Յուրի Տոլուբեև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Տոլուբեև
ռուս.՝ Юрий Владимирович Толубеев
Ծնվել էապրիլի 18 (մայիսի 1), 1906
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էդեկտեմբերի 28, 1979(1979-12-28)[2] (73 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի պետական թատերական արվեստի ակադեմիա (1929)
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ռուսական կայսրություն,  Ռուսական հանրապետություն և  Խորհրդային Ռուսաստան
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Թամարա Ալյոշինա
Երեխա(ներ)Անդրեյ Տոլուբեև
Պարգևներ և մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Պատվո նշան» շքանշան Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ Մեդալ «Լենինգրադի 250-ամյակի առթիվ»
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ Լենինյան մրցանակ Ստալինյան մրցանակ և Կ․ Ստանիսլավսկու անվան ՌԽՖՍՀ պետական մրցանակ

Յուրի Տոլուբեև (ռուս.՝ Ю́рий Влади́мирович Толубе́ев, ապրիլի 18 (մայիսի 1), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - դեկտեմբերի 28, 1979(1979-12-28)[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), սովետական դերասան։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1956)։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (19761929 թվականին ավարտել է Լենինգրադի բեմարվեստի ինստիտուտը։ Ստեղծագործական գործունեությունն սկսել է 1926 թվականին։

Աշխատել է Լենինգրադի տարբեր թատրոններում, 1942 թվականից՝ Ա․ Ս․ Պուշկինի անվան դրամայի թատրոնում։ Յուրի Տոլուբեևի ստեղծած տարաբնույթ կերպարներն աչքի են ընկել հավաստիությամբ, հոգեբանական ճշգրտությամբ։ Լավագույն անձնավորումներից են՝ Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Պոլոնիուս (Շեքսպիրի «Համլետ» այդ երկու դերերը խաղացել է նաև կինոյում), Բուբնով (Գորկու «Հատակում»)։ Ամենախոշոր դերը Պարագլուխն է (Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն», լենինյան մրցանակ, 1958)։ Կինոդերերից են Սանչո Պանսա («Դոն Կիխոտ», 1957), քննիչ Պիլիպենկո («Վթար», 19651967 թվականին թողարկվել է «Ցուրի Տոլուբեև» վավերագրական ֆիլմը։ ՍՍՀՄ (1947) և ՌՍՖՍՀ Ստանիսլավսկու անվան (1970) պետական մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Толубеев Юрий Владимирович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. 2,0 2,1 2,2 ČSFD (չեխերեն) — 2001.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 47