Ալեքսանդր Կոլչակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Կոլչակ
Koltchak chef suprême de la Russie.jpg
Ծնվել է նոյեմբերի 16, 1874({{padleft:1874|4|0}}-{{padleft:11|2|0}}-{{padleft:16|2|0}})[1]
Ծննդավայր Սանկտ Պետերբուրգ[2]
Մահացել է փետրվարի 7, 1920({{padleft:1920|4|0}}-{{padleft:2|2|0}}-{{padleft:7|2|0}})[3] (45 տարեկանում)
Մահվան վայր Իրկուտսկ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ռուսաստան
Մասնագիտություն քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող և սպա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ և Կոնստանտինովյան շքանշան
Ստորագրություն Aleksandr Kolchak Signature.svg
Aleksandr Kolchak Վիքիպահեստում

Ալեքսանդր Վասիլևիչ Կոլչակ (նոյեմբերի 16, 1874[1], Սանկտ Պետերբուրգ[2] - փետրվարի 7, 1920[3], Իրկուտսկ[2]), ռուսական հակահեղափոխության ղեկավարներից, ծովակալ (1917)։ Ծառայել է Ծովային գլխավոր շտաբում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916 թվականից՝ Սևծովյան նավատորմի հրամանատար։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո խիստ հակահեղափոխական գործունեություն է վարել։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական դիկտատուրա (մինչև 1920 թվականի հունվարի 4-ը)։ Սպիտակգվարդիական զորքերի ջախջախումից հետո Օմսկից փախել է Իրկուտսկ։ 1920 թվականի հունվարի 15-ին աշխատավորների պահանջով հանձնվել է բոլշևիկյան Հեղկոմին, որի դատավճռով գնդակահարվել է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 517 CC-BY-SA-icon-80x15.png