Jump to content

Նրանց ենթարկվում է երկինքը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նրանց ենթարկվում է երկինքը
ռուս.՝ Им покоряется небо
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1963
Լեզուռուսերեն
ՌեժիսորՏատյանա Լիոզնովա
Սցենարի հեղինակԱնատոլի Աբրահամի Ագրանովսկի և Leonid Agranovich?
ԴերակատարներՆիկոլայ Ռիբնիկով, Վլադիմիր Սեդով, Սվետլանա Սվետլիչնայա, Եվգենի Եվստիգնեև, Օլեգ Ժակով, Գեորգի Կուլիկով, Նիկոլայ Պոգոդին, Լև Զոլոտուխին, Պյոտր Շչերբակով, Վլադիմիր Ռաուտբարտ, Իվան Ռիժով, Լև Բարաշկով, Վադիմ Զախարչեկնո, Նիկոլայ Բարմին, Նիկոլայ Գրաբբե, Մանեֆա Սոբոլևսկայա, Ռուդոլֆ Պանկով և Վլադիմիր Սմիրնով
ՕպերատորՎալերի Գինզբուրգ
ԵրաժշտությունԱնդրեյ Էշպայ
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա

«Նրանց ենթարկվում է երկինքը» (ռուս.՝ «Им покоряется небо»), խորհրդային գեղարվեստական սև-սպիտակ ֆիլմ, որը նկարահանել է կինոռեժիսոր Տատյանա Լիոզնովան[1][2] 1963 թվականին[3]։ Ֆիլմը նվիրված է զոհված փորձարկող օդաչուներին։ Սյուժեն հիմնված է Միկոյանի ԿԲ-ում առաջին խորհրդային ռեակտիվ ՄիԳ-9 կործանիչի ստեղծման իրական պատմության վրա։ Կինոնկարը դարձել է Դովիլում ավիացիայի և օդագնացության մասին ֆիլմերի միջազգային կինոփառատոնի առաջին մրցանակի դափնեկիր (1963)։

1960-ականների սկզբին տեղի է ունենում ժամանակակից ավիատեխնիկայի օդային շքերթը։ Աղբանոցում ընկած է ՄիԳ-9-ը, որն ստեղծել են ֆիլմի հերոսները։

1940-ականների վերջ։ Փորձարկող օդաչու Ալեքսեյ Կոլչինին (նախատիպը՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Գրինչիկ) հանձնարարվել է առաջին անգամ օդ բարձրացնել առաջին խորհրդային ռեակտիվ կործանիչը։ Փորձարկումները հաջողությամբ են ընթանում, սակայն անհրաժեշտ է կատարելագործել ինքնաթիռը։ Փորձարկման թռիչքի ժամանակ Կոլչինը զոհվում է, նրա վերջին խոսքերը ձայնագրվել են մագնիտոֆոնային ժապավենի վրա։ Ուսումնասիրելով դրանք՝ Կոլչինի ընկեր Սերգեյ Շարովը նոր փորձ է կատարում, և ինքնաթիռի փորձարկումներն ավարտին է հասցնում։

Ֆիլմի սյուժեն կրկնվել է Անատոլի Ագրանովսկու «Բաց աչքեր» (ռուս.՝ «Открытые глаза») վեպում, որը լույս է տեսել ֆիլմի հետ միաժամանակ։

Դերասան Դեր
Նիկոլայ Ռիբնիկով Ալեքսեյ Ստեպանովիչ Կոլչին (նախատիպը՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Գրինչիկ) Ալեքսեյ Ստեպանովիչ Կոլչին (նախատիպը՝ Ալեքսեյ Նիկոլաևիչ Գրինչիկ)
Վլադիմիր Սեդով Սերգեյ Իլյիչ Շարով (նախատիպը՝ Մարկ Լազարևիչ Գալլայ) Սերգեյ Իլյիչ Շարով (նախատիպը՝ Մարկ Լազարևիչ Գալլայ)
Սվետլանա Սվետլիչնայա[4] Նինա Կոլչինա Նինա Կոլչինա
Եվգենի Եվստիգնեև Իվան Սերգեևիչ գլխավոր կոնստրուկտոր Իվան Սերգեևիչ
Օլեգ Ժակով Օլեգ Պետրովիչ Բասարգին Օլեգ Պետրովիչ Բասարգին
Սերգեյ Բլիննիկով կոնստրուկտոր կոնստրուկտոր
Գեորգի Կուլիկով[5] Վիտալի Իլյիչ կոնստրուկտոր Վիտալի Իլյիչ
Նիկոլայ Պոգոդին Վլադիմիր Անդրեևիչ, փորձարկող օդաչու Վլադիմիր Անդրեևիչ, փորձարկող օդաչու
Սերգեյ Բոբրով Պյոտր Եգորովիչ կոնստրուկտոր Պյոտր Եգորովիչ
Պավել Տարասով ծեր կոնստրուկտոր ծեր կոնստրուկտոր
Լև Զոլոտուխին Լեոնիդ Պետրովիչ Գորդեև Լեոնիդ Պետրովիչ Գորդեև
Պյոտր Շչերբակով Պյոտր Սուշկով փորձարկող օդաչու Պյոտր Սուշկով
Վլադիմիր Ռաուտբարտ Վլադիմիր Պետրովիչ ինժերեն Վլադիմիր Պետրովիչ
Իվան Ռիժով թռիչքների տեսուչ թռիչքների տեսուչ
Լև Բարաշկով օդաչու փորձարկումներից հեռացված օդաչու

Նկարահանող խումբ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սցենարի հեղինակներ՝ Անատոլի Ագրանովսկի, Լեոնիդ Ագրանովիչ
  • Բեմադրող ռեժիսոր՝ Տատյանա Լիոզնովա
  • Օպերատոր՝ Վալերի Գինզբուրգ
  • Բեմադրող նկարիչ՝ Բորիս Դուլենկով
  • Կոմպոզիտոր՝ Անդրեյ Էշպայ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]