Եվգենի Շվարց
Եվգենի Շվարց ռուս.՝ Евге́ний Льво́вич Шва́рц | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 9 (21), 1896[1] կամ հոկտեմբերի 9, 1896[2] |
Ծննդավայր | Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[3] |
Վախճանվել է | հունվարի 15, 1958[3][1][4][…] (61 տարեկան) |
Վախճանի վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3] |
Գերեզման | Բոգոսլովսկոե գերեզմանատուն |
Մասնագիտություն | դրամատուրգ, բանաստեղծ, մանկագիր, գրող, սցենարիստ, արձակագիր, լրագրող և կինոսցենարիստ |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Մոսկվայի Ա. Շանյավսկու անվան քաղաքային ժողովրդական համալսարան |
Ժանրեր | պատմվածք, Թերթոն, պիես, Լիբրետո, բանաստեղծություն, հեքիաթ և հրապարակախոսություն |
Ուշագրավ աշխատանքներ | Dragon? |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
![]() |
Եվգենի Լվովիչ Շվարց (հոկտեմբերի 9 (21), 1896[1] կամ հոկտեմբերի 9, 1896[2], Կազան, Կազանի գավար, Կազանի գուբերնիա, Ռուսական կայսրություն[3] - հունվարի 15, 1958[3][1][4][…], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), ռուս խորհրդային գրող։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1914-1916 թվականներին սովորել է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ Մանուկների հոգեբանության նուրբ ըմբռնումով, հումորով, մանկության պոեզիայի կենդանի զգացումով են հատկանշված Շվարցի վիպակները («Շուրայի և Մարուսյայի արկածները», 1937, «Ուրիշի աղջիկը», 1937, «Առաջին դասարանցին», 1949, հայ․ հրտ․ 1950)։ Առաջին պիեսների համար, որ գրվել ու բեմադրվել են 1929-1934 թվականներին բնորոշ է Էքսցենտրիկ հորինվածքն ու սրամիտ խաղը։ ժողովրդական հեքիաթների, ինչպես նաև Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների սյուժեները Շվարցը օգտագործել է իր սեփական աշխարհն ու ինքնատիպ կենդանի կերպարները ստեղծելու համար․ «Մերկ թագավորը» (1934, հրտ․ 1960), «Կարմիր գլխարկը» (1937), «Ձյունե թագուհին» (1938), «Ստվեր» (1940) պիեսները։ Պատերազմի տարիներին գրել է «Վիշապ» (1944) պիես-պամֆլետը՝ խորհրդային դրամատիկական երգիծանքի ամենախոր և ինքնատիպ երկերից մեկը։ Ետպատերազմյան տարիներին Շվարցիի դրամատուրգիայում ուժեղացել է ուշադրությունը ժամանակակից մարդու կյանքի հոգեբանական ու կենցաղային մանրամասնությունների նկատմամբ («Սովորական հրաշք», 1956, «Պատմվածք երիտասարդ ամուսինների մասին», 1958, պիեսներ)։ Նրա սցենարներով նկարահանվել են «Մոխրոտը» (1947), «Առաջին դասարանցին» (1948), «Դոն Կիխոտ» (1957, ըստ Մ․ Սերվանտեսի) և այլ կինոնկարներ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Шварц Евгений Львович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 555)։ ![]() |
- Հոկտեմբերի 21 ծնունդներ
- 1896 ծնունդներ
- Հոկտեմբերի 9 ծնունդներ
- Կազան քաղաքում ծնվածներ
- Հունվարի 15 մահեր
- 1958 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Բոգոսլովսկոե գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ռուս գրողներ
- Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտներ
- Ռուս սցենարիստներ
- Խորհրդային դրամատուրգներ
- Ռուս բանաստեղծներ
- Ռուս մանկագիրներ
- Ռուս արձակագիրներ
- Ռուս լրագրողներ
- Խորհրդային տղամարդ գրողներ
- Խորհրդային բանաստեղծներ
- Ռուսաստանի հրեաներ
- Խորհրդային վիպասաններ