Jump to content

Ժաննա Պրոխորենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Պրոխորենկո
ռուս.՝ Жанна Трофимовна Прохоренко
Ծնվել էմայիսի 11, 1940(1940-05-11)[1]
ԾննդավայրՊոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 1, 2011(2011-08-01)[2] (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանԽովանսկոե գերեզմանատուն
ԿրթությունՄոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ (1964)
Քաղաքացիություն Ռուսաստան
Մասնագիտությունդերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Եվգենի Վասիլև
Երեխա(ներ)Եկատերինա Վասիլևա
Պարգևներ և մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Ժաննա Տրոֆիմովնա Պրոխորենկո (իրական անունը` Ժաննետա[3], ռուսերեն՝ Жанна (Жаннета) Трофимовна Прохоренко, մայիսի 11, 1940(1940-05-11)[1], Պոլտավա, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 1, 2011(2011-08-01)[2], Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային և ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1988 թ.):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Պրոխորենկոն ծնվել է Պոլտավայում։ Երբ նրանց ընտանիքը տեղափոխվել է Լենինգրադ, Ժաննան դերասանական վարպետության իր առաջին դասերն ստացել է Լենինգրադի Անդրեյ Ժդանովի անվան քաղաքային պիոներների պալատում։ 1964 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտը (ԿՀՊԻ)։ Նրա համակուրսեցիներից էին հետագայում հայտնի դերասաններ Գալինա Պոլսկիխը, Լիդիա Ֆեդոսեևա-Շուկշինան, Լարիսա Լուժինան, Ժաննա Բոլոտովան և Սերգեյ Նիկոնենկոն։

Դեռ ուսանողական տարիներին Ժաննա Պրոխորենկոն նկարահանվել է Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» (1959 թ.) կինոնկարում։ Կինոնկարն ունեցել է հսկայական հաջողություն։ Հանդիսատեսի կողմից ոչ պակաս ջերմությամբ է ընդունվել նաև Յուլի Ռայզմանի «Իսկ եթե դա սե՞ր է» (1961 թ.) կինոնկարը, որտեղ Ժաննան կատարում էր դպրոցական Քսենիայի դերը։

Ժաննա Պրոխորենկոն աշխատել է Կինոդերասանի թատրոն-ստուդիայում։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[4] և «Աշխատանքային արիության համար» մեդալով[4]։ 1969 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստի, իսկ 1988 թվականին՝ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստի կոչում։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Պրոխորենկոյի առաջին ամուսինը կինոռեժիսոր Եվգենի Վասիլևն էր[5]։ Նրանց դուստրը դերասանուհի Եկատերինա Վասիլևան է, իսկ թոռնուհին, նույնպես դերասանուհի` Մարյանա Սպիվակը։

Երկրորդ անգամ Ժաննա Պրոխորենկոն ամուսնացել է սցենարիստ և դերասան Արթուր Մակարովի հետ։ Վերջինս սպանվել է 1995 թվականին։

Ժաննա Պրոխորենկոն մահացել է 2011 թվականի օգոստոսի 1-ին` չարորակ ուռուցքի պատճառով[6][7]։ Թաղված է Մոսկվայի Խովանսկոյե գերեզմանոցում[8]։

Մասնակի ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1959Բալլադ զինվորի մասինБаллада о солдатеՇուրա
1961Իսկ եթե դա սե՞ր էА если это любовь?Քսենյա Զավյալովա
1964Նրանք գնում էին դեպի ԱրևելքОни шли на Восток (Italiani brava gente)Կատյա
1964Չհորինված պատմությունНепридуманная историяՎարյա Լևչուկովա
1964Բալզամինովի ամուսնությունըЖенитьба БальзаминоваԿապոչկա Նիչկինա
1964Գթասրտության գնացքըПоезд милосердияԼենա Օգորոդնիկովա
1964Առաջին ձյունըПервый снегՄարիանա
1965Քսան տարի անցДвадцать лет спустяԴունյա
1965Ամպրոպին ընդառաջИду на грозуԼենա
1966Քեռու երազըДядюшкин сонԶինաիդա Մոսկալյովա
1966Մնաս բարովПрощайԼյուբա
1967Պատահար, որը ոչ ոք չնկատեցПроисшествие, которого никто не заметилՆաստյա
1968Սերաֆիմ Ֆրոլովի սերըЛюбовь Серафима ФроловаՄարիա
1968Մեկ հնարավորություն հազարիցОдин шанс из тысячиՆինա
1971Մահացու թշնամիСмертный врагԱննա Յաշչուրովա
1971ԱնտրացիտАнтрацитԿլավա Միրոնովա
1971Եթե դու տղամարդ եսЕсли ты мужчина…Աննա Պետրովնա
1972Կետ, կետ, ստորակետТочка, точка, запятая…ուսուցչուհի
1972Զնդան կամ մուրճНаковальня или молотԼյուբա
1973Դուռ առանց կողպեքիДверь без замкаԴաշա Սիչյովա
1973ՀայտնագործությունОткрытиеԱնկա
1974Սիբիրցի պապըСибирский дедՆաստյա
1974Կարմիր բռինչКалина краснаяքննիչ
1974ՍոկոլովոСоколово (Sokolovo)տիրուհու քույրը
1975Արևածագից արևածագОт зари до зариՆադյա
1975Թոշակառու գնդապետըПолковник в отставкеՄարինա Դանիլովնա
1975Բարձրության վախСтрах высотыԻրինա Տիխոմիրովա
1977Ոսկյա ականЗолотая минаԼիդիա Բրունովա
1977ԵկվորուհինПриезжаяՄարիա Նեստերովա
1978Մոտ հեռունБлизкая дальԱննա Տալնիկովա
1980Նոր տեղումНа новом местеԱննա
1980Դու պարտավոր ես ապրելТы должен житьՄարուսյա
1980Լյալկա-Ռուսլանն ու նրա ընկեր ՍանկանЛялька-Руслан и его друг СанькаԼիդա
1980Մոլոր գնդակШальная пуляՄարիա Չերնիկովա
1981Նրանք դերասաններ էինОни были актёрамиՕզերովա
1982Մենք ապրում էինք հարևանությամբМы жили по соседствуԴարյա
1983ՀանգույցПетляԱննա Մուխինա
1984Մի բախման երկու տարբերակներըДве версии одного столкновенияԵկատերինա Կրավչենկո
1984ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարելուТАСС уполномочен заявитьԿլավդիա Նիկիտիչնա
1989Մուտք լաբիրինթոսВход в лабиринтԱննա Վասիլևնա
1990Վհուկների ներքնահարկըПодземелье ведьмԻնգրիդ Խան
1990Օտար հող չկաНет чужой землиԵլենա Բեստուժևա
1992Շինծու ամուսնությունФиктивный бракբժիշկ
2003ԵրկվորյակներըБлизнецыԴարյա
2004Տեղ արևի տակМесто под солнцемԳլեբի մայրը
2007ՍմերշСмершՄիխասի մայրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Պրոխորենկո» հոդվածին։