Գեորգի Չիչերին
| Գեորգի Վասիլևիչ Չիչերին Георгий Василевич Чичерин | |
|---|---|
| Ծնվել է | Նոյեմբերի 12, 1872 |
| Ծննդավայր | Տամբովի մարզ, Ռուսական Կայսրություն |
| Մահացել է | Հուլիսի 7, 1936 (63 տարեկան) |
| Մահվան վայր | |
| Գերեզման | Նովոդեվիչյան գերեզմանոց[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | Ռուս |
| Կրոն | Պիետիզմ |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան |
| Երկեր | Բրեստի հաշտություն և Մոսկվայի պայմանագիր |
| Մասնագիտություն | քաղաքական գործիչ, դիվանագետ, երաժշտագետ և հեղափոխական |
| Աշխատատու | Սոցիալիստական կուսակցություն |
| Ծնողներ | հայր՝ Vasiliy Nikolaevich Chicherin?, մայր՝ Caroline Georgine Egorovna Chicherina (Meyendorff)? |
| Զբաղեցրած պաշտոններ | ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն |
| Կուսակցություն | ԽՄԿԿ, Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն և Ռուսական սոցիալ-դեմոկրատական կուսակցություն (բոլշևիկների) |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Գեորգի Վասիլևիչ Չիչերին (ռուս.՝ Георгий Василевич Чичерин, նոյեմբերի 24, 1872[2][3][4], Karaul - հուլիսի 7, 1936[5][2][3][…], Մոսկվա, ԽՍՀՄ[5]), ռուս դիվանագետ, ՌԿ(բ)Կ անդամ, 1918 թվականին՝ ՌԽՖՍՀ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1918-1930 թվականներին՝ ՌԽՖԱՀ (1923 թվականից ԽՍՀՄ) արտգործժողկոմ։ Ստորագրել է 1918 թվականի Բրեստի հաշտության պայմանագիրը Գերմանիայի հետ։ Ղեկավարել է խորհրդային պատվիրակությունը ռուս-թուրքական և ռուս-հայկական բանակցություններում։ Ջանքեր է գործադրել՝ կարգավորելու հարաբերությունները Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև, նշել, որ բարեկամական հարաբերությունները խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի միջև հնարավոր են այն պայմանով, եթե Թուրքիայի և հայ ժողովրդի միջև «հաստատվի փոխադարձ սահմանազատում, դադարի փոխադարձ ջարդը...»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման խնդիրը քննելով՝ Չիչերինը գտնում էր, որ անհրաժեշտ է, որպեսզի խորհրդային Ռուսաստանը վարի «բացարձակ օբյեկտիվ և խիստ անկողմնակալ» քաղաքականություն, պահանջում էր չափավորել խորհրդային Ադրբեջանի նկրտումները Հայաստանի հողերի նկատմամբ։ «Խլել Հայաստանից որևէ մաս և մեր ձեռքով տալ Ադրբեջանին կնշանակեր կատարյալ կեղծ երանգ տալ մեր ամբողջ քաղաքականությանը Արևելքում»։
Չիչերինը չէր բացառում խորհրդային Ռուսաստանի և Հայաստանի Հանրապետության միջև բարեկամական հարաբերություններ հաստատելու հնարավորությունը, սակայն որոշ պարագաների բերումով, այդ թվում՝ խորհրդային Ռուսաստանի մերձեցումը քեմալական Թուրքիայի հետ (Մոսկվայի և Կարսի պայմանագրեր), չհաջողվեց արդար խաղաղություն հաստատել Կովկասում, ճիշտ լուծել տարածքային սահմանազատման խնդիրները։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Статьи и речи по вопросам международной политики», М., 1961.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Չիչերին» հոդվածին։ |
| ||||||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 Encyclopædia Britannica
- ↑ Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 Чичерин Георгий Васильевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 50)։ |
- Նովոդևիչյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Բոլշևիկներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 24 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Հուլիսի 7 մահեր
- 1936 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ռուս դիվանագետներ
- Դիվանագետներ այբբենական կարգով
- Ռուս կոմունիստներ
- Խորհրդային դիվանագետներ
- Պոլիգլոտներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Ռուս երաժշտագետներ
- Ռուս հեղափոխականներ
- Ռուս հասարակական գործիչներ
- Արտաքին գործերի նախարարներ