Տղան և աղջիկը (ֆիլմ, 1966)
Տղան և աղջիկը ռուս.՝ Мальчик и девочка | |
---|---|
Երկիր | ![]() |
Ժանր | Մելոդրամա |
Թվական | 1966 |
Լեզու | Ռուսերեն |
Ռեժիսոր | Յուլիյ Ֆայթ |
Սցենարի հեղինակ | Վերա Պանովա |
Դերակատարներ | Նատալյա Բոգունովա Նիկոլայ Բուլյոև |
Օպերատոր | Վլադիմիր Չումակ |
Երաժշտություն | Բորիս Չայկովսկիյ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 74 րոպե |
IMDb | ID 2543120 |
«Տղան և աղջիկը», սովետական լիամետրաժ գեղարվեստական ֆիլմ, որը ներկայացվել է 1976 թ. Լենֆիլմի ստուդիայում, նկարահանվել է Յուլիուս Ֆեյթի կողմից, Վեներա Պանովայի պատմությանբ։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]18-ամյա գլխավոր հերոսը (տղան), ավարտելով դպրոցը, ուղեգիրով տեղափոխվում Ղրիմ և տեղավորվում է հանգստատանը։ Հանգստի ժամանակ նա ծանոթանում է իր հասակակից աղջիկ–մատուցողի հետ։ Նրանք սկսում են շփվել, ման են գալիս, լողանում են ծովում, հիանում են կյանքով։ Բայց գալիս է հանգստի վերջը, և գլխավոր հետոսը պետք է վերադառնա Մոսկվա։ Աղջիկը ծանր է տանում բաժանումը, բայց տղան խոստանում է գրել։ Անցնում է ամիս, մյուսը, երրորդը, բայց աղջիկը այդպես էլ ոչինչ չի ստանում։ Բացի դրանից պարզվում է, որ աղջիկը երեխայի է սպասում։ Այսքան ժամանակ տղան, գտնվելով տանը, մի քանի անգամ փորձում է նամակ գրել աղջկան, բայց, փչացնելով մի քանի էջ, դրանց աղբաման է նետում։ Դե հարավային քաղաքում ծնվում է երեխան։ Աղջկան միայնակ շատ դժվար է։ Ուրախ վերջաբան այս ֆիլմը չի ունենում, բայց ավարտվում է հույսով։
Ֆիլմի նկարահանումը և արգելումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը նկարահանվել է Գելենջիկի մոտակայքում, ավանային Դիվնոմորսկոեում։ Կենտրոնական գյուղական լողափը, Սև ծովի ափը, ինչպես նաև «Ջահ» և «Կապույտ հեռու» պանսիոնատների մեջտեղում, որտեղ գլխավոր հերոսները հանգստանում էին մեծ քարերի վրա, որոնք մինչև հիմա կան։
ԽՍՀՄ–ի շամանակ եղավ պրեմիերան՝ 1966 թվականի հոկտեմբերի 10–ին։ Յուլիա Ֆայթի խոսքերով, ֆիլմը «դուրս չի եղել էկրաններին քանի որ կինեմատոգրաֆիստական իշխանությունները ինչ–որ բան նկատեցին, և ֆիլմը շատ տարիներ դարակում է դրված եղել։ Իսկ դրանից հետո Եվ այս ֆիլմից հետո ինձ 10 տարի արգելված է եղել գեղարվեստական ֆիլմեր նկարել[1]։ Նիկոլայ Բուրլյաևը ասել է՝ «Արդեն որոշված էր պրեմիերայի օրը կինոթատրոնում, ես Մոսկվայում գեղեցիկ պաստառներ եմ տեսել։ Իսկ հետո՝ պրեմիերայի օրը՝ հայտարարեցին, որ օրը փոխվում է։ Պարզվում է ֆիլմը նայել են երկու ինչ–որ Կենտրոնական կոմիտեից գործիչներ։ Նրանք զանգեցել են կինեմատոգրաֆի նախարարին և սպառնացին՝ „Եթե դու անելու ես այնպիսի նկարներ, որտեղ 16–ամյա երեխաները սիրահարվում են և երեխաներ են լույս աշխարհ բերում, մենք պարզապես կհեռացնենք“։ Վերջերս ես նայեցի ֆիլմը և շշմեցի՝ նա այքան մաքուր, թափանցիկ, առանց ավելորդությունների, դա պետք է բոլորին ցույց տալ՝ նա կսովորեցնի պատասխանատվության զգացում սեփական քայլերի համար»[2]։
2017 թվականի մարտի 14–րդ ռեժիսորի 80 ամյակին Ռուսաստանի Գոսֆիլմաֆոնդը «Սպիտակ պատեր» ֆեստիվալի ժամանակ ցույց է տվել միանգամից երեք ֆիլմ, որից առաջինը «Տղան և աղջիկը»։ Ինչպես նշված էր Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության էջում՝ «Պատմությունը ամեն ինչ դրեց իր տեղը՝ անցել է կես դար, իսկ նկարը, դարձավ 60–ականների խորհրդանիշը։ Ֆեստիվալի մասնակիցները տեսան լավ վերականգնված ֆիլմ։ Գույնի և ձայնի որակը։
Ցուցադրելով նկարը, Յուլիա Ֆայթը խոստովանել է՝ «Մինչ կտեսնեինք ֆիլմը, երկուսս էլ դարձանք պապիկներ։ Իսկ սկսել էինք ավելի երիտասարդ և ուրախ։ Չնայեցին նրան, որ մեզ սպառնում էին։ Մենք արեցինք դա։ Ցանկանում եմ շնորհակալոթյուն հայտնել Գոսֆիլմաֆոնդին վերականգնման համար։ Հանկարծ տեսա այն, ինչը տեսել էր երբևէ, ամեն անգամ ստանալով հաճույք Նիկոլայ Բուրլյաևի խաղից։ Այս դերասանը ինձ համար՝ հստակ և թարմ դերասանի չափանիշ է»[3]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նատալյա Բոգունովա — աղջիկ (դերը հնչյունավորեց — Ինա Գուլայա)
- Նիկոլայ Բուրլյաև — տղա
- Անտոնինա Բենդովա — Տանյա
- Թամարա Կոնովալովա — Նադյա
- Պավել Կորմունին — հնարամիտ
- Վալենտինա Չեմբերգ — դիետ քույր
- Լյուդմիլա Շագալովա — կիմոնոյով կին
- Էլիզավետա Ուվարովա — դայակը ծննդատանը
- Լարիսա Բուրկովա — հանգստատան մատուցող
- Վ․ Բիչկով — էպիզոդ
- Օ․ Գավրիլենկո — էպիզոդ
- Նիկոլայ Գուբենկո — կիթառով ուղևոր,տղայի ուղեկիցը
- Պյոտեր Գորին — տղայի հայրիկը
- Պավել Կաշլակով — Պետյա, զինվոր
- Իվան Կուզնեցով — գնդապետ
- Վերա Լիպստոկ — տղայի մայրը
- Լյուբով մալինովսկայա — գնդապետի կինը
- Ալեքսանդր Յանկևսկիյ — էպիզոդ
- Ենթագրերում նշված չեն
- Իրինա Կուբերսկայա — ուսանողուհի, ընկերուհի
- Նիկոլայ Մելնիկով — տղայի մտերիմը
- Գեննադիյ Շպալիկով — հորեղբայր ինքնաեռով
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարիստ — Վերա Պանովա
- Բեմադրություն — Յուլյա Ֆայթ
- Գլխավոր օպերատոր — Վլադիմիր Չումակ
- Գլխավոր նկարիչ — Ալեքսեյ Ռուդյակով
- Ռեժիսոր — Օ․ Կվինիհիձե
- Օպերատոր — Վ․ Կոմարով
- Կոմպոզիտոր — Բորիս Չայկովսկիյ
- Հնչյունային օպերատոր — Վլադիմիր Յակովլև
- Երգի հեղինակ — Գեննադիյա Շպալիկովա
- Խմբագիր — Հեյլի Էլկեն
- Մոնտաժ — Եվգենի Մահանկովա
- Զգեստներ — Ն․ Կուրնիկովա
- Դիմահարդարում — Ս․ Սմիրնովո
Սաունթրեկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի համար կոմպոզիտոր Բորիս Չայկովսկու երկու երգերը հնչում են Գեննադի Շպալիկովի բանաստեղծությունների վրա՝ «Лёд Ладогой плывёт» և «Яблони и вишни снегом замело»[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Школа телевидения и дизайна | Институт Социальной Инженерии (ИСИ) | Режиссура документального кино». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ https://unikino.ru/white-pillars-yuliy-fight-80/
- ↑ ««Мальчик и девочка»». Геннадий Шпаликов. Сайт памяти поэта, сценариста и режиссёра. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Мальчик и девочка». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.(չաշխատող հղում)
- «Мальчик и девочка»Արխիվացված 2011-06-24 Wayback Machine Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- «Мальчик и девочка» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Мальчик и девочка». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- «Мальчик и девочка». Энциклопедия кино. Академик. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- «Мальчик и девочка». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 28-ին.
- «Мальчик и девочка»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
|