Սովետսկի պիսատել (հրատարակչություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սովետսկի պիսատել» (ռուս.՝ «Советский писатель», «Սովետական գրող»), ԽՍՀՄ գրողների միության հրատարակչություն։ Հիմնադրվել է 1934 թվականին, Մոսկվայում։ 1992 թվականից աշխատում է կոմերցիոն հիմունքներով։ 2009 թվականից գրքեր չի հրատարակում։

Հրատարակում էր ինչպես ռուս սովետական, այնպես էլ միութենական և ինքնավար հանրապետությունների գրողների գործեր։ «Սովետսի պիսատել»-ի գործունեության մեջ մեծ տեղ էր հատկացվում Մ․ Գորկու հիմնադրած «Բիբլիոտեկա պոետա»-ի (ռուս.՝ «Библиотека поэта») մեծ և փոքր սերիաների հրատարակությանը։ Հրատարակչությունը բաժանմունք ուներ Լենինգրադում։ 1957 թվականից «Սովոտսկի պիսատել» ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ հաստատած վարչությունը։ 1974 թվականին հրատարակել էր 375 անուն գիրք (14 951 000 տպաքանակով)[1], 1980 թվականին՝ 440 անուն գիրք (21 միլիոն տպաքանակով)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Советский писатель հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում