Jump to content

Անատոլի Ագրանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անատոլի Ագրանովսկի
Ծնվել էհունվարի 8, 1922(1922-01-08)
ԾննդավայրԽարկով, Ուկրաինական ԽՍՀ
Մահացել էապրիլի 14, 1984(1984-04-14) (62 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունլրագրող, գրող, երգիչ, սցենարիստ, նկարիչ և մուլտիպլիկատոր
Ծնողներհայր՝ Աբրամ Ագրանովսկի
Պարգևներ և
մրցանակներ
Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան և «Պատվո նշան» շքանշան
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն և ԽՍՀՄ ժուռնալիստների միություն
ԵրեխաներAlexey Agranovsky?

Անատոլի Ագրանովսկի (ռուս.՝ Анатолий Абрамович Аграновский, հունվարի 8, 1922(1922-01-08), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ - ապրիլի 14, 1984(1984-04-14), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային հայտնի գրող, արձակագիր, հրապարակախոս, նկարիչ-ձևավորող և մուլտիպլիկատոր, ռետուշիչ, կինոդրամատուրգ, լրագրող և երգիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է խորհրդային հայտնի լրագրող և գրող Աբրամ Ագրանովսկու ընտանիքում, Խարկովում։ Լրագրող և գրող Վալերի Ագրանովսկու ավագ եղբայրն է։ 1942 թվականին ավարտել է Մոսկվայի մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետը, հրաձիգ-ռադիոհաղորդողների ուսումնարանը և Շտուրման-հրթիռակոծիչների բարձրագույն ավիացիոն ուսումնարանը։ Եղել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից։

Զորացրումից հետո աշխատել է որպես նկարիչ-մուլտիպլիկատոր, կինոօպերատոր, ռետուշիչ, նկարիչ-ձևավորող և գրել է ֆիլմերի սցենարներ։ Ավարտել է Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտին կից Գրական բարձրագույն դասընթացները։ Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի աշխատակից և տպագրվել է «Զնամյա» և «Նովիյ միր» ամսագրերում։ 1961 թվականին դարձել է «Իզվեստիա» թերթի հատուկ թղթակիցը։

1970-ականներին Ագրանովսկին համարվել է «համար մեկ լրագրող»։ Վերակառուցման ժամանակաշրջանի շատ վաղ հրապարակախոսներ իրենց անվանում էին նրա աշակերտները։ Իր կյանքի ընթացքում նա գրել է ավելի քան 20 գիրք։

"Ագրանովսկին «Իզվեստիայից» ամենաաչքի ընկնող լրագրողն է։ «Անկուսակցական հրեան», «Ոսկե փետուրը» և այլ մականուններ հորինվել են Բովինի կողմից նրա համար։ Մեծ հմայքով և տարբեր տաղանդներով մարդ օժտված մարդ է` նկարում է, երգեր հորինում և երգում է կիթառով, զվարճալի պատմող է և անեկդոտիստ։ Հանգիստ և բնական, առանց շողոքորթության և կոմպլեքսի ստվերի, ինչը կարծես թե հասկանալի կլիներ նրա այստեղի կարգավիճակի համար», Անատոլի Չերնյաև։

Ագրանովսկին համարվում է Լեոնիդ Բրեժնևի եռագրության երկրորդ մասի` «Վերադարձի» հեղինակը[1]։ Ըստ մի վարկածի` նա հեղինակն է ամբողջ եռագրության։

ԽՍՀՄ Գրողների միության և ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ է։ ԽՍՀՄ ժուռնալիստների միության դափնեկիր է։

Ռուս բանաստեղծների` Դմիտրի Կեդրինի, Ալեքսանդր Մեժիրովի, Ալեքսանդր Տվարդովսկու և այլոց բանաստեղծությունների հիման վրա գրել է երաժշտություն։

Թաղված է Վվեդենսկոե գերեզմանատանը։

Օգնություն բժիշկ Ֆյոդորովին

[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին «Իզվեստիայում» առաջին ակնարկներից` «Նամակ Կազանի համալսարանից» հետո, Ագրանովսկին նամակ է ստացել բժիշկ Սվյատոսլավ Ֆյոդորովից, Չեբոկսարիից։ Վերջինս յուրահատուկ վիրահատություն` իմպլանտացիա էր արել, բյուրեղ դնելով աղջկա աչքերին և վերադարձնելով նրա տեսողությունը, որից հետո բժշկին սկսել են հալածել։ Չնայած նրան, որ լրագրողին խորհուրդ չէին տալիս խառնվել (պետք էր սպասել վիրահատության հետագա արդյունքին), Ագրանովսկին պայքարում էր Ֆյոդորովի համար` բանակցելով նախարարության հետ։ Արդյունքում բժիշկը վերադարձել է իր աշխատանքին[2][3]։

  • Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան (02.06.1981 թվական)
  • «Պատվո նշան» շքանշան (02.02.1972 թվական)
  • Կինը հրապարակախոս Գալինա Ագրանովսկայան է, որը մահացել է 2015 թվականին։
  • Որդիներից ավագը Ալեքսեյ Ագրանովսկին է, որը կենսաբանական գիտությունների դոկտոր է, վիրուսաբան և բլյուզ երաժիշտ[4], կրտսերն Անտոն Ագրանովսկին է, որը բժիշկ և ակնաբույժ է։
  • Ազգական եղբայրը գրող Իսրայել Եֆիմովիչ (Հաիմովիչ) Էտերմանն (1921-2006 թվական) է, որը իրավաբան և դատախազ է[4]։

Ընտրված ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքեր[5]

  • Повесть о чудесном одуванчике. М.-Л., 1951
  • Сталинградская ГЭС — великая стройка коммунизма. М., 1953.
  • Поиск талантов. М., 1960
  • Разная смелость. — М., 1961
  • Репортаж из будущего. М., 1959, 2-е изд. М., 1962
  • Иду искать: заметки писателя. — М., 1964, 1968, — 256 с.; доп. изд. М. 1980. — 576 с.
  • Танкер «Туапсе» : документальная повесть. — 1956. — 143 с.
  • Открытые глаза. М., 1963
  • Большой старт. — М., 1964
  • Одно слово. — М., 1968
  • Рубеж надежности. — М., 1970
  • А лес растет: Очерки, фельетоны, статьи. — 1973. — 639 с.
  • Порядок — М., 1976
  • Избранное. Очерки. Фельетоны. Статьи. — М., 1980. — 797 с.
  • Утро великой стройки: документальная повесть. — 1952. — 319 с.
  • Уметь и не уметь. — М., 1979. — 656 с.
  • Суть дела: Заметки писателя. — М., 1968. — 207 с.
  • Столкновение: заметки писателя. — М., 1966. — 262 с.
  • Призвание: Заметки писателя. —М., 1964; 2-е изд. М., 1967. —302 с.
  • Совершенно не секретно. — 1983. — 85 с.
  • Своего дела мастер: Заметки писателя. — М., 1980
  • Большой старт: Открытые глаза. Одно слово. — Петрозаводск, 1968
  • Детали и главное. — М., 1982
  • Незаменимые: Записки писателя. — М., 1976
  • Счастливые. — М., 1958
  • Хозяева. — М., 1973

Հետևյալ ֆիլմերի սցենարի հեղինակն է[6].

  • Երկինքը խոնարհվում է նրանց, 1963,
  • Գնում եմ փնտրելու 1966,
  • Տու-144.
    • Թռիչք(1969),
    • Ստրատոսֆերայի նետը (1971),
    • Դեպի երկնինք բացված դուռը (1973)։

Երգեր[7].

  • Мы под Колпином скопом стоим… — Артиллерия бьет по своим (խոսք` Ա. Մեժիորվի),
  • Орденов теперь никто не носит… — (ըստ Բ. Սկուցկու բանաստեղծության)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Эд. Поляновский. Специальный корреспондент // Известия №033. — 7 сентября 1984.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]