Վասիլի Բլյուխեր
Վասիլի Բլյուխեր | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1889 |
Ծննդավայր | Barschinka, Q14489321?, Ռիբինսկի շրջան, Q4401562?, Q4196582?, ՌԽՖՍՀ |
Մահացել է | նոյեմբերի 9, 1938 (48 տարեկանում) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն |
Ռուսական կայսրություն Խորհրդային Ռուսաստան Far Eastern Republic ![]() |
Մասնագիտություն | զինծառայող և քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ գերագույն խորհրդի պատգամավոր |
Քաղաքական կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
Պարգևներ և մրցանակներ | Լենինի շքանշան Կարմիր դրոշի շքանշան Կարմիր Աստղի շքանշան «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ և Honorary member of the KGB |
Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Համառուսական կենտրոնական-կատարողական կոմիտե |
Ստորագրություն![]() | |
Vasily Konstantinovich Blyukher Վիքիպահեստում |
Բլուխեր Վասիլի Կոնստանտինովիչ (նոյեմբերի 19 (դեկտեմբերի 1), 1889, Barschinka, Q14489321?, Ռիբինսկի շրջան, Q4401562?, Q4196582?, ՌԽՖՍՀ - նոյեմբերի 9, 1938, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռազմական և կուսակցական գործիչ, Խորհրդային Միության մարշալ (1935 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1916 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1910–1913 թվականներին բանտարկվել է գործադուլային կոչի համար։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո հեղափոխական գործունեություն է ծավալել Սամարայում։ 1917 թվականի նոյեմբերից Սամարայի ռազմա–հեղափոխական կոմիտեի անդամ էր։ Եղել է Կարմիր գվարդիայի ջոկատի հրամանատար։ Չեխոսլովակյան կորպուսի խռովությունից հետո գլխավորել է Օրենբուրգի շրջանում շրջապատված խորհրդային զորքերի 1500 կմ-անոց մարտարշավն Ուրալի շրջանում և, միանալով Արևելյան ռազմաճակատի զորքերին, մասնակցել է Կոլչակի զորքերի ջախջախմանը, ապա՝ Կախովկայի մարտերին և Պերեկոպի գրոհին։ Աշխատել է որպես Հեռավորարևելյան ժողովրդական հանրապետոթյան ռազմական մինիստր (1921–1922)։ 1924–1927 թվականներին եղել է Կանտոնի չինական հեղափոխական կառավարության գլխավոր ռազմական խորհրդատուն։ 1929–1938 թվականներին Հեռավորարևելյան Հատուկ Կարմրադրոշ բանակի հրամանատարն էր, կազմակերպել ու գլխավորել է Հեռավոր Արևելքի պաշտպանությունը։ Այդ բանակում Բլուխերի հետ ծառայել են Գրիգոր Խախանյան (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1927–1933) և Վ․ Թաիրովը (ռազմա-հեղափոխական խորհրդի անդամ՝ 1933–1935)։ Բլյուխերը տաղանդավոր զորահրամանատար էր՝ օժտված բացառիկ աշխատասիրությամբ և անձնական հմայքով։ Եղել է Համառուսաստանյան Կենտգործկոմի (1921–1924), ԽՍՀՄ Կենտգործկոմի (1930–1938) անդամ, ՀամԿ(բ)Կ ԿԿ անդամության թեկնածու (1934), ԽՍՀՄ I գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի՝ 5 (առաջին շքանշանակիրը), Կարմիր աստղի (առաջին շքանշանակիրը) շքանշաններով։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Душенькин В․ В․, От солда– та до маршала, 3 изд․, М․, 1966․
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 453)։ ![]() |