Կենտրոնական գործադիր կոմիտե (ԽՍՀՄ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կենտրոնական գործադիր կոմիտե (այլ կիրառումներ)
Կենտրոնական գործադիր կոմիտե կամ Կենտգործկոմ, ԽՍՀՄ-ի, միութենական և ինքնավար հանրապետությունների պետական իշխանության բարձրագույն մարմին (1917-1936)։ Ուներ օրենսդիր, կարգադրիչ, գործադիր և վերահսկիչ ֆունկցիաներ։ Գործել է Խորհուրդների համագումարների միջանկյալ շրջանում և իր գործունեությամբ պատասխանատու եղել համագումարին։
Միութենական և ինքնավար հանրապետությունների Կենտգործկոմներն ընտրվում էին համապատասխան խուրհուրդների համագումարներում։
Կազմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ Կենտգործկոմը կազմված էր երկու իրավահավասար պալատներից. Միութենական սովետ (կազմավորվում էր Խուրհուրդների համամիութենական համագումարում՝ հանրապետությունների ներկայացուցիչներից, ըստ բնակչության թվի, համագումարի սահմանած քանակությամբ) և Ազգությունների խորհուրդ կազմավորվում էր միութենական և ինքնավար հանրապետությունների (5-ական) և ինքնավար մարզերի (1-ական) ներկայացուցիչներից]։
Կենտգործկոմն աշխատում էր նստաշրջաններով, որոնց միշև ընկած շրշանում պետական իշխանության օրենսդիր, գործադիր և կարգադրիչ մարմինն էր համագումարի ընտրած Կենտգործկոմի նախագահությունը։ Կենտգործկոմը նշում էր խորհրդային իշխանության բոլոր մարմինների և կառավարության գործունեության հիմնական ուղղությունը, միավորում և համաձայնեցնում էր օրենսդրական և կառավարման աշխատանքները, հսկում սահմանադրության պահպանմանը, կազմում կառավարություն, հրապարակում դեկրետներ և որոշումներ, հաստատում օրենսգրքեր։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 378)։ ![]() |