Իվան Ռիժով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Ռիժով
Ծնվել էապրիլի 19, 1936(1936-04-19)
ԾննդավայրՕրյոլի մարզ
Վախճանվել է2006[1]
Մասնագիտությունգրող, արձակագիր և ակնարկագիր
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտ (1967)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան «Աշխատանքային արիության համար» մեդալ
և Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ

Իվան Ալեքսեևիչ Ռիժով (ռուս.՝ Иван Алексеевич Рыжов, ապրիլի 19, 1936(1936-04-19), Օրյոլի մարզ - 2006[1]), ռուս խորհրդային գրող, արձակագիր և էսսեիստ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1967), ՌՍՖՍՀ գրողների միության Օրյոլի գրողների մարզային կազմակերպության նախագահ (1987-1989), Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործիչ (1994)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Ռիժովը ծնվել է 1936 թվականի ապրիլի 19-ին, Օրյոլի մարզի Ուրիցկի շրջանի Կորովյե Բոլոտո գյուղում։ Աշխատել է Օրլովի սարքերի գործարանում՝ փականագործի, տեխնիկական հսկողության հսկիչի և Կոմերիտմիության կոմիտեի քարտուղարի պաշտոններում։ 1961-1974 թվականներին աշխատել է «Орловский комсомолец» մարզային թերթի խմբագրությունում՝ որպես աշխատակից և խմբագիր։ 1962-1967 թվականներին սովորել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի հեռակա բաժամունքում։ 1981-1987 թվականներին եղել է Օրյոլի Հեռուստատեսության և ռադիոյի հեռարձակման մարզային կոմիտեի նախագահը, 1987-1999 թվականներին` ՌՍՖՍՀ գրողների միության Օրյոլի գրողների մարզային կազմակերպության նախագահ, 1990 թվականին՝ «Вешние воды» գրական թերթի և հրատարակչության կազմակերպիչներից մեկը[2][3]։

1967 թվականից եղել է ԽՍՀՄ գրողների միության անդամ, Ռուսաստանի գրողների միության բարձրագույն ստեղծագործական խորհրդի անդամ[4]։ 1964 թվականին Ռիժովի «Տիխոն Գոստև» առաջին ստեղծագործությունը տպագրվել է «Литературная Россия» գրական թերթում, 1967 թվականին «Советский писатель» հրատարակչության կողմից լույս է ընծայվել «Մեկ հարկի տակ» պատմվածքների ժողովածուն։ Հետագայում նրա կողմից հանրությանը ներկայացվեց «Հայտնագործություն» (1967), «Վերջին արմատը» (1968) գրական ստեղծագործությունները, որը 1973-ին թարգմանվեց բուլղարերեն։ Ավելի ուշ լույս տեսան «Դարպասապահ Սաշկա Կատուկով» (1970), «Դեն նետիր տխրությունը» (1971), « Դառը սնձենի» (1976), «Աստղերը խոտերի մեջ» (1984), «Երկար անձրևներ» (1989), «Բարի գալուստ սիրո աստղ» (1989), «Հայելի» (1992), «Առինկին խուտոր» ( 1994), «Ուշ տեսակցություն» (1996), «Հանդիպում» (2000) և «Կյանքի արձակը» (2005) ստեղծագործությունները։ Գրողի ստեղծագործությունները տպագրվել են` «Современник», «Советская Россия», «Приокское книжное издательство» և «Вешние воды» հրատարակչություններում և «Наш современник», «Роман-газета», «Крестьянка», «Огонёк» գրական ամսագրերում[2][3]։

1980 թվականին Ռիժովի «Երկրի հոտը» պատմվածքի հիման վրա ռեժիսոր Անտոն Վասիլիևի կողմից «Մոսֆիլմ» ստուդիայում նկարահանվեց «Կամակորը» կարճամետրաժ ֆիլմը գլխավոր դերում հանդես էին եկել դերասաններ Գեորգի Բուրկովը և Նատալյա Արխանգելսկայան[2][3][5]։

«Մշակույթի բնագավառում ունեցած վաստակի և երկարատև բեղմնավոր աշխատանքի համար» Ռուսաստանի նախագահի 1994 թվականի հունիսի 3-ի հրամանագրով նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում[6]։

Մահացել է 2006 թվականի փետրվարի 21-ին, Օրյոլ քաղաքում։

Ստեղծագործության գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գրող Վլադիմիր Երմակովի` «Նա շարունակում է Յուրի Կազակովի գիծը, որն իր հերթին Պաուստովսկու միջով անցնում է Բունինին և Չեխովին։ Եվ այս նուրբ, ուժեղ, տխուր, դողացող, հայրենասիրական գիծը ոչ ոքի մոտ չհաստասվեց այպես, ինչպես Ռիժովի մոտ... Նրա «Երկրի հոտը» պատմվածքի հիման վրա նկարահանվեց «Կամակորը» ֆիլմը, որտեղ մեծ հաջողությամբ հանդես էր եկել Գեորգի Բուրկովը։ Երբ ես եկա Յասնայա Պոլյանա հանդիպման և իմացան, որ ես Օրյոլից եմ, նրանք առաջին հերթին հարցրին. «Ինչպե՞ս է Ռիժովը»[5]։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Под одной крышей : Рассказы / Иван Рыжов. Ил.: А. И. Щербаков. - Москва : «Советский писатель», 1967 г. — 127 с.
  • Последний корень : Рассказы / Иван Рыжов. - Тула : «Приокское книжное издательство», 1968 г. — 80 с
  • Кинь грусть : Рассказы. - Москва : «Советская Россия», 1971 г. — 109 с.
  • Горькая рябина : Рассказы / Иван Рыжов ; Предисл. В. Чалмаева ; Худож. В. Погорелов. - Тула : «Приокское книжное издательство», 1976 г. — 256 с.
  • Звезды в травах : Рассказы / Иван Рыжов; Вступ. ст. М. Колосова. - Тула : «Приокское книжное издательство», 1984 г. — 223 с.
  • Длинные дожди : Рассказы / Иван Рыжов; Худож. В. Ю. Михайлов. - М. : «Современник», 1989 г. — 204 с. — ISBN 5-270-00421-6
  • Звезда любви приветная : Рассказы / Иван Рыжов; Худож. Ю. Н. Кравец. - Тула : «Приокское книжное издательство», 1989 г. — 237 с. — ISBN 5-7639-0152-5
  • Зеркало : Крат. рассказы, эссе / Иван Рыжов. - Орел : «Вешние воды», 1992 г. — 155 с. — ISBN 5-87295-003-9
  • Аринкин хутор : Повесть и рассказы / Иван Рыжов. - Орел : «Вешние воды», 1994 г. — 309 с. — ISBN 5-87295-023-3
  • Позднее свидание : Рассказы, этюды, эссе / Иван Рыжов; Худож. Н. Силаев. - Орел : «Вешние воды», 1996 г. — 529 с. — ISBN 5-87295-057-8
  • Встреча : Крат. рассказы, публицистика, заметки, зарубки на памяти / Иван Рыжов. - Орел : «Вешние воды», 2000 г. — 309 с. — ISBN 5-87295-120-5
  • Проза жизни : рассказы и эссе, письма и рецензии / Иван Рыжов ; ред.-сост. В. А. Ермаков. - Орел : «Вешние воды», 2005 г. — 494 с. — ISBN 5-87295-178-7
  • Память прошлого : сборник / ред.-сост. И. А.Рыжов. - Орел : «Вешние воды», 2005 г. — 423 с. — ISBN 5-87295-194-9[7]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատվո նշան» շքանշան,
  • «Աշխատանքային արիության համար» մեդալ։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի գրողների միության Ա. Բունինի անվան համառուսական գրական մրցանակի դափնեկիր (1994)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Орловского края : Биобиблиогр. словарь / Составили Шевелева Г. М., Андреева Л. К., Самодурова И. И. и др.; Под общ. ред. К. Д. Муратовой, Г. М. Шевелевой. - Орел : Приок. кн. изд-во : Орлов. отд-ние, 1981 г. — 416 с. — С.352
  • Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 2: М—Я. - 2003 г. — 927 с. — С.330 — ISBN 5-9560-0157-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Czech National Name Authority Database as Linked Data, Báze národních jmenných autorit v podobě propojených dat
  2. 2,0 2,1 2,2 Писатели Орловского края : Биобиблиогр. словарь / Составили Шевелева Г. М., Андреева Л. К., Самодурова И. И. и др.; Под общ. ред. К. Д. Муратовой, Г. М. Шевелевой. - Орел : Приок. кн. изд-во : Орлов. отд-ние, 1981 г. — 416 с. — С.352
  3. 3,0 3,1 3,2 Новая Россия: мир литературы : энцикл. словарь-справ.: в 2 т. / Сергей Чупринин. - М. : Вагриус, Т. 2: М—Я. - 2003 г. — 927 с. — С.330 — ISBN 5-9560-0157-7
  4. «Руководство правления Союза писателей России». Союз писателей России. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 23-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  5. 5,0 5,1 «В Орле прошел вечер памяти, посвященный Ивану Рыжову». «Орловское информбюро». Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.
  6. 6,0 6,1 «Указ Президента Российской Федерации от 03.06.1994 г. № 1128». Президент России. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  7. «Рыжов, Иван Алексеевич». РГБ. Վերցված է 2020 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]