Աֆանասի Ֆետ
Աֆանասի Ֆետ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1] կամ 1820[2] |
Ծննդավայր | Mtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1] կամ 1892[2] |
Վախճանի վայր | Մոսկվա, Ռուսական կայսրություն[3] |
Մասնագիտություն | բանաստեղծ, թարգմանիչ, ինքնակենսագիր և գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետ (1844) |
Ժանրեր | լիրիկա |
Պարգևներ | |
Ամուսին | Maria Petrovna Fet-Shenshina? |
![]() | |
![]() |
Աֆանասի Աֆանասիի Ֆետ (ռուս.՝ Афанасий Афанасьевич Фет; գերմ.՝ Foeth; մինչև 14 տարեկանը և կյանքի վերջին 19 տարին պաշտոնապես կրել է Շենշին ազգանունը՝ ռուս.՝ Шенши́н, նոյեմբերի 23 (դեկտեմբերի 5), 1820[1] կամ 1820[2], Mtsensk uyezd, Օրյոլի նահանգ, Ռուսական կայսրություն - նոյեմբերի 21 (դեկտեմբերի 3), 1892[1] կամ 1892[2], Մոսկվա, Ռուսական կայսրություն[3]), ծագումով գերմանացի ռուս բանաստեղծ, թարգմանիչ։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
1844-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի գրականության բաժինը։ Առաջին ժողովածուն է «Լիրիկական պանթեոն»-ը (1840), որից հետո լույս է ընծայել «Իրիկնային կրակներ» (1883-1891) խորագրով բանաստեղծությունների 4 ժողովածու։
Ֆետը «մաքուր արվեստի» դոկտրինայի սկզբունքային կողմնակից է եղել։ Միևնույն ժամանակ նրա պոեզիան, ավելի լայն իմաստով, կենսական հաստատուն հիմք ունի։ Կյանքն ընկալելով իբրև ամենակարող, հմայող ուժ («Գարուն ու գիշեր պատել են հովիտ», 1856), բանաստեղծն իր «եսը» կարծես խառնում է կյանքի տարերքին («Ինչ երջանկություն, և՛ գիշեր է, և՛ մենակ ենք մենք», 1854)։ Ռուսական պոեզիային մինչ այդ ոչ հատուկ կոնկրետությամբ Ֆետը քնարերգության մեշ վերստեղծեց հոգու հպանցիկ տրամադրություններ ու վիճակներ։ Նրա պոեզիան երաժշտական է, բարեհունչ։
Ֆետը հայտնի է որպես Հորացիուսի, Օվիդիոսի, Վոլֆգանգ Գյոթեի և այլ անտիկ ու նոր շրջանի բանաստեղծների թարգմանիչ։ Հեղինակ է հուշագրությունների («Իմ հուշերը», մաս 1-2, 1890, «Կյանքիս վաղ տարիները», հրտ․ 1893)։ Աֆանասի Ֆետի շատ բանաստեղծությունների համար երաժշտություն է գրվել։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полн․ собр․ стихотворений, 2 изд․, Л․, 1959; Сочинения, т․ 1—2, М․, 1982․
- Фет А. А. Стихотворения и поэмы / Вступ. ст., сост. и примеч. Б. Я. Бухштаба. — Л.։ Сов. писатель, 1986. — 752 с. (Библиотека поэта. Большая серия. Издание третье.)
- Фет А. А. Собрание сочинений и писем в 20-ти тт. — Курск։ Изд-во Курского гос. ун-та, 2003—… (издание продолжается).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шеншин, Афанасий Афанасьевич // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона։ В 86 томах (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
- Благой Д. Д. Мир как красота (О «Вечерних огнях» А. Фета) // Фет А. А. Вечерние огни. — М., 1981 (серия «Литературные памятники»).
- Бухштаб Б. Я. А. А. Фет. Очерк жизни и творчества. — Изд. 2-е — Л., 1990.
- Лотман Л. М. А. А. Фет // История русской литературы. В 4-х томах. — Том 3. — Л.։ Наука, 1980.
- Эйхенбаум Б. М. Фет // Эйхенбаум Б. М. О поэзии. — Л., 1969.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Library of the World's Best Literature / C. D. Warner — 1897.
- ↑ 3,0 3,1 3,2 Фет Афанасий Афанасьевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Фет, Афанасий Афанасьевич — Философские и эстетические взгляды. Библиография Archived 2014-11-09 at the Wayback Machine.
- Собрание стихотворений Фета Archived 2018-05-05 at the Wayback Machine.
- Собрание сочинений Афанасия Фета (Шеншина)
- Collection of Poems by Afanasy Fet (English Translations)
- Աֆանասի Ֆետ Բանաստեղծություններ (թարգմ. Գագիկ Դավթյան)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ ![]() |
|
- Դեկտեմբերի 5 ծնունդներ
- 1820 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Դեկտեմբերի 3 մահեր
- 1892 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Ռուս թարգմանիչներ
- 19-րդ դարի թարգմանիչներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ռուս բանաստեղծներ
- Ինքնակենսագիրներ
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Ռուս հուշավիպագիրներ