Վլադիմիր Պետրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վլադիմիր Պետրով
Ծնվել էհուլիսի 10 (22), 1896
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունվարի 7, 1966(1966-01-07)[1][2] (69 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ[1]
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտացումկինոռեժիսոր, սցենարիստ և դերասան
Պարգևներ
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
IMDbID ID 0678203

Պետրով Վլադիմիր Միխայլովիչ (հուլիսի 10 (22), 1896, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - հունվարի 7, 1966(1966-01-07)[1][2], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս խորհրդային կինոռեժիսոր և կինոդրամատուրգ։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1950 թվական)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, միաժամանակ Թատերական ուսումնարանում, 1924 թվականին՝ ռեժիսոր Վ․ Կ․ Վիսկովսկու կինոդասընթացներում (Լենինգրադ)։ 1918 թվականին աշխատել է Մեծ Բրիտանիայում՝ Գ․ Քրեյգի մոտ, 1925 թվականից՝ «Սեվզապկինո»-ում (այժմ՝ «Լենֆիլմ»), 1942 թվականից՝ «Մոսֆիլմ»-ում։ Ստեղծել է կինոնկարներ երեխաների համար «Ոսկե մեղր» (1928 թվական), «Լենինի հասցեն» (1929 թվական), «Ֆրից Բաուեր» (1930 թվական)։ Առավել նշանավոր ֆիլմերից են՝ «Պետրոս I» (ըստ Ա․ Ն․ Տոլստոյի, 1937 թվական — 1939 թվական)։ «Կուտուզով» (1944 թվական), «Ստալինգրադյան ճակատամարտ» (1949 թվական)։ Էկրանավորել է (նաև սցենարների հեղինակ և համահեղինակ) «Ամպրոպ» (1934 թվական), «Անմեղ մեղավորներ» (1945, երկուսն էլ ըստ Ա․ Օստրովսկու), «Նախօրեին» (ըստ Տուրգենևի, 1959), «Ռուսական անտառ» (ըստ Լեոնովի, 1964 թվական) և այլ ստեղծագործություններ։ ՍՍՀՄ պետական մրցանակներ (1941 թվականի, 1946 թվականին՝ կրկնակի, 1950 թվականին)։ Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Петров Владимир Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վլադիմիր Պետրով» հոդվածին։