Ամառանոց (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամառանոց
ռուս.՝ Дача
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1973
Լեզուռուսերեն
ՌեժիսորԿոնստանտին Վոինով
Սցենարի հեղինակԿոնստանտին Վոինով
ԴերակատարներԼյուդմիլա Գուրչենկո[1], Օլեգ Տաբակով[1], Անատոլի Պապանով[1], Կլարա Լուչկո[1], Վլադիմիր Բասով[1], Եվգենի Եվստիգնեև[1] և Լիդիա Սմիրնովա[1]
ԵրաժշտությունՅան Ֆրենկել
ԿինոընկերությունՄոսֆիլմ

«Ամառանոց» (ռուս.՝ «Дача»), խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ, որը նկարահանվել է Կոնստանտին Վոինովի կողմից «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1973 թվականին[2][3]։

Պրեմիերան տեղի է ունեցել 1973 թվականի հունիսի 18-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսիններ Եգոր ու Աննա Պետրովները վաղուց գումար են հավաքում ամառանոց գնելու համար։ Գտնելով ոչ թանկ տնակ՝ նրանք միանգամից որոշում են կանխավճար տալ։ Սակայն Պետրովը հայտնաբերում է հավաքված գումարը՝ 4 հազար ռուբլի, կորել է։ Սիրելի կնոջը չվշտացնելու համար նա որոշում է դիմել ընկերներին օգնությանը։ Բայց ինչ էլ որ նա ձեռնարկում է, ամեն ինչ հասնում է շատ տհաճ ծայրահեղությունների։ Աննա Պետրովան հասցնում է ծանոթանալ բոլոր հարևանների հետ, որոնք հետագայում նրան օգնում են լուծել դրամական խնդիրը։ Բայց պատահում է ևս մեկ դժբախտություն։ Վառարանը տեղադրելիս բանվորները ավերում են տունը, և Պետրովան հրաշքով է փրկվում։ Իմանալով, որ ամուսինը կորցրել է գումարը, Աննան հուսահատության մեջ է ընկնում, քանի որ մնացել են առանց ամառանոցի և առանց գումարի։ Պետրովի ընկերները պատրաստակամություն են հայտնում օգնելու նրանց և տալ նրանց անհրաժեշտ գումարը։ Բայց մի օր Եգոր Պետրովը հիշում է, որ գումարը թողել է ամառանոցի տերերի տանը՝ սառնարանի վրա։ Երբ նրանք կնոջ հետ գնում են նրանց տուն, տեսնում են, թե ինչպես է տանտերերի դուստրը նետում իրենց թղթադրամները պատշգամբից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ալեքսանդր Վոկաչ – Եգոր Տիմոֆեևիչ Պետրով
  • Լիդիա Սմիրնովա – Անյա Պետրովա
  • Նիկոլայ Պարֆյոնով – Ալեքսանդր Վասիլևիչ
  • Լյուդմիլա Շագալովա – Մարյա Միխայլովնա
  • Եվգենի ԵվստիգնեևՖեոդոր, նկարիչ
  • Լյուդմիլա ԳուրչենկոԼերա, «Ստեպանիչ», նկարչի կինը
  • Անատոլի ՊապանովՊավել, Քսենյայի ամուսինը
  • Կլարա ԼուչկոՔսենյա
  • Օլեգ ՏաբակովՅուրի
  • Ռոզա Մակագոնովա – Լենա, Յուրիի կինը, ճարտարապետ
  • Վլադիմիր ԲասովՆիկոլայ
  • Գեորգի Յումատով – Տրավնիկով
  • Նիկոլայ Գրաբբե – Վասիլի Վասիլևիչ, Պետրովի պետը
  • Ստանիսլավ Չեկան – վարորդ
  • Ալեքսանդր Կոնյաշին – հարևան-մեղվաբույծ
  • Ե. Նիկոլաևա – խնայդրամարկղի աշխատակից
  • Պյոտր Պոլև – խնայդրամարկղի այցելու
  • Զոյա Ստեպանովա – էպիզոդ
  • Լենա Ռինդակովա – Յուրիի և Լենայի դուստրը

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարը՝ Կոնստանտին Վոինովի, Լեոնիդ Լիխոդեևի մասնակցությամբ
  • Բեմադրությունը՝ Կոնստանտին Վոինովի
  • Գլխավոր օպերատոր՝ Լեոնիդ Կրայնենկով
  • Գլխավոր նկարիչ՝ Գեորգի Կոլգանով
  • Կոմպոզիտոր՝ Յան Ֆրենկել
  • Դիրիժոր՝ Էմին Խաչատրյան
  • Ֆիլմի տնօրեն՝ Լև Կուշելևիչ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. «Ամառանոց» ֆիլմը kino-teatr.ru կայքում
  3. «Ամառանոց» ֆիլմը kinopoisk.ru կայքում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]