Դոն Կիխոտ (ֆիլմ, 1957)
Դոն Կիխոտ ռուս.՝ Дон Кихот | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | կինոկատակերգություն, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Դոն Կիխոտ |
Թվական | 1957 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գրիգորի Կոզինցև[1][2] |
Սցենարի հեղինակ | Եվգենի Շվարց |
Դերակատարներ | Նիկոլայ Չերկասով[3], Բրունո Ֆրեյնդլիխ, Գեորգի Վիցին, Սերաֆիմա Բիրման[3][2], Վլադիմիր Մաքսիմով[3][2] և Յուրի Տոլուբեև |
Օպերատոր | Անդրեյ Մոսկվին և Ապոլինարի Դուդկո |
Երաժշտություն | Կարա Կարաև |
Պատմվածքի վայր | Իսպանիա |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 94 րոպե |
«Դոն Կիխոտ» (ռուս.՝ «Дон Кихот»), 1957 թվականի խորհրդային գունավոր ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Գրիգորի Կոզինցևը «Լենֆիլմ» կինոստուդիայում։ Ֆիլմի սցենարը գրել Է Եվգենի Շվարցը Միգել դե Սերվանտեսի «Դոն Կիխոտ» վեպի մոտիվներով։
«Լենֆիլմ» կինոստուդիայի առաջին գունավոր լայնէկրան ստերեոհնչյունային գեղարվեստական ֆիլմը։
Ֆիլմի պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1957 թվականի մայիսի 23-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Իդալգո Ալոնսո Կիխանոն, որը սիրահարված է ասպետական վեպերին, որոշել է ինքն իրեն ասպետ դառնալ և գնալ արշավի։ Սանչո Պանսայի հետ միասին նա կատարում է սխրանքներ՝ ի պաշտպանություն զրկվածների և ի փառս սրտի տիրուհու, բայց այդ սխրանքները անիմաստ և անհեթեթ արարքներ են։ Չնայած այն հանգամանքին, որ մարդիկ ծիծաղում են նրա վրա և ծեծում նրան, Դոն Կիխոտը (այս անունն իր համար հորինել է Կեխանոն) պահպանում է հավատը արդարության և բնածին մարդկային բարության նկատմամբ։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Չերկասով – Ալոնսո Կեխանո (նույն ինքը՝ Դոն Կիխոտ), թափառական ասպետ (ձիասպորտի և հնարքների տեսարաններում դերասանին փոխարինել է Վլադիմիր Վասիլևը)
- Յուրի Տոլուբեև – Սանչո Պանսա, Դոն Կիխոտի զինակիրը
- Սերաֆիմա Բիրման – Դոն Կիխոտի տնային տնտեսուհին
- Սվետլանա Գրիգորևա – Դոն Կիխոտի զարմուհին
- Վասիլի Մաքսիմով – քահանա
- Վիկտոր Կոլպակով – սափրիչ
- Լյուդմիլա Կասյանովա – Ալդոնսա Լորենսո (նույն ինքը՝ Դուլսինեա Տոբոսացի), Դոն Կիխոտի «սրտի տիրուհին»
- Թամիլլա Աղամիրովա – Ալտիսիդորա, պալատական տիկին
- Գեորգի Վիցին – Սամսոն Կարասկո, բակալավր
- Բրունո Ֆրեյնդլիխ – դուքս
- Լիդիա Վերտինսկայա – դքսուհի
- Գալինա Վոլչեկ – Մարիտորնես, կին իջևանատանը
- Օլգա Վիկլանդտ – գյուղացի
- Ալեքսանդր Բենիամին – հովիվ
- Ս. Ցոմաև – Անդրես, հովիվ
- Նինա Անիսիմովա – էպիզոդ
- Սվետլանա Բատալովա – էպիզոդ
- Իգոր Բելսկի – էպիզոդ
- Վալենտինա Կովել – կին իջևանատանը
- Մ. Կորոլյով – էպիզոդ
- Ժոզեֆ Լեցկի – էպիզոդ
- Գենադի Մալիշև – էպիզոդ
- Գեորգի Օսիպենկո – հովիվ Անդրեսի տերը
- Վ. Օսիպով – էպիզոդ
- Ալեքսեյ Ռոզանով – էպիզոդ
- Լուսագրերում նշված չեն
- Անատոլի Կորոլկևիչ – խաղացող
- Անատոլի Շվեդերսկի – կոնկիստադոր
- Նիկոլայ Շիշկով – էպիզոդ
- Աննա Ստրոգանովա – ընկերուհի
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Եվգենի Շվարց, Միգել դե Սերվանտեսի վեպի հիման վրա
- Բեմադրությունը՝ Գրիգորի Կոզինցևի
- Օպերատորներ՝ Անդրեյ Մոսկվին, Ապոլինարի Դուդկո (նատուրալ նկարահանումներ)
- Նկարիչներ՝ Եվգենի Ենեյ (դեկորացիաներ), Նաթան Ալտման (հագուստներ և դիմահարդարում)
- Խորհրդատու՝ Ալբերտո Սանչես
- Ռեժիսոր՝ Վլադիմիր Չեբոտարյով
- Կոմպոզիտոր՝ Կարա Կարաև
- Հնչյունային օպերատոր՝ Իլյա Վոլկ
- Նկարիչ-գրիմարար՝ Վասիլի Ուլյանով
- Կոստյումների նկարիչ՝ Մ. Ռաֆալովիչ
- Մոնտաժող՝ Եվգենի Մախանկովա
- Կենդանիների վարժեցնող՝ Բորիս Էդեր
- Սուսերամարտ՝ Իվան Կոխ
- Դեկորացիաների նկարչի օգնական՝ Վալենտինա Ժուկ (լուսագրերում նշված չէ)
- Լենինգրադի պետական Ֆիլհարմոնիայի նվագախումբ
- Դիրիժոր՝ Նիկոլայ Ռաբինովիչ
- Ֆիլմի տնօրեն՝ Միխայիլ Շոստակ
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1957 – մասնակցություն Կաննի կինոփառատոնի հիմնական մրցութային ծրագրին[4]
- 1958 – Համամիութենական կինոփառատոն
- Առաջին մրցանակ օպերատորական աշխատանքի համար Անդրեյ Մոսկվինին
- Երկրորդ մրցանակ ռեժիսորական աշխատանքի համար Գրիգորի Կոզինցևին
- Երկրորդ մրցանական օպերատորական աշխատանքի համար Ապոլինարի Դուդկոյին
- Երրորդ մրցանակ գեղարվեստական ֆիլմերի բաժնում Գրիգորի Կոզինցևին
- 1958 – Վանկուվերի միջազգային կինոփառատոն
- Պատվոգիր Գրիգորի Կոզինցևին
- 1958 – Ստրատֆորդի միջազգային կինոփառատոն
- Մրցանակ Նիկոլայ Չերկասովին որպես լավագույն դերասանի
- 1964 – Սան Սեբաստիանի կինոփառատոն
- Մրցանակ Գրիգորի Կոզինցևին
Դոն Կիխոտի կերպարի նշանակությունը խորհրդային կինեմատոգրաֆիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոն Կիխոտը դարձել է խորհրդային կինեմատոգրաֆի կենտրոնական կերպարներից մեկը։ Դոն Կիխոտը բարի երազողի տեսակ է, բայց գործունյա, իդեալիստ երազող, որը չի փակվում իր հորինված աշխարհում, այլ փորձում է իրական կյանքում իրական դարձնել իր իդեալը։ Դրա համար նա ստանում է հարվածներ, բայց շարունակում է համառորեն պաշտպանել իր իդեալները։ Այս հայեցակարգի մարմնավորման համար հարկ է եղել վեպը բավականին ուղղել։ Ֆիլմից և կերպարի խորհրդային մեկնաբանությունից հանվել է խելագարության մոտիվը, որը ակնհայտորեն առկա է Սերվանտեսի վեպում։ Խորհրդային մեկնաբանությամբ խենթ է ոչ թե Դոն Կիխոտի կերպարը, այլ աշխարհը։ Մասամբ այս տեսակետը համապատասխանում է վեպի դիրքորոշմանը, որտեղ դոնկիխոտիզմով վարակվել են և՛ պրագմատիկ Սանչո Պանսան, և՛ հզոր արիստոկրատները։ Նրանց համար, որոնք ապրում են հագեցած կյանքի և տրված են անզուսպ հաճույքների, դոնկիխոտիզմը դառնում է նոր և չտեսնված զվարճանք, որը բավականին համոզիչ է ներկայացված ֆիլմում։
Դոն Կիխոտին հակադրվում են պրագմատիկ քահանան և սափրիչը, որոնց միանում է Կարասկոյի բակալավրը։ Մի կողմից սրանք առողջ դատող մարդիկ են, բայց մյուս կողմից նրանք ընդհանրապես ժխտում են երազանքը, իդեալները՝ ազնվությունը համարելով ցնորք։
Դոն Կիխոտի թեման խորհրդային կինոյում, որը սկսվել է 1957 թվականի ֆիլմից, ուղղակիորեն զարգացնում են «Տերևաթափ», «Զգուշացիր ավտոմեքենայից» (երկուսն էլ 1966), «Դոն Կիխոտը պայքարում է» (ռուս.՝ «Дон Кихот ведёт бой», 1968), «Ո՞ւմ են պետք Դոն Կիխոտները» (ռուս.՝ «Кому нужны Дон-Кихоты?», 1977), «Իմ մանկության Դոն Կիխոտը» (ռուս.՝ «Дон Кихот моего детства», 1978), «Մի՛ կրակեք սպիտակ կարապների վրա» (ռուս.՝ «Не стреляйте в белых лебедей»), «Դուլսինեա Տոբոսացի» (երկուսն էլ 1980), «Դոն Կիխոտի և Սանչոյի վարքը» (ռուս.՝ «Житие Дон Кихота и Санчо», 1988): 1997 թվականին Վասիլի Լիվանովը նկարահանել է «Դոն Կիխոտը վերադառնում է» ֆիլմը, որը զարգացնում և շարունակում է դոնկիխոտիզմի թեման (արդեն հետխորհրդային կինոյում) ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0050326/
- ↑ 2,0 2,1 2,2 http://decine21.com/peliculas/Don-Quijote--1957-5955
- ↑ 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0050326/fullcredits
- ↑ «Festival de Cannes: Don Quixote». festival-cannes.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ փետրվարի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Дон Кихот»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2014 թ․ ապրիլի 22-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) - «Дон Кихот» Аннотированный каталог фильмов киностудии «Ленфильм» 1918—2003.
- ««Дон Кихот»». Фильмы. Энциклопедия отечественного кино. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ««Дон Кихот»». Статья. Онлайн энциклопедия Кирилла и Мефодия. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- ««Дон Кихот»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 10-ին.
- «Дон Кихот»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1957 ֆիլմեր
- «Լենֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Դոն Կիխոտ
- Խորհրդային արկածային ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային կինոկատակերգություններ
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1600-ականներին
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր