է աքսորից և կրկին ներգրավվում եվրոպական հեղափոխական շարժման մեջ։ Այսուհետ նա իրեն նվիրաբերում է երկու մեծ նպատակի՝ առկա քաղաքական վար­չակարգերի դեմ պայքարին և անար­խիստական հասարակական իդեալի տեսական որոնմանը։ Բակունին անարխիստական տեսության առանցքային գաղափարը պետության առաջացման և դրա քայքայման ուղի­ների՝ հանուն ոչ-պետական, հասարա­կական ինքնակառավարման հաստատ­ման հայեցակարգն է։ Ըստ նրա պե­տությանը սոցիալական գոյացում է՝ խորհրդանշելով անձի իրավունքների ու ազատությունների վերացական սահմա­նափակումը հանուն համընդհանուր բարիքի վերացական ու առասպելական գաղափարի։ Այնտեղ, ուր սկսվում է պե­տությունը, ավարտվում է անձի ազա­տությունը և, հակառակը, մարդու ազա­տությունը՝ նրա իրավունքների ընդար­ձակումը հանգեցնում է պետության իշխանութ­յան ազդեցության ոլորտների վերա­ բաշխման։ Ըստ Բակունինի, անարխիան հասա­րակության զարգացման եզրափակիչ փուլն է՝ կապված զանգվածների մեջ ազատության գաղափարի տարածման հետ։ Պատմական գործընթացի նրա հայեցակարգում ազատությունը հանդես է գալիս որպես պատմության և՛ նպատակ, և՛ գերագույն արդյունք։ Բակունինը առանձնացնում է ազատության երեք տարր։ Առաջինը՝ «վերին աստիճանի դրական և հասարակական», բնության և հասարակության զարգացման օրենք­ ների իմացության հնարավորությունն է։ Երկրորդը՝ զուտ բացասական։ Դա մարդկային անհատի խռովության տարրն է «յուրաքանչյուր աստվածային ու մարդկային, կոլեկտիվ ու անհատա­կան իշխանության» դեմ։ Յուրաքանչյուր իշխանություն «բնության անմիջա­կան արդյունքը չէ». այն ստեղծվում ար­տաքին ուժերով «բնական հասարակութ­յունում», ուստի մարդու խռով բնության պատճառով չի կարող բողոք ու խռովութ­յուն չառաջացնևլ։ Ամեն մի իշխանութ­յան անհատական ագատաթյան սահ­մանափակում է, իսկ վերջինս ենթակա չէ բաժանման։ Երրորդ տարրը՝ անհա­տի խռովությունն է «հասարակության բնական ազդեցության», «հասարակա­կան կարծիքի» դեմ։ Բակունինի կարծիքով, իդեա­լական հասարակարգը ինքնավարութ­յան, ինքնակառավարման ու ազատ դաշնության սկզբունքների վրա հիմնված հասարակությունն է։ Հիմնական երկերն են «Ֆեդերալիզմ, սոցիալիզմ և հակաաստվածաբանություն» (1868), «Պետականություն և անարխիա» (1873

Նկարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 1-12, 1974-1986 թթ, Երևան
  • Է․ Աղայան «Արդի հայերենի բացատրական բառարան», հատոր 1-2, 1976 թ, Երևան
  • А․ Б. Барихин "Большой юридический словарь", 2002 թ, Москва

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]