Jump to content

Միխայիլ Պոգոդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միխայիլ Պոգոդին
Михаил Погодин
Ծնվել էնոյեմբերի 11 (23), 1800[1][2]
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2]
Մահացել էդեկտեմբերի 8 (20), 1875[1][2] (75 տարեկան)
Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց
Բնակության վայր(եր)Մոսկվա[4]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, լրագրող, փիլիսոփա, խմբագիր, գրող և հրատարակիչ
Հաստատություն(ներ)Մոսկվայի կայսերական համալսարան
Գործունեության ոլորտպատմություն[5], Ստեղծագործական և մասնագիտական գրություն[5], ժուռնալիստիկա[5] և հավաքորդություն[5]
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Ռուսաստանի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի կայսերական համալսարան
Գիտական աստիճանդոկտոր (1836)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[6]
Հայտնի աշակերտներNikolay Trubetskoy? և Սերգեյ Սոլովյով (պատմաբան)
Պարգևներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան
և Դեմիդովի մրցանակ
 Mikhail Pogodin Վիքիպահեստում

Միխայիլ Պետրովիչ Պոգոդին (ռուս.՝ Михаил Петрович Погодин, նոյեմբերի 11 (23), 1800[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2] - դեկտեմբերի 8 (20), 1875[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[1][3][2]), ռուս պատմաբան, գրող, լրագրող։ Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1841)։ Եղել է ազատարձակ ճորտի որդի։

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1821), որտեղ 1826-1844 թվականներին եղել է ընդհանուր և ռուսական պատմության պրոֆեսոր։ 1827-1830 թվականներին հրատարակել է «Մոսկովսկի վեստնիկ» («Московский вестник»), 1841-1856 թվականներին՝ «Մոսկվիտյանին» («Москвитянин», Ս․Պ․ Շևիրյովի հետ) ամսագրերը։ Պոգոդինը նորմանական տեսության դիրքերից ուսումնասիրել է հին ռուսական և սլավոնական պատմությունը, մոտ էր սլավոնաֆիլներին։ Պոգոդինը պաշտոնական ուղղության պատմաբան էր և գտնում էր, որ պատմության գլխավոր խնդիրն է՝ լինել «հասարակական հանգստության պահապան»։ 1830-1850-ական թվականներին մի շարք հարցերում հանդես է եկել Վիսարիոն Բելինսկու դեմ։ 1860-ական թվականներից սատարել է համասլավոնությանը և կողմնակից է եղել սլավոնական ազգերի շարժմանը։ Պոգոդինը հրատարակել է ռուսական պատմության մի շարք կարևոր պատմական աղբյուրներ։ Նրա կենցաղային վիպակները տալիս են ռուսական հասարակության միջին և ստորին խավերի կյանքի հավաստի պատկերը, բայց զուրկ են գեղարվեստական խոր ընդհանրացումներից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 345
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միխայիլ Պոգոդին» հոդվածին։