Ապոլոն Մայկով
Ապոլոն Մայկով | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2] |
Ծննդավայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] |
Վախճանվել է | մարտի 8 (20), 1897[1][2] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3] |
Գերեզման | Սանկտ Պետերբուրգի Նովոդևիչյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, գրական քննադատ, գրող և հրապարակախոս |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1841) |
Ժանրեր | պոեմ և բանաստեղծություն |
Պարգևներ | |
Ամուսին | Anna Maykova? |
Զավակներ | Apollon Maykov? |
![]() | |
![]() |
Ապոլոն Մայկով (ռուս.՝ Аполлон Николаевич Майков, մայիսի 23 (հունիսի 4), 1821[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3] - մարտի 8 (20), 1897[1][2], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1][3]), ռուս բանաստեղծ, Սանկտ Պետերբուրգի Գիտությունների ակադեմիայի անդամ (1853), գաղտնի խորհրդական (1888 թվականից)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազնվական նկարիչ Նիկոլայ Ապոլոնովիչ Մայկովի և Եվգենյա Պետրովնայի որդին։ Ընտանիքում ծնվել են նաև նրանց որդիներ՝ Վալերին, Վլադիմիրը, Նիկոլայը և Լեոնիդը։ Ամռանը ապրել է Մոսկվայի մերձակայքում գտնվող Չեպչիխա գյուղում, տատիկի կալվածքում։ 1834 թվականին ընտանիքը տեղափոխվում է Պետերբուրգ, որտեղ ավագ եղբայրներին՝ Ապոլոնին և Վալերիին լատիներեն էր սովորեցնում Իվան Գոնչարովը։ 1837-1841 թվականներին Ապոլոն Մայկովը սովորում էր Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Սկզբում նա հատկապես տարված էր գեղանկարչությամբ, բայց իր կյանքը նվիրել է պոեզիային։ Ստանալով առաջին գիրքի համար նպաստ Նիկոլայ I կողմից ճանապարհորդություն դեպի Իտալիա, 1842 թվականին մեկնում է արտասահման։ Տեսնելով Իտալիան, Ֆրանսիան, Սաքսոնիան և Ավստրիական կայսրությունը, Մայկովը 1844 թվականին վերադառնում է Պետերբուրգ։ Գրել է թեկնածուական ատենախոսություն հին սլավոնական իրավունքի մասին։ Ծառայության է անցել ֆինանսների նախարարություն, այնուհետև դարձել է Ռումյանցևի թանգարանի գրադարանավարի օգնական։ 1867 թվականին լինելով Սանկտ Պետերբուրգի օտարերկրյա գրաքննության կոմիտեյի աշխատող, տեղափոխվում է աշխատելու որպես պետական խորհրդական։ 1876 թվականին դառնում է կոմիտեյի գլխավոր գրաքննիչ։ Հետագայում եղել է նախագահի պաշտոնակատար Կենտրոնական օտարերկրյա գրաքննության կոմիտեյում[4], հաստատվել է այդ պաշտոնում 1897 թվականին[5]։ 1874 թվականից և մինչև կյանքի վերջ եղել է գիտական կոմիտեի նախարարության ժողովրդական լուսավորության քննության գրքերի բաժնի անդամ, որոնք լույս էին տեսնում ժողովրդական ընթերցանության համար։ 1888 թվականին արժանացել է գաղտնի խորհրդական աստիճանի։ Եղել է Սանկտ Պետերբուրգի «Նոր խոսք»[6] ամսագրի և ամենշաբաթյա «Թատերական թերթի»[7] աշխատակից[8]։ Եղել է ռուս գրական հասարակության խորհրդի անդամ[9]։ 1897 թվականի փետրվարի 27-ին Մայկովը տանից դուրս է գալիս թեթև հագնված և հիվանդանում է։ Մահանում է 1897 թվականի մարտի 20-ին։ Թաղված է Վոսկրեսենսկի Նովոդևիչի վանքում։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջինը հրապարակումները սովորաբար համարվում են «Երազ» և «Երեկոյի նկարը» բանաստեղծությունները, որոնք հայտնվել են «1840 թվականի Օդեսայի ալմանախում» (1839)։ Սակայն 13-ամյա Մայկովի դեբյուտն էր համարվում «Արծիվ» բանաստեղծությունը, հրապարակված 1835 թվականին։ Առաջին գիրքը «Ապոլոն Մայկովի բանաստեղծությունները» լույս է տեսել 1842 թվականին Պետերբուրգում։ Գրել է «Երկու ճակատագիր» (1845), «Իշխանուհի ***» (1878) պոեմները, դրամատիկ պոեմներ կամ քնարական դրամաներ՝ «Երեք մահ» (1851), «Օտարականը» (1867), «Երկու աշխարհ» (1872), բալլադներ՝ «Եմշան» (1875)։ Տպագրվել է «Հայրենական գրառումներ», «Գրադարան ընթերցանության համար» ամսագրերում։ Չորս տարի թարգմանել է «Ասք Իգորի ճակատամարտի մասին», որը վերջացրել է 1870 թվականին։ Նաև զբաղվում էր Բելառուսի, Հունաստանի, Սերբիայի, Իսպանիայի և այլ երկրների բանաստեղծությունների թարգմանությամբ։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ապոլոն Մայկովի բանաստեղծությունները», «Стихотворения Аполлона Майкова» (1842)
- Պոեմ «Երկու ճակատագիր», Поэма «Две судьбы» (1845)
- Պոեմ «Մաշենկա», Поэма «Машенька» (1846)
- Պոեմ «Սավոնարոլա», Поэма «Савонарола» (1851)
- Պոեմ «Կլերմոնտյան տաճար», Поэма «Клермонтский собор» (1853)
- Բանաստեղծությունների շարք «Դարեր և ժողովուրդներ», «Века и народы» (1854—1888)
- Բանաստեղծությունների շարք «Հավերժ հարցեր», «Вечные вопросы»
- Բանաստեղծությունների շարք «Նոր հունական երգեր», «Новогреческие песни» (1858—1872)
- Բանաստեղծությունների շարք «Պատմության ակնարկներ», «Отзывы истории»
- Բանաստեղծությունների շարք «Հռոմի ուրվագծեր», «Очерки Рима»
- Բանաստեղծությունների շարք «Երկու աշխարհ», «Два мира» (1872)
- Բանաստեղծությունների շարք «Երեք մահ», «Три смерти» (1851)
- Բանաստեղծությունների շարք «Լյուցիայի մահը», «Смерть Люция» (1863)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինը՝ Աննա Իվանովնա (1830—1911)[10]
Երեխաները՝ Նիկոլայը, Վերան (1855—1866), Վլադիմիրը (1861[11]), Ապոլոնը
Հասցեներ մայրաքաղաքներում[խմբագրել | խմբագրել կոդը]
Սանկտ Պետերբուրգ
1847 թվական, Մեծ այգու փողոց, շենք 48
Մոսկվա
Մեծ Սպասկայա փողոց, շենք 19 ա, շինություն 1
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Аполлон Майков стихи в Антологии русской поэзии
- «Майков, Аполлон Николаевич»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Майков Аполлон Николаевич // Список гражданским чинам четвертого класса. Исправлен по 15-е июня 1881 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1881. — С. 120.
- Майков Аполлон Николаевич // Список гражданским чинам первых трех классов. Исправлен по 1-е октября 1894 года. — СПб.: Типография Правительствующего сената, 1894. — С. 429—430.
- В. С. Баевский. Майков Аполлон Николаевич. — Русские писатели. 1800—1917: Биографический словарь / Гл. ред. П. А. Николаев. Т. 3: К—М. Москва: 1994. С. 453—458.
- Юбилей А. Н. Майкова. (Адрес к пятидесятилетию) // Исторический вестник, 1888. — Т. 88. — Т. 32. — № 6. — С. 688—696. Archived 2012-12-29 at the Wayback Machine.
- Прийма Ф. Я. Поэзия А. Н. Майкова // Майков А. Н. Сочинения в двух томах. — Т. 1. — М.: Правда, 1984. — С. 3—40. — (Библиотека «Огонёк». Отечественная классика).
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 501—502.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Майков Аполлон Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Комитет цензуры иностранной // Адресная книга города С.-Петербурга на 1892 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1892. — С. [б/н] (стб. 318).
- ↑ Центральный комитет иностранной цензуры // Адресная книга города С.-Петербурга на 1897 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1897. — С. [б/н] (стб. 2239).
- ↑ Новое Слово // Периодические издания, выходящие в С.-Петербурге // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 696).
- ↑ Театральная Газета // Периодические издания, выходящие в С.-Петербурге // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 705).
- ↑ Русское литературное общество // Адресная книга города С.-Петербурга на 1894 год / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1894. — С. [б/н] (стб. 863). ↑ Постоянная комиссия по устройству народных
- ↑ Постоянная комиссия по устройству народных чтений в Санкт-Петербурге и его окрестностях... // Адресная книга города С.-Петербурга на 1895 г. / Под ред. П. О. Яблонского. — СПб.: Лештуковская паровая скоропечатня П. О. Яблонского, 1895. — С. [б/н] (стб. 1031—1032).
- ↑ Майкова (Штеммер) Анна Ивановна
- ↑ Из метрической книги церкви Вознесения Господня
|
- Հունիսի 4 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Մոսկվա քաղաքում ծնվածներ
- Մարտի 20 մահեր
- 1897 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշանի ասպետներ
- Սուրբ Ստանիսլավի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուս բանաստեղծներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Ռուս թարգմանիչներ
- Ռուս գրաքննադատներ